Լևիտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լևիտացիա ( լատին․՝ levitas-ից «թեթևություն»), գրավիտացիայի հաղթահարում, որի ընթացքում օբյեկտը լողում է տարածության մեջ, չհպվելով հեղուկ կամ պինդ հենարանի։ Լևիտացիան չի համարվում թռիչք, իրականացված օդից հրվելու արդյունքում, ինչպես միջատների, թռչունների կամ չղջիկների, կամ այնպիսի ցատկ, երբ հրվելով կարող են օդի մեջ սահելով անցնել մեծ հեռավորություններ, ինչպես թռչող սկյուռները, բրդյաթևավորները, թռչող օձերը կամ թռչող ձկները։

Լևիտացիա են անվանում նաև մոգական հնարքներից մեկը իլյուզիոնիզմում[1]։

Լևիտացիա. Լիտոգրաֆիա Լուի Ֆիգյե. 1887 թիվ:

Օկուլտիզմում լևիտացիա են անվանում գրավիտացիայի հաղթահարման գերբնական հնարավորությունները (անոմալ երևույթներ)։

Լևիտացիան ֆիզիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիտացիայի համար անհրաժեշտ է ուժ, որը կհավասարակշռի ծանրության ուժին։ Այդպիսի ուժի աղբյուր կարող են լինել գազի շիթերը, ուժեղ ձայնային տատանումները, լազերային ճառագայթները և այլն.[2]։ Ինչպես նաև գիտականորեն հայտնաբերված և ապացուցված է դիամագնիսական լևիտացիան և լևիտացիան Մայսների էֆեկտով[3]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Разоблачение фокусов: левитация, прогулки по воде и превращение рублей в доллары». Рустория. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. E. H. Brandt. Levitation in Physics Արխիվացված 2008-06-06 Wayback Machine. Science 243, 349 (1989).
  3. «Новости науки. 18.05.03. Магнитная левитация в кислороде при низких температурах». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Николай Норд «Большая книга экстрасенса. Упражнения для развития сверхспособностей». — издательство «АСТ» — 2017 г. — 320 с.