Լևոն Փանոս Դաբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Փանոս Դաբաղյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1933(1933-11-11)[1]
ԾննդավայրԱքսարայ, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա
Մահացել էմայիսի 7, 2017(2017-05-07)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունլրագրող, գրող, քաղաքական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրՆոր Ստամբուլ
ԿուսակցությունԱզգայնական շարժման կուսակցություն

Լևոն Փանոս Դաբաղյան (թուրքերեն՝ Levon Panos Dabağyan, նոյեմբերի 11, 1933(1933-11-11)[1], Աքսարայ, Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա - մայիսի 7, 2017(2017-05-07)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ պատմաբան, գրող, լրագրող և քաղաքական գործիչ։ Հայոց ցեղասպանության ժխտողներից մեկն է[3][4]։ Անդամակցում է թուրքական պատմական ընկերակցությանը։ 1969 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ազգայնական շարժման կուսակցությունից առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Փանոս Դաբաղյանը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 11-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Յենիքափը թաղամասում։ Նրա հայրական կողմը ծնունդով Վանից և Քասթամոնուից է, իսկ մայրական կողմը` Վանից և Էրզրումից։ Դաբաղյանի խոսքերով իր ընտանիքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է[6][7]։ 1954 թվականին ծառայել է Թուրքիայի ռազմածովային ուժերում[8][9][10]։ 1959 թվականին ամուսնացել է Էլիզայի հետ, իսկ 1960 թվականին ունեցել դուստր, որին անվանել են Ալիս[10]։ 1967 թվականին սկսել է աշխատել որպես լրագրող` «Նոր Ստամբուլ» (թուրքերեն՝ Yeni İstanbul) օրաթերթում։ Դրանից հետո աշխատել է մի շարք թերթերում։

2005 թվականին Անկարայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ հայտարարել է, որ «այսօր սառը պատերազմ է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև, և ես իրավամբ թուրքական ճակատից եմ և կռվում եմ Հայաստանի դեմ` ոչ թե նրա համար, որ ուզում են ստեղծել Մեծ Հայաստան պետություն, ինչպես Մեծ Իսրայելն է, այլ կռվում եմ Հայաստանի պահանջների դեմ»[11]։ Նրա կարծիքով Զեյթունի հայերը Բագրատունիների սերունդներն են, ուստի Զեյթունի ապստամբությունը նախաձեռնել են հենց նրանք։ Բագրատունիները Թուրքիայում ընկալվում են որպես թուրքական պետության «ոխերիմ թշնամիներ»։

Լևոն Փանոս Դաբաղյանը պոլսահայ համայնքի կողմից բազմիցս մեղադրվել է թուրքական կառավարությանը սիրաշահելու մեջ։ Լևոն Փանոս Դաբաղյանը անդամակցում է Գորշ գայլեր ազգայնական խմբավորմանը։ Իր աշխատություններում Դաբաղյանը գրում է, որ ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ հայերը և ռուսները միասին կոտորել են թուրքերին, և միայն պատերազմի տարիներին, ապահովության համար, թուրքերը տեղահանել են երեք միլիոն հայերի, որոնցից միայն 500- 600-ն են «դժբախտաբար» մահացել։ Նա գրում է, որ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հայերը վայելում էին լիակատար ազատություն, ապրում էին ուրախ և երջանիկ[12]։

Դաբաղյանը քննադատում է Հայոց ցեղասպանության պաշտպաններին` նշելով, որ եթե «հայերի ջարդերը» չլինեին, նրանք ինչպես պետք է փող աշխատեին։ Դաբաղյանի կարծիքով հայերի բռնի իսլամացումը տեղի է ունեցել «նրանց կամքով»[13]։

Դաբաղյանը բազմիցս քննադատվել է տարբեր ցեղասպանագետների և պատմաբանների կողմից։ Մասնավորապես, նա բազմիցս քննադատվել է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.milliyet.com.tr/kirklareli-nde-bulutsuzluk-ozlemi-magazin-2446168/
  3. http://hnn.us/roundup/entries/32126.html
  4. «Levon Panos Dabagian: "Turkish history has never had genocide against Armenians"». History News Network. 2006 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  5. http://www.mhp.org.tr/htmldocs/kadrolar/detay_ba_2613/baskanlik_divani/35.html
  6. http://etd.lib.metu.edu.tr/upload/12615434/index.pdf
  7. https://books.google.com.tr/books?id=TVdpAAAAMAAJ&q=levon+panos+dabagyan&dq=levon+panos+dabagyan&hl=tr&sa=X&ei=jVbGVOmIC4nmUsWJhIAG&ved=0CEIQ6AEwBg
  8. http://www.oncevatan.com.tr/m/?id=31557&t=makale
  9. http://www.oncevatan.com.tr/m/?id=23646&t=makale
  10. 10,0 10,1 https://books.google.com.tr/books?id=sjxOAQAAIAAJ&q=eliz+dabagyan&dq=eliz+dabagyan&hl=tr&sa=X&ei=UmDGVMxgiYBRrbGAYA&ved=0CB4Q6AEwAQ
  11. արխիվացված
  12. ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ։ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ
  13. http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2349