Լևոն Աբրահամյան (փիլիսոփա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մարտի 11, 1928[1][2] Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ[2] |
|---|---|
| Մահացել է | հուլիսի 24, 2019 (91 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
| Գործունեության ոլորտ | Դիալեկտիկական մատերիալիզմ[1] |
| Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1950)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1][2] |
| Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1968) |
| Երեխա(ներ) | Արամ Աբրահամյան |
Լևոն (Լև[3]) Հարությունի Աբրահամյան (մարտի 11, 1928[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ[2] - հուլիսի 24, 2019, Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։
Խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թ. մարտի 11-ին, Ախալքալաքում։ Սովորել է Թիֆլիսի թիվ 43 դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1950-1956 թվականներին եղել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտաշխատող, 1955-1971 թվականներին ընդհատումներով՝ ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 1956-1958 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1958-1969 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։
1953 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1955 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում։
1969-1970 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության, իսկ 1970-1976 թվականներին՝ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնում։ 1976-1978 թվականներին եղել է ԵրՊԻ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1987 թվականներին՝ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ, 1987-2008 թվականներին՝ ԵՊՀ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2008 թվականին անցել է կենսաթոշակի։
Հեղինակ է 67 հոդվածի, 14 մենագրության[3]։
Զբաղվել է դիալեկտիկական մատերիալիզմի իմացության տեսության հարցերով։ Աշխատությունները վերաբերվում են տեսական փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության հարցերին[4][5]։
Մեծ ներդրում ունի Իմանուել Կանտի աշխատությունների հայերեն թարգմանության և մեկնաբանման գործում։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 ատենախոսություն[3]։
Մահացել է 2019 թվականի հուլիսի 24-ին Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гносеологические проблемы теории знаков, Е., 1965.
- Кант и проблема знания, Е., 1979.
- Главный труд Канта, Е., 1981.
- Лекции по философии, Е., 1996.
- Письмо о моралистах прошлого, Е., 2001.
- О филисофских проблемах знаковой теории языка, Е., 2001.
- Термины философии И. Канта: Словарь. Тигран Мец, 2003 - Всего страниц: 36.[6]
- Другой Кант, Полигнозис, М., 2004.
- Беседы о классической филисофии, Е., 2006.
- Понять филисофа, Е., 2006.
- Նամակներ մեծ բարոյախոսների մասին, Ե., 2007:
- Тетрадь Sigma. Размышления на философские темы, Е., 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 3 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 53։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ոչինչ չիմանալով՝ հնարավոր չէ մտածել»
- ↑ Աբրահամյան, Լեւոն Հարությունի (2003). Термины философии И. Канта: Словарь (ռուսերեն). Тигран Мец. ISBN 9789994100224.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (փիլիսոփա)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ |