Jump to content

Լևանտական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևանտական խոհանոց
տարածաշրջանային խոհանոց Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամիջերկրական խոհանոց, Միջին Արևելքի խոհանոց Խմբագրել Wikidata
Մասն էWest Asian cuisine Խմբագրել Wikidata
Մշակույթculture of Levant Խմբագրել Wikidata
ՎայրԼևանտ Խմբագրել Wikidata
Դասական լևանտական ​​մեզե ուտեստների սեղան․վերևից, ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հումուս, տապակած հալումի, բաբա գանուշ, մակդուս և աղցան:

Լևանտական խոհանոց, Լևանտի ավանդական խոհանոց։ Այս խոհանոցը նմանություններ ունի եգիպտական, հյուսիսաֆրիկյան և օսմանյան խոհանոցների հետ։ Այն հատկապես հայտնի է իր տաք և սառը ուտեստներից բաղկացած մեզե ճաշացանկով, որոնցից առավել նշանավոր են ֆուլ մեդամեսը, հումուսը, թաբուլեն և բաբա գանուշը, որոնք մատուցվում են հացի հետ[1]։

Լևանտական ​​խոհանոցի պատմությունը հետ է գնում մինչև տարածաշրջանում գոյություն ունեցած վաղ քաղաքակրթությունների ժամանակաշրջան, ինչպիսիք են քանանացիները, իսրայելացիները, փյունիկեցիները և խեթերը: Այս հնագույն մշակույթները ստեղծել են գյուղատնտեսական բարդ համակարգեր՝ արտադրելով հացահատիկ, լոբազգիներ, մրգեր և բանջարեղեն, որոնք հետագայում դարձել են լևանտական ​​սննդակարգի հիմնական բաղադրիչները: Հացը, ձիթապտղի յուղը և գինին ի սկզբանե եղել են խոհանոցի անբաժանելի մասը և մնում են առ այսօր[2]:

Լևանտական ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբա գանուշ

Դասական

Մեզե կամ փոքր ուտեստներ

  • Բաբա գանուշ[1] (بابا غنوج) — ջեռոցում տապակած, տրորած սմբուկով՝ խառնված կիտրոնի, սխտորի, ձիթապտղի յուղի և տարբեր համեմունքների հետ։
  • Սիսեռով աղցան[3] կամ սալաթաթ հումուս (سلطة حمص) — արաբական աղցան՝ եփած սիսեռով, կիտրոնի հյութով, սխտորով, թահինով, աղով, ձիթապտղի յուղով և չամանով։
Ֆալաֆել
Ֆաթուշը լևանտական ​​պիտա հացով աղցան է, որը ներառում է խառը կանաչի և այլ բանջարեղեն:[5]
  • Ֆաթուշ (فتوش)—աղցան կտրատած վարունգով, բողկով, լոլիկով և այլ բանջարեղենով, տապակած պիտա հացով։
  • Ֆուլ մեդամես[1] (فول مدمس)—աղացած ֆավայի լոբին և ձիթապտղի յուղը պատրաստվում են Սիրիայում որպես աղցան՝ կտրատած լոլիկով, սոխով, մաղադանոսով, կիտրոնի հյութով, ձիթապտղի յուղով, պղպեղով և աղով:
  • Հումուս[1] (حمّص)—խիտ մածուկ ՝ պատրաստված աղացած սիսեռից և ձիթապտղի յուղից, կիտրոնից և սխտորից․տարածված է նաև Եգիպտոսում։
  • Քիբեհ (كبة)—աղացած գառան մսով պելմենի՝ բլղուրով, ցորենով կամ բրնձով և համեմունքներով՝ եփած կամ հում վիճակում։
  • Քիբեհ նայե (كبة نيئة)—աղացած հում մսի խառնուրդ՝ բլղուրով և տարբեր համեմունքներով։
  • Լաբնեհ (لبنة)—քամած մածուն; ամենատարածվածը՝ որպես նախաճաշի սնունդ։
  • Ոսպով ապուր(شوربة عدس)—կարող է լինել բուսական կամ ներառել միս, շագանակագույն, կարմիր, դեղին կամ սև ոսպ՝ կեղևով կամ առանց կեղև։
  • Մաքանեկ—Արաբական երշիկ՝ պատրաստված աղացած միսից՝ համեմված սոճու ընկույզով, չամանով, մեխակով, դարչինով և մշկընկույզով և մատուցվում է նռան oշարակով։
  • Մակդուս (مكدوس)—յուղով լցոնված փոքր բադրիջաններ։
Մանաքիշ
  • Մանակիշ (مناقيش)—պիցցայի նման տափակ հաց՝ վրան աղացած միս, ուրց կամ զաաթար, որը սովորաբար ուտում են նախաճաշին կամ ընթրիքին։
  • Մֆարակեհ (مفركة)—արաբական կերակրատեսակ՝ պատրաստված կարտոֆիլից, ձվից, յուղից, չամանի փոշուց, աղից և պղպեղից․որպես զարդարանք օգտագործվում է մանրացրած համեմի տերև։
  • Մուհամմարա (محمرة)—թարմ կամ չորացրած պղպեղից, պաքսիմատից, ձիթապտղի յուղից, համեմունքներից և աղացած ընկույզից պատրաստված կծու պղպեղի մածուկ։
  • Ռահեբ (سلطة راهب)—Մերձավոր Արևելքում տարածված սմբուկով և լոլիկով աղցան:
  • Սամբուսակ (سمبوسك)—եռանկյունաձև համեմված խմորային կերակրատեսակ՝ տապակած յուղի մեջ,բանջարեղենով կամ մսով։
  • Սֆիհա (صفيحة)—ոչխարի, գառան կամ տավարի մսով պատրաստված բաց կարկանդակներ:
  • Շանկլիշ (شنكليش)—կովի կամ ոչխարի պանիր՝ գնդիկների տեսքով, փաթաթելով հալեպական պղպեղի և զաաթարի մեջ, այնուհետև՝ հնեցված և չորացրած։
  • Շաուրմա[6] (شاورما)—տապակած միս, եփած պտտվող շամփուրի վրա և մանր կտրտված՝ սենդվիչների մեջ մատուցելու համար։
  • Թաբուլե[1] (تبولة)—բլղուրով աղցան՝ խառնած մանր կտրատած մաղադանոսի, աղացած սոխի և լոլիկի հետ։

Հիմնական ուտեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բամիա (بامية)—շոգեխաշած կերակուր, որը պատրաստված է գառան մսի կտորներով, բամիայով,լոլիկի սոուսով․մատուցվում է բրնձի վրա։
  • Տոլմա (محشي)—բանջարեղեն, սովորաբար կաղամբ, սմբուկ, դդում, սոխ, պղպեղ կամ լոլիկ՝ լցոնած աղացած մսով և բրնձով։
  • Ֆասուլիա (فاصوليا)—սպիտակ լոբով և մսով պատրաստված շոգեխաշած ուտեստ, որը մատուցվում է բրնձի վրա։
  • Ֆաթեհ (فتّة)—հավի միս՝ բրնձի վրա, վրան մածուն և պիտա հաց։
Ֆրիքիհ․կանաչ կոշտ ցորեն՝ եփված գառան ճարպով և բանջարեղենով
  • Ֆրիկիհ (فريكة)—հացահատիկային մթերք՝ պատրաստված կանաչ կոշտ ցորենից, որը բովվում և մանրացվում, որպեսզի համը ուժեղացվի, այնուհետև մատուցվում է չամանով, դարչինով և գառան պոչի թարմ ճարպով։
  • Հարիսա–ցորենի և մսի շիլա կամ ցորենի շիլա համեմունքներով։
  • Կաբսա (كبسة)—բրնձի վրա հիմնված ուտեստ, որը սովորաբար ուտում են գառան կամ հավի մսով, եփում են տարբեր համեմունքներով և ավելացնում ընկույզ, պատրաստում են Սիրիայում և Գազայում։[7][8]
  • Քաբաբ (كباب)— խորոված տավարի կամ գառան աղացած միս։
  • Քաբաբ կարազ (كباب كرز)— քաբաբ տեսակ, որը պատրաստված է գառան մսի կոլոլակներից, բալի օշարակի մեջ, սոճու ընկույզով և թթու կեռասով՝ պիտայի հացի վրա։
  • Կուսա մահշի (كوسا محشي)—թխած և աղացած մսով և բրնձով լցոնած դդում լոլիկի սոուսով։
  • Մալֆուֆ(ملفوف)–բրնձով, մսով և համեմունքներով լցոնած կաղամբի տերևներ[9]։
Հորդանանի գառան մանսաֆ
  • Մանսաֆ (منسف)—գառան միսը կամ հավը եփում են ֆերմենտացված չոր մածունի սոուսում և մատուցում բրնձի վրա։
  • Մաքլուբա (مقلوبة)—բրնձով լի կաթսա՝ մսով, և տապակած բանջարեղենով, որը մատուցելիս գլխիվայր շուռ են տալիս։ Այստեղից էլ անվանումը, որը բառացիորեն թարգմանվում է որպես «շրջված»:
  • Մուջադարրա (مجدرة)—եփած ոսպ հացահատիկի հետ, հիմնականում բրնձով, զարդարված տապակած սոխով։
  • Մուլուխիյա (ملوخية)—փիփերթի տերևներով եփած շոգեխաշած, բամիայի պես մածուցիկ, հավի հետ խիտ արգանակի մեջ թրջած։
Դասական մուսախան – տապակած՝ հավ հացի, սոճու ընկույզի, սոխի և համեմունքների վրա
  • Մուսախան (مسخّن)—դասական պաղեստինյան ճաշատեսակ, մի ամբողջ տապակած հավ՝ թխված սոխով, սումախով, բուրավետ պղպեղով, շաֆրանով և տապակած սոճու ընկույզով, որը մատուցվում է տաբուն տեսակի հացի վրա։
  • Քերիմուտահ (القريموطة),Հոմսի, Համայի և Սալամիիայի գյուղական շրջաններում բլղուր պատրաստելու պարզ միջոց: Բլղուրը եփում են բանջարեղենով և փաթաթում խաղողի տերևներով
  • Քիդրեհ (قدرة)—գառան շոգեխաշած ուտեստ՝ սիսեռով, սխտորով և համեմունքներով,սովորաբար մատուցվում է բրնձի վրա։
  • Քուզի (قوزي)—խորոված գառան ճաշատեսակ չամիչով, ընկույզով և համեմունքներով բրնձի վրա կամ փաթաթված տաբուն տեսակի հացով։
  • Շիշ քաբաբ (شيش كباب)—խորոված մսի կտորներ շամփուրի վրա, սովորաբար մատուցվում են տափակ հացի կամ բրնձի վրա։
  • Սումաղիյե (سماقية)—աղացած սումախը թրջում են ջրի մեջ, այնուհետև խառնում թահինայի (քունջութի սերմի մածուկի), ջրի և ալյուրի հետ, ավելացնում տապակած կաղամբ, շոգեխաշած տավարի կտորները և կարբանզո տեսակի լոբին։
  • Զիբդիեհ (زبدية)—ձիթապտղի յուղով, սխտորով, կծու պղպեղով և կեղևազրկված լոլիկով շոգեխաշած ծովախեցգետինով կերակրատեսակ։

Հացի տեսականի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաակ (كعك)—օղակաձև ձևավորված թխվածքաբլիթի տեսակ՝ երբեմն քունջութի սերմերով ցողված։
  • Մարքուկ (مرقوق)—բարակ, անթթխմոր հաց, թխված երկաթե թավայի վրա, որը հայտնի է սաջ անունով։
  • Պիտա (خبز عربي)—ցորենի ալյուրից թխված փափուկ, թեթևակի թթխմորով տափակ հաց։

Համեմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թահինան՝ որպես համեմունք՝ կիտրոնի և սխտորի հետ միասին
  • Թահինի (طحينة)—համեմունք՝ պատրաստված աղացած և կեղևազրկված քունջութի սերմերից։
  • Թում (توم)—սխտոր, ձիթապտղի յուղ և աղ պարունակող մածուկ, որի մեջ սովորաբար հաց են թաթախում։
  • Զաթար (زَعْتَر)—չորացրած խոտաբույսերի համեմունք՝ քունջութի սերմերով, չոր սումախով և հաճախ աղով, ինչպես նաև այլ համեմունքներով։
  • Ավամեհ (عوامة)—տապակած խմորով խմորեղեն, որը նման է բլիթների՝ թաթախված շաքարի օշարակով կամ մեղրով և դարչինով, երբեմն ցողված քունջութի սերմերով։
  • Բասբուսա (بسبوسة)—մերձավորարևելյան փոքր, քաղցր տորթ եփած ձավարով, թաթախված վարդաջրի օշարակով, վրան նուշով կամ ընկույզով։
Քնաֆե կամ շերտավոր քաղցրացված պանիր հյուսած խմորեղենի վրա
  • Քանաֆեհ (كنافة)—աղանդեր, որը պատրաստված է մանրացված ֆիլոյով և հալված պանրով, թաթախված շաքարավազի մեջ։
  • Մահմուլ (معمول)—սեմոլինայի թխվածքաբլիթներ՝ լցված արմավով կամ ընկույզով, սովորաբար շաքարով օծված։
  • Մեղլի (مغلي)– բրնձի ալյուրով փուդինգ՝ համեմված անիսոնով,և դարչինով՝ զարդարված կոկոսի փաթիլներով և ընկույզով։
  • Քադայեֆ (قطايف)—դեսերտ, որը սովորաբար մատուցվում է Ռամադան ամսվա ընթացքում․սերուցքով կամ ընկույզով լցված քաղցր պելմենի։
  • Վարբաթ (وربات)—քաղցր խմորեղեն ֆիլո խմորի տեսակով, բարակ շերտերով, լցված կրեմով․հաճախ ուտում են Ռամադանի ժամանակ։
  • Զալաբիա (زلابية)—տապակած խմորեղեն, որը ձևավորված է գնդիկների կամ սկավառակների տեսքով, հաճախ թաթախված քաղցր օշարակի մեջ։
  • Լիմոնանա (ليمون نعناع)—լիմոնադ՝ պատրաստված թարմ քամած կիտրոնի հյութից և անանուխի տերևներից։
  • Քամար-ալ-Դին (قمر الدين)—թանձր, սառը ծիրանի խմիչք, որը սովորաբար մատուցվում է Ռամադան ամսվա ընթացքում։
  • Մալֆուֆ աղցան (سلطة ملفوف)—կաղամբի աղցան կիտրոնի հյութով, ձիթապտղի յուղով, սխտորով, աղով և անանուխով։

Լևանտական խոհանոցի աշխարհագրական տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bissonnette, D. (2022). Mediterranean: The Ultimate Cookbook. Simon and Schuster. էջեր 24. ISBN 9781646432882. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  2. Gaul, Anny; Pitts, Graham Auman; Valosik, Vicki, eds. (2021 թ․ դեկտեմբերի 8), «Making Levantine Cuisine: Modern Foodways of the Eastern Mediterranean», Making Levantine Cuisine (անգլերեն), University of Texas Press, doi:10.7560/324578, ISBN 978-1-4773-2458-5, S2CID 240091537, Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին
  3. Shavit, E. (2008). «Truffles roasting in the evening fires: Pages from the history of desert truffles» (PDF). Fungi. 1 (3): 18–23.
  4. Raviv, Yael (2003). «Falafel: A National Icon». Gastronomica. 3 (3): 20–25. doi:10.1525/gfc.2003.3.3.20.
  5. Wright, 2003, p. 241
  6. Philip Mattar (2004). Encyclopedia of the Modern Middle East & North Africa: D-K. Macmillan Reference USA. էջ 840. ISBN 978-0-02-865771-4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին. «Shawarma is a popular Levantine Arab specialty.»
  7. Klema, M. (2020). A Crisis within a Crisis: Investigating the Economic Domino Effects of COVID-19 on the Food Security of Displaced Syrians (Thesis). էջ 32.
  8. Helou, Anissa (2018). Feast: Food of the Islamic World. Bloomsbury. էջեր 389. ISBN 9781526605566.
  9. «Malfouf». Middle East Monitor. 2017 թ․ հուլիսի 9.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելյալ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anny Gaul, Graham Auman Pitts, Vicki Valosik, eds., Making Levantine cuisine: modern foodways of the Eastern Mediterranean, University of Texas Press, 2022, 978-1-4773-2457-8,
  • Sami Zubaida, "National, Communal and Global Dimensions in Middle Eastern Food Cultures" in Sami Zubaida and Richard Tapper, A Taste of Thyme: Culinary Cultures of the Middle East, London and New York, 1994 and 2000, 1-86064-603-4, p. 35.
  • Jean Bottéro, The Oldest Cuisine in the World: Cooking in Mesopotamia, University of Chicago Press, 2004, 0226067343