Լևոն Մանուկյան (արձակագիր)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանուկյան (այլ կիրառումներ)
Լևոն Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1938 հուլիսի 14 |
Վախճանվել է | մարտի 5, 1992 | (տարիքը 53)
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | խմբագիր և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Լևոն Մանուկյան Վիքիդարանում |
Լևոն Խանաևի Մանուկյան (1938, հուլիսի 14, գյուղ Թորոս, Շիրակի մարզ - 1992, մարտի 5, Երևան), հայ արձակագիր, խմբագիր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1965-1968 թվականներին ՀԼԿԵՄ Ամասիայի շրջկոմի առաջին քարտուղար, 1968-1970 թվականներին ՀԼԿԵՄ կենտկոմի բաժնի վարիչ, 1970-1985 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր, 1985-1992 թվականներին՝ «Արմենպրեսի» փոխտնօրեն[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակ (1984)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մի սովորական օր» (1971):
- «Ցտեսություն, Լիլիկ» (1973):
- «Եռանկյունի տիեզերք» (1977):
- «Ծննդյան յոթ օր» (1982):
- «Լեռան մյուս կողմում» (1985):
- «Մասսյաց գիրք» (1990):
- «Հոգու խճանկար», 1983 թվական, հրապարակախոսական հոդվածների ժողովածու:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007