Լևոն Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Լևոն Բոյաջյան
Լևոն Բոյաջյան.jpg
Ծնվել էփետրվարի 25, 1939(1939-02-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 2, 1989(1989-11-02) (50 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և արձակագիր

Լևոն Անդրանիկի Բոյաջյան (փետրվարի 25, 1939(1939-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 1989(1989-11-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բոյաջյանը ծնվել է 1939 թվականին ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Անդրանիկ (Անդրեյ) Գրիգորի Բոյաջյանի ընտանիքում։ 1959-1964 թվականներին սովորել է Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում և Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտում։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, «Երևան» ստուդիայում՝ ռեժիսորի ասիստենտ։ 1966-1971 թվականներին եղել՝ «Գրական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1969 թվականին լույս է տեսել Բոյաջյանի "Сентябрь, город, горы" նովելը։ «Արմենֆիլմ» ստուդիայում Բոյաջյանի սցենարով նկարահանվել է «Երևան» ֆիլմը։ Հայերենից ռուսերեն է թարգմանել մի շարք գործեր։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ ։ 1980 թվականից «Եթերում է Երևանը» (ռուսերեն տարբերակ) թերթի խմբագիրն էր։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել Բոյաջյանի «Սեպտեմբեր, քաղաք, լեռներ» (Երևան, 1969) պատմվածքների ժողովածուն։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Նար-Դոսի, Սերո Խնզադյանի, Ռաֆայել Արամյանի, Աղասի Այվազյանի և Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործություններից[1]։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանել է Նար Դոսի «Մահը», Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ», «Վիշապին հաղթողը», թարգմանություններ է կատարել Սերո Խանզադյանից, Աղասի Այվազյանից, Ռուբեն Հովսեփյանից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Լևոն Բոյաջյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-19