Լևի Մորտոն
Լևի Մորտոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և պետական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 16, 1824[1] |
Ծննդավայր | Shoreham, Էդիսոն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 16, 1920[1] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Rhinebeck Cemetery |
Թաղված | Rhinebeck Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Daniel Oliver Morton? |
Մայր | Lucretia Parsons?[2] |
Ամուսին | Anna Morton? |
Զավակներ | Edith Livingston Morton Eustis?, Helen Morton? և Alice Morton? |
Ինքնագիր | ![]() |
Լևի Մորտոն (անգլ.՝ Levi Parsons Morton, մայիսի 16, 1824[1], Shoreham, Էդիսոն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ - մայիսի 16, 1920[1], Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 22-րդ փոխնախագահ (1889-1893) և Նյու Յորքի 31-րդ նահանգապետ (1895-1896)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորտոնը ծնվել է Վերմոնտ նահանգի Շորհեմ քաղաքում, միաբանության նախարար Դենիել Օլիվեր Մորտոնի (1788-1852) և Լուկրեցիա Փարսոնսի ընտանիքում (1789-1862)[3]։ Նրա ավագ եղբայրը՝ Դևիդ Օլիվեր Մորտոնը (1815-1859), եղել է 1849-1850 թվականներին՝ Տոլեդոյի քաղաքապետը[4]։
Մանկության տարիներին Լևին թողել է դպրոցը և գնացել է Մասաչուսեթսի Էնֆիլդ քաղաքում դպիր աշխատելու։ Ավելի ուշ աշխատել է Բոսկաուենի դպրոցում[5]։ 1876 թվականին Կոնգրեսի ընտրություններում Մորտոնը պարտվում է, բայց նախագահ Ռեզերֆորդ Հեյզի կողմից նշանակվում է պատվավոր կոմիսար՝ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար[6]։
Հանրապետական կուսակցության 46-րդ և 47-րդ համագումարներում Մորտոնն ընտրվել է Կոնգրեսի անդամ։ 1880 թվականին նախագահի թեկնածու Ջեյմս Գարֆիլդը Լևին Մորտոնին առաջարկել է դառնալ փոխնախագահի թեկնածու, սակայն վերջինս հրաժարվել է[5]։ Եթե նա համաձայներ, ապա Գարֆիլդի սպանությունից հետո Մորտոնը Չեստեր Արթուրի փոխարեն կդառնար ԱՄՆ-ի 21-րդ նախագահը[3]։
1881-1885 թվականներին Մորտոնը զբաղեցնում Էր Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, այնտեղ լինելով բավական հայտնի։ Նա օգնեց հաստատել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններ[5], ինչպես նաև 1881 թվականի հոկտեմբերի 24-ին Ազատության արձանի աջ ոտքի բութ մատին առաջին դուրգամն է կպցրել[6]։
1889 թվականին Մորտոնը դարձել է փոխնախագահ։ Իր պաշտոնավարման ընթացքում Գարիսոնը փորձել է օրենք ընդունել, որը օժտված է եղել հարավի աֆրոամերիկացիների ընտրական իրավունքներով, սակայն Մորտոնը չի պաշտպանել օրինագիծը[6]։ Նախագահը նրան մեղադրել է օրինագծի տապալման մեջ։ 1892 թվականի ընտրություններում Մորտոնի պարտությունից հետո, փոխնախագահ է դարձել Էդլայ Ստիվենսոնը։
1895-1896 թվականներին եղել է Նյու Յորքի նահանգապետը։1896 թվականի նախագահական ընտրություններում եղել է թեկնածու, սակայն ի վերջո ընտրվել է Ուիլյամ Մըք Քինլին հանրապետական կուսակցությունից[6]։
Աձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1856 թվականի հոկտեմբերի 15-ին Լևի Մորտոնն ամուսնացել է Լյուսի Յանգ Քիմբելի հետ, որը նրան մեկ երեխա է պարգևել։ 1873 թվականին կնոջ մահից հետո Մորտոնը ամուսնացել է Աննա Լիվինգստոն Ռիդի հետ[3]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորտոնը մահացել է իր ծննդյան օրը՝ 1920 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի Ռայնբեկ քաղաքում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ 3,0 3,1 3,2 «NationMaster - Encyclopedia: Levi P. Morton»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է 2019-08-07
- ↑ «Partial Genealogy of the Mortons of New York, Plymouth, and Ohio» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2011-03-12
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Levi P. Morton - eNotes.com Reference
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Levi P. Morton: Biography from Answers.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|