Լևոն Ասլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ասլամազյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1894(1894-12-27)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 10, 1973(1973-07-10) (78 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1909)[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԿոնստանտին Յուոն[1]

Լևոն Ասլամազյան (դեկտեմբերի 27, 1894(1894-12-27)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 10, 1973(1973-07-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ասլամազյանը ծնվել է Թիֆլիսում։ 1903-1909 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1913-ին՝ Կ. Ֆ. Յուոնի ստուդիայում (Մոսկվա), 1910-1911 թվականներին՝ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում։ 1924-1927 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը։

Հեղինակ է ինքնատիպ բնանկարների և նատյուրմորտների[2]։ Հիմնական աշխատանքներից են՝ «Շոգ օր» (1917), «Հին Մանգլիսը»,«Բուսաբանական այգին», «Օրթաճալա» (1917), «Նատյուրմորտ խնձորներով», «Բակ», «Տներ» (1920-ական թթ.)։

  • «Շոգ օր» (1917)
  • «Օրթաճալա» (1917)
  • «Նատյուրմորտ խնձորներով»
  • «Բակ», «Տներ» (1920-ական թվականներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 563