Լևոն Ալիզռնանցի
Արտաքին տեսք
| Լևոն Ալիզռնանցի | |
|---|---|
| Ծնվել է | անհայտ |
| Ծննդավայր | Ալիզռնան, Մուշ |
| Մահացել է | 1893 թվականի գարուն |
| Մահվան վայր | Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Մայրենի լեզու | հայերեն |
| Մասնագիտություն | ֆիդայի |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Լևոն Ալիզռնանցի (ծննդյան թվականն անհայտ է, գյուղ Ալիզռնան, Մշո դաշտ - 1893, Խնուս), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման սկզբնավորողներից։ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Գործակցել է Արաբոյի հետ, որի ձերբակալությունից հետո գլխավորել Է նրա հայդուկային խումբը։ Գևորգ Չավուշի հետ իրականացրել Է Արաբոյին մատնող Ալիզըռնան գյուղի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։ 1890 թվականին անցել է Կովկաս։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոյի խմբի կազմում Կարսի մարզից անցել է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Խոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ Ալիզռնանցի Լևոնը սպանվել է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յեղափոխական ալպոմ», հատ. 6, խմբ. Աւօ, Պէյրութ, 1965, էջ 62-64։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 23։
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| |||||||||||||