Լևոն Զոհրաբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Զոհրաբյան (այլ կիրառումներ)
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1894 նոյեմբերի 13 |
Ծննդավայր | Բաթում |
Մահացել է | օգոստոսի 29, 1959 | (տարիքը 64)
Մահվան վայր | Լենինական |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Երեխա(ներ) | Սեդա Զոհրաբյան |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 1343866 |
ԿինոՊոիսկ | ID 358575 |
Լևոն Բոգդանի Զոհրաբյան (նոյեմբերի 13, 1894, Բաթում, Վրաստան - օգոստոսի 29, 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դերասան[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Զոհրաբյանը ծնվել է հարուստ ընտանիքում։ Հաճախել է ռուսական ուսումնարան։ Դարասկզբի Բաթումը հայկական խոսքի ու մշակույթի քաղաք է եղել։ Ամենից առաջ՝ թատրոնով։ Ապագա դերասանը բեմական նախափորձերն արել է Բաթումի ռուսական թատերախմբում։ Երկու-երեք տարի այս խմբում աշխատելը (1910-1913 թթ.), ապա և ռուսական թատերական ստուդիայում ուսանելը (1919-1921 թթ.) նրա մեջ խորացնում են ռուսական դերասանական դպրոցի նախասիրությունը։ 1913 թ. Զոհրաբյանը դառնում է հայկական թատերախմբի դերասան։ Հայ մշակույթի և աշխատանքի հանդեպ սերը մղում են դերասանին հաղթահարել հայերենի թերի իմացությունը և հանդես գալ հայ բեմում։ Լենինականի թատրոն հրավիրվելուց առաջ Զոհրաբյանը փորձառու դերասան էր։ Երկրորդ պետթատրոնում, ուր անցավ Զոհրաբյանի հետագա ստեղծագործական կյանքը, նրան դարձրեց առաջնակարգ դերասան[2]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյապկին-Տյապկին, Զեմլյանիկա՝ Ն. Գոգոլի «Ռևիզոր»
- Կվասով՝ Վ. Կիրշոնի «Հացը»
- Մարոզկա՝ «Ջարդ»
- Շվաչ՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Բորոդին՝ Ա. Աֆինոգենովի «Ահը»
- Լուկա՝ Մ. Գորկու «Հատակում», 1932 թ.
- Աբիսողոմ աղա՝ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», 1934 թ.
- Մ.Ջանանի «Շահնամե», 1935 թ.
- Միլլեր՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934 թ.
- Թոբի Բելչ՝ Ու. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»
- Պեչենեգով՝ Մ. Գորկու «Թշնամիներ»
- Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Զիմզիմով՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Բուբլիկ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1935 թ.
- Մեդվեդև՝ Վ. Գուսևի «Փառք», 1936 թ.
- Ռոմանյուկ՝ Ա. Կորնեյչուկի «Բռնչենի պուրակ», 1951 թ.
- Կարպո Սիդորովիչ՝ «Առանց անունները տալու», 1954 թ.
- Օկայոմով՝ Ա. Աֆինոքենովի «Մաշենկա», 1954 թ.
- Ռասպլուև՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1939 - Սևանի ձկնորսները - Աղաբեկ
- 1943 - Դավիթ Բեկ - Բայանդուր
- 1954 - Մանրուք - հանձնաժողովի նախագահ
- 1955 - Հասցեատիրոջ որոնումները - Գրիգոր Խրիստոֆորովիչ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зограбян С., Отец мой - Левон Зограбян (Драм. актер), Ереван, 1984.
- Սարգսյան Ս., Լևոն Զոհրաբյան, Երևան,1957[3]։
- Զոհրաբյան Ս., Հայրս՝ Լևոն Զոհրաբյանը, Երևան, 1984։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Театральная энциклопедия., т. 2, Москва, 1963
- ↑ Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.
- ↑ Սարգսյան Սերոբ Հակոբի (1957)։ Հունանյան Արծվի Ստեփանի, ed.։ Լևոն Զոհրաբյան։ Կյանքն ու բեմական գործունեությունը։ Երևան: ՀԹԸ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։ ![]() |