Լևոն Հակոբյան (քիքբոքսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հակոբյան (այլ կիրառումներ)
Լևոն Հակոբյան
Ծնվել էհուլիսի 24, 1987(1987-07-24) (34 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
Ազգությունհայ
Հասակ1.80 մ
Քաշ76 կգ
Կարգմիջին քաշային
Ոճքիք-թաիբոքս
Թիմ«Multi Fight Club»
ՄարզիչԳագո Դրագո, Շանթ Պետրոսյան
Ակտիվ շրջան2000 - այժմ
Քիքբոքսինգ
Ընդհանուր46
Հաղթանակներ38
Նոկաուտով17
Պարտություններ6
Ոչ ոքի2
Կայքlevonhakobyan.com

Լևոն (Լենդրուշ) Հակոբի Հակոբյան (հուլիսի 24, 1987(1987-07-24), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիքբոքսեր, kick-thai բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս Բելգիայի դրոշի ներքո, իսկ 2019 թվականից արդեն Հայաստանի դրոշի ներքո ու անցկացրել է մեկ մենամարտ, որում հաղթել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի հւլիսի 24-ին Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում։ 1994-2000 թվականներին հաճախել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը, ապա 2000 թվականին բնակություն է հաստատել Բելգիայի Մեխելեն քաղաքում՝ ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը։ Լևոն Հակոբյանը փոքր տարիքից սիրել է զբաղվել սպորտով և հաճախել է տարբեր սպորտային խմբակների` ըմբշամարտ, տեկվանդո, քիքբոքսինգ։ 2000 թվականից Բելգիայում սկսել է զբաղվել kick-thai բոքսինգով։ Նույն թվականին դարձել է BKBM0 ֆեդերացիայի անդամ ներկայացնելով` HTK ակումբը։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի` գրանցելով մի շարք հաղթանակներ։ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին դարձել է VLAAMS չեմպիոն (70 կգ քաշային կարգում)։ Այս մրցարշարի ընթացքում Լևոն Հակոբյանը նվաճել է VLAAMS չեմպիոնական գոտին։ 2008 թվականի հուլիսի 7-ին մասնակցել է Բելգիայում կայացած մրցաշարին, դարձել է Բելգիայի չեմպիոն K-1 Rules 72 կգ քաշային կարգում։ Նույն թվականի հուլիսի 13-ին մասնակցել է Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացած Risque ակումբի կողմից կազմակերպված մրցաշարին, հասել է մինչև եզրափակիչ։ 2010-2018 թվականներին Լևոն Հակոբյանը սկսել է իր մարզչական կարիերան ղեկավարելով The Warriors ակումբը և կազմակերպել է մի շարք մրցաշարեր։ 2019 թվականին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացել մասնակցել Հայաստանում կայանալիք Mix Fight 44 մրացաշարին։ 2020 թվականին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացել Multi fight ակումբից և ակումբի հետ կնքել է պայմանագիր` դառնալով Multi fight ակումբի մարզիկ։

Լևոն Հակոբյանը այժմ ունի 46 մենամարտ, 38 հաղթանակ, 2 ոչ ոքի, 17 նոկաուդ[1]։ Լևոն Հակոբյանը ամուսնացած է և ունի երկու երեխա։

Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտեր[2]

  Հաղթանակ

  Պարտություն

  Ոչ ոքի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Levon HAKOBYAN»։ Muaythaitv (nl-NL)։ Վերցված է 2020-09-15 
  2. Ցանկում ներառված են միայն վերջին շրջանի մարտերը
  3. Mix Fight 44 - Avtandil Khachapuridze vs Levon Hakobyan։ 2019-11-17 
  4. Gökhan Arslan + Levon Akopian։ 2009-07-08 
  5. «Samir Djabba vs Levon Akopian - Vidéo Dailymotion»։ Dailymotion (անգլերեն)։ Վերցված է 2020-09-25 
  6. «Warriors Fightnight / 7 juin 08 a Heule/Belgique pr/de Lille»։ thaipowergym.forumactif.com (անգլերեն)։ Վերցված է 2020-09-25 
  7. «I.C.B.O. News: Fight Night in Hasselt/Belgien mit Mahmut Yesilat und Georgios Danoglou - 10.05.2008»։ www.icbo.de։ Վերցված է 2020-09-25 
  8. «Chinese Boxing Akademie - News: Fight Night in Hasselt/Belgien 10.05.2008»։ www.chineseboxing-akademie.de։ Վերցված է 2020-09-25 
  9. «Fotoverslag: Klash Battlefield - Oss, 16 December 2007»։ MixFight.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2020-09-25 
  10. «Ax Muay Thai / Kickboxing Forum - Levon Akopian Wins In Luxembourg!!»։ message.axkickboxing.com։ Վերցված է 2020-09-26 
  11. «Levon Akopyan vs. Rico Stuivenberg, It's Showtime 19»։ Tapology (անգլերեն)։ Վերցված է 2020-09-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]