Լևոն Անդրիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Անդրիասյան
Ծնվել էօգոստոսի 24, 1958(1958-08-24)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1985)
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2002) և պրոֆեսոր

Լևոն Հրանտի Անդրիասյան (օգոստոսի 24, 1958(1958-08-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ատամնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Անդրիասյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ 1975-1977 թվականներին աշխատել է Երևանի գործարաններում, 1977-1979 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1985 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիայի բաժինը։ 1986-1989 թվականներին եղել է Մասիսի շրջանային ստոմատոլոգիական կլինիկայի ատամնաբույժ[2], 1989-1999 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի աշխատակից, 2004 թվականից՝ «Բանբեր ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» հանդեսի հիմնադիր-գլխավոր խմբագիր[3]։

Գիտական հոդվածների, մեթոդական առաջարկների և ուղեցույցների, ուսումնական ձեռնարկների, 10 ռացիոնալիզացիայի առաջարկների հեղինակ է, թերապևտիկ ստոմատոլոգիայի դասագրքի համահեղինակ, «Օդոնտոգենեզ և ատամնաբուժություն» մենագրության հեղինակ (2002 )[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահության անդամ
  • ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ, 2000 թ.
  • Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), 2011 թ.[3]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ստոմատոլոգների ընկերակցության ոսկե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Одонтогенез и прорезывание зубов, Е., 2002 (մենագրություն)[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=305
  2. «АНДРИАСЯН ЛЕВОН ГРАНТОВИЧ».
  3. 3,0 3,1 «Андриасян Левон Грантович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. Андриасян, Левон Грантович (2002). Одонтогенез и прорезывание зубов (ռուսերեն). Изд-во ЕрГМУ. ISBN 9789993083597.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]