Jump to content

Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի

Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի
սերբ.՝ Богородица Љевишка
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար, պատմության հուշարձան և հնագիտական հուշարձան
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունՊրիզրեն և Prizren Municipality?[1]
Դավանանքուղղափառություն
ԹեմEparchy of Raška and Prizren?
Մասն էMedieval Monuments in Kosovo?
Ժառանգության կարգավիճակհատուկ նշանակության մշակույթային հուշարձան[2], Cultural heritage monument of Kosovo?[1] և Համաշխարհային ժառանգություն
ԱնվանվածԱստվածածին
ՀիմնադիրStefan Milutin?
Ճարտարապետական ոճSerbo-Byzantine architecture?
Շինանյութապար
Քարտեզ
Քարտեզ
42°12′41″N 20°44′09″E / 42.211388888889°N 20.735833333333°E / 42.211388888889; 20.735833333333
 Bogorodica Ljeviška Վիքիպահեստում

Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի (սերբ.՝ Црква Богородица Љевишка / սերբ.՝ Црква Bogorodica Ljeviška), Սերբ ուղղափառ եկեղեցու Ռաշկո-Պրիզրենի թեմի տաճար, որը գտնվում է Կոսովո և Մեթոխիա ինքնավար մարզում՝ Պրիզրեն քաղաքում։

Եկեղեցու շինարարությունը լիազորել է Սերբիայի թագավոր Ստեֆան Միլուտինը 1306-1309 թվականներին[3]։ Եկեղեցին գտնվում է Կոսովո և Մեթոխիա մարզի հարավում՝ Պրիզրեն քաղաքում (հին քաղաքում)։ Լևիշկայի Աստվածածնի եկեղեցին Սերբիայի միջնադարյան ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է և ունի յուրօրինակ ճարտարապետական մտահղացում։ Որմնանկարները ստեղծվել են մոտավորապես 1307-1313 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց ոճը նման է կոստանդնուպոլսյան ոճին։ Տաճարը որմնանկարներով զարդարել են հույն վարպետներ Միխայիլ Աստրապան և Եվտիխիոսը Թեսալոնիկիից։ Եկեղեցու տաճարային որմնանկարների մարգարիտը 13-րդ դարի Ողորմած Աստվածամոր սրբապատկերն է, որում Աստվածամայրը պատկերված է նորածին որդու հետ՝ հացով լի զամբյուղը ձեռքին։ Նորածին Հիսուսը զամբյուղից հաց է վերցնում և բաժանում այն տառապյալներին։ Այս որմնանկարը հավատացյալները համարում են հրաշագործ։

2006 թվականին եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2006 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում՝ ալբանական գրոհայինների կողմից հնարավոր հարձակման պատճառով։ Այն գտնվում է KFOR-ի պաշտպանության ներքո 1999 թվականից ի վեր։ Սակայն այն խիստ վնասվել է 2004 թվականին տեղի ունեցած Կոսովոյի անկարգությունների ժամանակ հրկիզման հետևանքով։ Շուրջ 155 սերբական եկեղեցի և վանք ավերվել կամ վնասվել են Կոսովոյի ալբանացիների կողմից 1999 թվականի հունիսից մինչև 2004 թվականի մարտը, որպես կանոն, հրկիզումների միջոցով, ներառյալ միջնադարյան սրբավայրերը[4][5]։

2016 թվականին եկեղեցում տեղի է ունեցել առաջին պսակադրությունը 1999 թվականի հակամարտությունից հետո[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://nasledje.gov.rs/index.cfm?jezik=Serbian_CIR
  3. Curcic, Slobodan (2005). Judson J. Emerick (ed.). "Renewed from the Very Foundations": The Question of the Genesis of the Bogorodica Ljeviska in Prizren. Archaeology in architecture: studies in honor of Cecil L. Striker. von Zabern. էջ 23. ISBN 9783805334921. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Prizren, OUR LADY OF LJEVIS (XIV century) - burnt inside (PHOTO: 22.3.2004) - Serbian Orthodox Church [Official web site]». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  5. «Eighth anniversary of violence against KiM Serbs/OrthoChristian.Com». pravoslavie.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Прво венчање у Богородици Љевишкој након сукоба на КиМ» (սերբերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի» հոդվածին։