Jump to content

Լևիրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լևիրատ (լատ. levir – տագր), տագրամուսնություն, ամուսնական սովորույթ, որի համաձայն այրին պարտավոր է կամ իրավունք ունի ամուսնանալու մահացած ամուսնու եղբոր հետ։

Որպես խմբամուսնության վերապրուկ՝ լայնորեն տարածված էր տոհմատիրական շրջանի շատ ցեղերի մեջ։ Տոհմատիրական կարգերի քայքայման և դասակարգային հասարակության շրջանում երկար ժամանակ պահպանվել է մի շարք ժողովուրդների մեջ, որին նպաստել է կնոջ դիմաց դրամ կամ գույք տալու սովորույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 588