Լևոն Հարութ
Լևոն Հարութ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1894 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 6, 1957 (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լևոն Տիգրանի Հարութ (Հարութ Հարությունյան, փետրվարի 12, 1894, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 6, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Հարութը ծնվել է Վան քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը։ 1913-1914 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1915 թվականին խաղացել է Կոստանդնուպոլսում, 1915-1917 թվականներին` Աբելյան-Արմենյան թատերախմբում[1]։ 1920 թվականին Մկրտիչ Ջանանի խմբի հետ շրջագայել է Անգլիայում։ 1921-1924 թվականներին եղել է Փարիզի «Օդեոն», «Կոմեդի Ֆրանսեզ», 1933-1934 թվականներին` «Ատելյե» թատրոնների դերասան։ 1936 թվականին հայրենադարձել է։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1936-1941 թվականներին և 1945-1953 թվականներին խաղացել է ԽՍՀՄ շրջանային թատրոններում, 1953-1956 թվականներին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[1][2]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օթարյան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Պաղտասար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փախստականներ» (Հոլիվուդ, 1928)
- «Գնչուներ» (Հոլիվուդ, 1930)
- «Զանգեզուր» (ՀայՖիլմ, 1938)
- «Քաջ Նազար» (ՀայՖիլմ, 1940)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոն Հարութ։ [Կյանքն ու բեմական գործունեությունը], Մարտիրոսյան, Դերենիկ Մարտիրոսի,Խալաթյան, Լևոն Արտավազդի, Ղափլանյան, Հրաչյա Նիկիտայի,Հայկական թատերական ընկերություն, Երևան։ ՀԹԸ, 1980[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Հարութ». avproduction.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ Մարտիրոսյան, Դերենիկ Մարտիրոսի; Ղափլանյան, Հրաչյա Նիկիտայի (1980 թ․ հունվարի 1). Խալաթյան, Լ Ա (ed.). Լևոն Հարութ։ [Կյանքն ու բեմական գործունեությունը]. Երևան: ՀԹԸ.(չաշխատող հղում)