Լևոն Դալլաքյան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Լևոն Դալլաքյան | |
|---|---|
| Ծնվել է | 1916 |
| Ծննդավայր | Ղրղի, Հայաստան |
| Մահացել է | 2008 |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կ.Դ.Ուշինսկու հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
| Մասնագիտություն | սպա |
| Աշխատատու | Խորհրդային բանակ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լևոն Դալլաքյան (1916, Ղրղի, Հայաստան - 2008), գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Դալլաքյանը ծնվել է 1916 թվականին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որն ավարտել է 1935 թվականին՝ գերազանցությամբ։ Տեղափոխվել է Բաքու, սովորել է մանկավարժական տեխնիկումում։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մարտերում աչքի է ընկել խիզախությամբ ու արիությամբ, պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Արիության համար մեդալով։ Մարտերով հասել է Բեռլին, մասնակցել հայկական շուրջպարին, այստեղ էլ նրան է հանձնվել Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանը։
Ծառայությանը զուգընթաց սովորել է Օդեսայի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, հետո ավարտել է Մոսկվայի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1958 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել հրշեջ ընկերության նախագահի տեղակալ, հետո ղեկավարել է Աբովյանի քաղպաշտպանության շտաը։ 1979 թվականին Լևոն Դալլաքյանին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։
Երկար տարիներ աշխատել է դպրոցում, որպես զինղեկ, դաստիարակել է հայրենասերների մի քանի սերունդ։ Եղել է «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիր անդամներից։