Լևոն Գրիգորյան (երաժշտական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Գրիգորյան
Ծնվել է1886
Մահացել էմարտի 24, 1957(1957-03-24)

Լևոն (Գևորգ) Գրիգորյան (1886, Թավրիզ-24 մարտի, 1957, Թեհրան), երաժշտա-թատերական հայ գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Գրիգորյանը ծնվել է 1886 թվականին, Թավրիզում[1]։ 1894 թվականից սկսած Գրիգորյանը սովորել է «Հայկազյան-Թամարյան» դպրոցում։ Որպես երգ-երաժշտության դասատու աշխատել է Ռաշտի (1904-1905) և Թավրիզի հայկական դպրոցներում։ Թիֆլիսում 1907 թվականին սովորել է ջութակ նվագել, այնուհետև ուսումնառությունը շարունակել է Բրյուսելում` ուսանելով Գիսակ Վրույրի մոտ։ Ուսումնառությունից հետո վերադարձել է Թավրիզ` նվիրվելով մանկավարժական ու համերգային գործունեության։

Լևոն Գրիգորյանը մահացել է 1957 թվականի մարտի 24-ին, Թեհրանում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին դպրոցական թատրոնում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում խաղացել է Վաչագանի դերը։

Գրիգորյանը Թավրիզի երաժշտական թատրոնի պատմության մեջ էական դեր է խաղացել[2]։

Օպերետների և երաժշտական դրամաների բեմադրություններում ղեկավարել է բեմադրություններ և մասնակցել է դրանց, նաև` որոշ երաժշտական հատվածներում փոփոխություններ է կատարել։

1930-1940 թվականներին Թավրիզի թեմական դպրոցում «Անուշ» օպերայի պարսկերեն ներկայացումը բեմադրվել է Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ, ղեկավարել է նաև Մ. Մանուկյանի դրամա-օպերետային խմբի բեմադրությունները` «Լեյլի և Մեջնում», «Սայաթ-Նովա» և այլն։ Գրիգորյանը օժանդակել է «Սասունցի Դավիթ» թատերախմբի աշխատանքներին։ 1946 թվականին Արամյան թատրոնի վերանորոգված սրահի բացման առթիվ «Պեպոյի» բեմադրությունը կապված է եղել Գրիգորյանի անվան հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 91-92
  2. «ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.