Լևոն Ղազարյան (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ղազարյան (այլ կիրառումներ)
Լևոն Ղազարյան
Ծնվել է1889
Մահացել է1977
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Լևոն Գրիգորի Ղազարյան (1889, Կաղզվան-1977, Երևան), Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու համար մղված պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1905 թվականից։ 1910 թվականին Ա․ Մուսայելյանի հետ Կաղզվանում կազմակերպել է մարքսիստական ընդհատակյա խմբակ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Ղափանի, այնուհետև՝ Կաղզվանի բանվորների և զինվորների դեպուտատների խորհրդի նախագահ։ 1919-1920 թվականներին հեղափոխական գործունեություն է տարել Կարսում, Իգդիրում և Ալեքսանդրապոլում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Հայաստանի փոստ-հեռագրատների ժողկոմի տեղակալ (1921-1922)։ Այնուհետև կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ է վարել ժողովրդի տնտեսության տարբեր բնագավառներում (հողագործության և բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, մատակարարման ժողկոմ, կուսակցության Լենինականի գավառային, Կոտայքի շրջանային կոմիտեների քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական կոլեգիայի քարտուղար)։ Ընտրվել է ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմի և Անդրկովկասի Կենտգործկոմի անդամ։ Եղել է Սովետների 11-րդ համագումարի պատվիրակ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21 CC-BY-SA-icon-80x15.png