Լևոն Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լևոն Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 14, 1958(1958-08-14) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Լևոն Արարատի Բաղդասարյան (1958, օգոստոսի 14, Երևան), հայ միկրովիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1983 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1982 թվական)։ 1982-1987 թվականներին աշխատել է Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում («Ռուսաստան». 1988-1994 թվականներին՝ Երևանի Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքում, 1994-1996 թվականներին՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժության բաժնում, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցի միկրովիրաբուժության և վերականգնողական վիրաբուժության (ղեկավարի տեղակալ). 2003 թվականից՝ «Արմենիա» բժշկական կենտրոններում (միկրովիրաբույժ)։

1988-1994 թվականներին կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական և տարբեր ուղղություններում ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png