Լևոն Վարդանյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Վարդանյան (այլ կիրառումներ)
Լևոն Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1926(1926-11-29) (97 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունտնտեսագետ

Լևոն Եղիշեի Վարդանյան (նոյեմբերի 29, 1926(1926-11-29), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, մեքենագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (1984-1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Վարդանյանը ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 29-ին Կրասնոդարում։ 1930 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1953 թվականին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1957-1961 թվականներին եղել է «Հայէլեկտրամեքենա» գործարանին կից գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի տնտեսագիտական հետազոտությունների սեկտորի պետ։ 1972-1984 թվականներին եղել է ԵՊԻ մեքենաշինության արտադրության տնտեսագիտության և կազմակերպման ամբիոնի վարիչ, 1984-1991 թվականներին` ՀՊՏՀ ռեկտոր, 1991 թվականից` միկրոտնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր[1]։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են մեքենաշինական ձեռնարկություններում արտադրական շարժընթացների կազմակերպման, դրանց արտադրական կառուցվածքի, արտադրական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հարցերին։ Վարդանյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական աշխատանք, այդ թվում՝ մեկ դասագիրք (համահեղինակությամբ), երեք ուսումնական ձեռնարկ, չորս մենագրություն։ «Մեքենաշինական ձեռնարկության կազմակերպում, պլանավորում և կառավարում» (1984), «Արտադրության կազմակերպում» (1997)։ Եղել է Հայաստանի գիտատնտեսագիտական և գիտատեխնիկական ընկերությունների նախագահ (1982-1987 թվականներ, 1986-1989 թվականներ.)[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1983)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեքենաշինական գործարանների արտադրական կառուցվածքի կատարելագործման ուղիները, Ե., 1971 թ.։
  • Пути и методы совершенствования организации машиностротельного производства, Е., 1985։
  • Организация и планирование элетротехнического производства, М., 1989 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Լևոն Վարդանյանի կենսագրությունը ՀՊՏՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.