Լևոն Սողոմոնյան
Լևոն Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1930 |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 2, 2012 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հավայան կղզիների համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Լևոն Սողոմոնյան Վիքիդարանում |
Լևոն Հովակիմի Սողոմոնյան (Նովել, օգոստոսի 13, 1930, Երևան, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2012, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գրող, Հայաստանի գրողների միության անդամ (2002 թվականից), փիլիսոփայական գիտությունների դոկտոր, գրող, հրապարակախոս, պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Սողոմոնյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 13-ին Երևանում։ 1956 թ. ավարտել է Բաքվի Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1956–1976 թվականներին որպես քիմիկոս-ինժեներ աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի արտադրական վարչությունում։ 1976 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր բնակվել է մինչև իր մահը։ ԱՄՆ-ում Լևոն Սողոմոնյանը հետևել է մի շարք համալսարանական դասընթացների։ 1997 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Հավայիի համալսարանի հումանիտար առարկաների բաժինը և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Լևոն Սողոմոնյանն աշխատակցել է «Վերելք» ամսագրին։ Նա Լոս Անջելեսում լույս տեսնող ամենօրյա թերթերի թղթակից էր։ Բազմահատոր գրքերի և հոդվածների հեղինակ։ Ունի 100-ից ավելի գիտական աշխատանքներ՝ հայ ժողովրդի ծագման ու տարածման, փիլիսոփայության, մարդասիրության, հին աշխարհի ճարտարապետության, գեղարվեստի, միֆական արվեստի, թանկարժեք քարերի, դամբարանային վիմագրերի և այլ թեմաներով։ Լևոն Սողոմոնյանը ընտրվել է Կալիֆոռնիայի հայ գրողների միության փոխնախագահ, զբաղվել է պատմական, փիլիսոփայական, սոցիալական, ազգագրային, հայագիտական, աշխարհագրական, իրավագիտական խնդիրներով։ Լևոն Սողոմոնյանը իր մահկանացուն կնքել է Լոս Անջելեսում 2012 թվականի փետրվարի 2-ին 82 տարեկան հասակում։ 2015 թվականին լրացել է նրա 85 ամյակը։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Սողոմոնյանը բազմաժանր գրող է։ Գրել է արձակ ու չափածո առակներ, բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, նովելներ, վիպակներ, վեպեր, զբաղվում է լրագրությամբ։ Նրա գրչին են պատկանում «Հայ նշանավոր գերդաստաններ» երկհատորյակը, «Զարմանահրաշ աշխարհ» 6 հատորյա մատենաշարը, «Երևանյան մանրապատումներ» 6 հատորյակը, «Ամերիկյան պատմվածքներ» 10 հատորից բաղկացած գրքերի շարքը, «Դեմքեր, դեպքեր, փաստեր» պատմվածքների և նովելների 6 հատորյակը, քրեական աշխարհը ներկայացնող «Հանցանք և պատիժ» պատմվածքների 10 հատորյակը և այլ բազմաթիվ գրքեր։ Լևոն Սողոմոնյանն անդրադարձել է նաև Արցախյան ազատամարտին։ Արցախյան թեմաներով նրա ստեղծած աշխատություններից են «Արյունից կորյուն է ծնվում» (Երևան, 1998), «Գնդակը վախենում է քաջից» (Երևան, 1998) վիպակները, «Աշոտ 30-ը (Պողպատ)» (Լոս Անջելես, 2007) վեպը և «Արնախում Բախշին» (Երևան, 1998) պատմավեպը։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երեւանեան մանրատիպարներ, հատ. Ա, Լոս Անջելես, 1991, 190 էջ։
- Երեւանեան մանրատիպարներ, հատ. Բ, Լոս Անջելես, 1991, 170 էջ։
- Նովելեան երգեր, Լոս Անջելես, 1991, 189 էջ։
- Եթե (թևավոր խոսքեր, աֆորիզմներ), Երևան, 1995, 196 էջ։
- Առակներ, Երևան, 1996, 152 էջ։
- Երևանյան մանրապատումներ, հատ. Ա, Երևան, 1996, 201 էջ։
- Երևանյան մանրապատումներ, հատ. Բ, Երևան, 1996, 196 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. 1, Երևան, 1998, 202 էջ։
- Անտուն, անհայրենիք մարդիկ (պատմվածք), Երևան, 1998, 142 էջ։
- Առյուծից կորյուն է ծնվում, Երևան, 1998, 90 էջ։
- Արնախում Բախշին (պատմավեպ 1855-1972 թթ.), Երևան, 1998, 312 էջ։
- Բզնունի Սպարտակ, Երևան, 1998, 117 էջ։
- Գնդակը վախենում է քաջից (վիպակ), Երևան, 1998, 236 էջ։
- Ժայռ էի առաջ (բանաստեղծություններ), Երևան, 1998, 307 էջ։
- Տիեզերք (պոեմ), Երևան, 1998, 110 էջ։
- Հազար ու մի վիմագիր բանաստեղծություն, Երևան, 1999, 300 էջ։
- Հին եւ նոր Երևանը, Լոս Անջելես, 1999, 288 էջ։
- Սեր և թախիծ (վեպ), մաս 1, ա. տ., 1999, 240 էջ։
- Սեր և թախիծ (վեպ), մաս 2, ա. տ., 1999, 250 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Ա, Երևան, 2000, 192 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 1, Լոս Անջելես, 2000, 217 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 2, Լոս Անջելես, 2000, 221 էջ։
- Երևանյան մանրապատումներ, հատ. Գ, Երևան, 2000, 224 էջ։
- Իմաստասիրություն, Երևան, 2000, 192 էջ։
- Հազվագյուտ դրամի ճակատագիրը, Երևան, 2000, 120 էջ։
- Ազգային խոհանոց, Լոս Անջելես, 2001, 605 էջ։
- Բախտացույց, Լոս Անջելես, 2001, 543 էջ։
- Գրիգոր Լուսավորիչ, թե Խավարիչ, Լոս Անջելես, 2001, 207 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 3, Լոս Անջելես, 2001, 205 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 4, Լոս Անջելես, 2001, 205 էջ։
- Երազահան, Լոս Անջելես, 2001, 240 էջ։
- Երևանյան մանրատիպարներ, հատ. Դ, Լոս Անջելես, 2001, 232 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 1, Լոս Անջելես, 2001, 348 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 2, Լոս Անջելես, 2001, 436 էջ։
- Ժողովրդական բժշկության դեղատոմսեր, Լոս Անջելես, 2001, 798 էջ։
- Իմաստուն մտքեր, կազմեց՝ Լևոն Սողոմոնյան, Լոս Անջելես, 2001, 623 էջ։
- Մտորումներ և խոհեր, Լոս Անջելես, 2001, 172 էջ։
- Օգտակար խորհուրդներ, Լոս Անջելես, 2001, 221 էջ։
- Անեկդոտներ և զվարճապատումներ, գիրք 1, Լոս Անջելես, 2002, 538 էջ։
- Անեկդոտներ և զվարճապատումներ, գիրք 2, Լոս Անջելես, 2002, 540 էջ։
- Գնչուհին (վիպակ), Լոս Անջելես, 2002, 284 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 5, Լոս Անջելես, 2002, 202 էջ։
- Դեմքեր, դեպքեր, փաստեր, հատ. 6, Լոս Անջելես, 2002, 200 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 3, Լոս Անջելես, 2002, 412 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 4, Լոս Անջելես, 2002, 409 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 5, Լոս Անջելես, 2002, 444 էջ։
- Զարմանահրաշ աշխարհ, հատ. 6, Լոս Անջելես, 2002, 436 էջ։
- Կապույտ անուրջներ, Լոս Անջելես, 2002, 299 էջ։
- Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ, Լոս Անջելես, 2002, 205 էջ։
- Հետաքրքրաշարժ խաղեր և առաջադրանքներ, Լոս Անջելես, 2002, 778 էջ։
- Մտորումներ (բանաստեղծություններ), Լոս Անջելես, 2002, 236 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Բ, Լոս Անջելես, 2003, 240 էջ։
- Առակներ և զրույցներ, Լոս Անջելես, 2003, 229 էջ։
- Երևանյան մանրապատումներ, հատ. Ե, Լոս Անջելես, 2003, 236 էջ։
- Կարոտի ղողանջներ, Լոս Անջելես, 2003, 196 էջ։
- Հայ նշանավոր գերդաստաններ, հատ. 1, Լոս Անջելես, 2003, 528 էջ։
- Հայ նշանավոր գերդաստաններ, հատ. 2, Լոս Անջելես, 2003, 544 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 1, Լոս Անջելես, 2003, 300 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 2, Լոս Անջելես, 2003, 300 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 3, Լոս Անջելես, 2003, 400 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 4, Լոս Անջելես, 2003, 398 էջ։
- Հոգու վերքը (վեպ), Լոս Անջելես, 2003, 254 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Գ, Լոս Անջելես, 2004, 400 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Դ, Լոս Անջելես, 2004, 400 էջ։
- Արցախապատում (պատմավեպ, վիպակներ), Լոս Անջելես, 2004, 576 էջ։
- Երազահան, Լոս Անջելես, 2004, 240 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 5, Լոս Անջելես, 2004, 512 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 6, Լոս Անջելես, 2004, 528 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 7, Լոս Անջելես, 2004, 512 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 8, Լոս Անջելես, 2004, 528 էջ։
- Հեքիաթներ, Լոս Անջելես, 2004, 256 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Ե, Լոս Անջելես, 2005, 558 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Զ, Լոս Անջելես, 2005, 528 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 9, Լոս Անջելես, 2005, 526 էջ։
- Հանցանք և պատիժ, հատ. 10, Լոս Անջելես, 2005, 622 էջ։
- Փախուստ դժոխքից, Լոս Անջելես, 2005, 320 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Ը, Լոս Անջելես, 2006, 543 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Թ, Լոս Անջելես, 2006, 590 էջ։
- Ամերիկյան պատմվածքներ, հատ. Ժ, Լոս Անջելես, 2006, 622 էջ։
- Երևանյան մանրապատումներ, հատ. Զ, Լոս Անջելես, 2006, 288 էջ։
- Հին ու նոր սերը, Լոս Անջելես, 2006, 302 էջ։
- Աշոտ 30-ը (Պողպատ), Լոս Անջելես, 2007, 413 էջ։
- Արահետ, Լոս Անջելես, 2007, 446 էջ։
- Արծվանիստ Զեյթուն, Երևան, 2007, 672 էջ։
- Լյուբան (վեպ), Լոս Անջելես, 2008, 400 էջ։
- Կյանքս ափիս մեջ (վեպ), Լոս Անջելես, 2008, 494 էջ։
- Կոտայքի արծիվները (վեպ), Լոս Անջելես, 2008, 543 էջ։
- Երևանյան մանրապատումներ (ընտրանի), Լոս Անջելես, 2013, 222 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.youtube.com/watch?time_continue=41&v=DxhJRt9XpoA - Լևոն Սողոմոնյան
- http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=9436 - Սողոմոնյան Լևոն Հովակիմի
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 2012 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկահայ արձակագիրներ
- Ամերիկահայ գրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ հրապարակախոսներ
- Ամերիկահայ պատմաբաններ
- Հայաստանի գրողների միության անդամներ