Լևանի Գվազավա
| |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1980[1][2] (40 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 177 | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լևանի Գվազավա (վրացերեն՝ ლევანი თენგიზის ძე გვაზავა հուլիսի 8, 1980[1][2], Նոջիխևի (Խոբի շրջան), Վրաստան), ռուս-վրացի ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևանին Հոբի քաղաքի «Օլիմպիկ» ակումբի սան է: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին` թիմի հետ մասնակցելով Առաջին Լիգային: Ակումբում անցկացրել է 4 տարի: «Օլիմպիկ»-ում նա հասցրեց խաղալ 82 խաղ և հեղինակել 8 գոլ: 2000 թվականին Լևանին մոլդովական «Զիմբրու» ակումբի ֆուտբոլիստ էր: Թիմի հետ միասին երկու անգամ արժանացել է Մոլդովայի առաջնության արծաթե մեդալին, նաև կարողացել է հաղթել երկրի գավաթի առաջնությունում: «Զիմբրու» ակումբում խաղացել է 87 խաղ՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
2004 թվականին Լևանին տեղափոխվեց Ռուսաստան՝ դառնալով «Ալանիա» ակումբի ֆուտբոլիստ: Երկու մրցաշրջանի ընթացքում կարողացավ անցկացնել 23 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ, որից հետո վերադարձավ Վրաստան: Վրաստանում նա միացավ «Դինամո» ակումբին:
2006 թվականի սկզբին Լևանին համալրեց «Սպարտակի» շարքերը: Ակումբի կազմում նա անցկացրեց 22 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: 2007 թվականին Գվազավան տեղափոխվեց «Լուչա», որտեղ խաղաց կես տարի՝ անցկացնելով 36 խաղ (4 գոլ): 2008 թվականի ավարտին լքեց ակումբը: Մի շարք տեղեկատվական աղբյուրներում լուրեր էր տարածվում, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռուբին» ակումբը[3], սակայն ավելի ուշ Գվազավան նախընտրեց տեղափոխվել «Տերեկ» ակումբ: Լևանին թիմում անցկացրեց երեք մրցաշրջան՝ խաղալով 60 խաղ, սակայն ընդամենը 2 անգամ կարողացավ դառնալ գոլի հեղինակ: 2011-12 մրցաշրջանի ավարտին իր սեփական ցանկությամբ լքեց ակումբը[4]:
2012 թվականի օգոստոսին Գվազավան «Հիմոկ» ակումբի ֆուտբոլիստ էր[5]: Դեբյուտային խաղը նոր ակումբում տեղի ունեցավ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին «Նեֆտեհիմիկա» ակումբի դեմ խաղում: Նույն խաղի 20-րդ րոպեին Գվազավան դարձավ իր առաջին գոլի հեղինակը (հիանալի իրացրեց 11 մետրանոցը)[6]: 2012 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը խզեց ակումբի հետ ունեցած պայմանագիրը [7]:
2014 թվականի փետրվար ամսվա վերջին Լևանին պայմանագիր կնքեց «Նևտչի» ակումբի հետ և տեղափոխվեց Ուզբեկստան:
2014 թվականի սեպտեմբերի 2-ին Լևանին պայմանագիր կնքեց «Անժի» ակումբի հետ: Նա «Անժի»ում հանդես եկավ մինչև 2014-15 մրցաշրջանի ավարտը[8]:
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևանին հանդես է եկել Վրաստանի երիտասարդական հավաքականում, սակայն ակումբի կազմում անցկացրել է 9 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: 2010 թվականի օգոստոսի հրավիրվել է ազգային հավաքական, բայց մերժել է առաջարկը՝ գերադասելով հանդես գալ ֆուտբոլային ակումբներում[9]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999-00 մրցաշրջանի Մոլդովայի չեմպիոն
- 2000-01, 2002-03 մրցաշրջանի Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր
- 2001-02 մրցաշրջանի Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր
- 2002-03 թվականի Մոլդովայի գավաթի առաջնության հաղթող
- 1999-00 թվականի Մոլդովայի գավաթի առաջնության ֆինալիստ
- 1998-99 թվականի Վրաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Վերջնարդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Մակկարդակ | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
1996-97 | II | 22 | 1 | 0 | 0 | 22 | 1 |
1997-98 | II | 27 | 1 | 0 | 0 | 27 | 1 | |
1998-99 | II | 19 | 6 | 0 | 0 | 19 | 6 | |
1999-00 | I | 14 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Վերջնարդյունք | 82 | 8 | 0 | 0 | 82 | 8 | ||
![]() |
1999-00 | I | 11 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
2000-01 | I | 20 | 2 | 0 | 0 | 20 | 2 | |
2001-02 | I | 24 | 3 | 0 | 0 | 24 | 3 | |
2002-03 | I | 22 | 5 | 0 | 0 | 22 | 5 | |
2003-04 | I | 10 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Վերջնարդյունք | 87 | 10 | 0 | 0 | 87 | 10 | ||
![]() |
2004 | I | 17 | 1 | 4 | 0 | 21 | 1 |
2005 | I | 6 | 0 | 1 | 0 | 7 | 0 | |
Վերջնարդյունք | 23 | 1 | 5 | 0 | 28 | 1 | ||
![]() |
2005-06 | I | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
![]() |
2006 | I | 8 | 1 | 1 | 0 | 9 | 1 |
2007 | I | 14 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Վերջնարդյունք | 22 | 1 | 1 | 0 | 23 | 1 | ||
![]() |
2007 | I | 9 | 1 | 0 | 0 | 9 | 1 |
2008 | I | 27 | 3 | 0 | 0 | 27 | 3 | |
Վերջնարդյունք | 36 | 4 | 0 | 0 | 36 | 4 | ||
![]() |
2009 | I | 19 | 1 | 1 | 0 | 20 | 1 |
2010 | I | 19 | 1 | 0 | 0 | 19 | 1 | |
2011-12 | I | 22 | 0 | 2 | 0 | 24 | 0 | |
Վերջնարդյունք | 60 | 2 | 3 | 0 | 63 | 2 | ||
![]() |
2012-13 | II | 10 | 1 | 2 | 0 | 12 | 1 |
![]() |
2014 | I | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 334 | 27 | 11 | 0 | 345 | 27 |
Աղբյուրներ:
- Վիճակագրությունը ըստ՝ սպորտային Sportbox.ru կայքի
- Վիճակագրությունը ըստ՝ սպորտային FootballFacts.ru կայքի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://fbref.com/en/players/84d4fd27/(բազմ․)
- ↑ «Левани Гвазава уйдет из «Луча»»։ www.news.vl.ru։ 2008-11-20։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Омельянчук и Гвазава покинут «Терек»»։ Официальный сайт РФПЛ
- ↑ «За «Химки» будет выступать Левани Гвазава»։ Официальный сайт ФК «Химки»։ 2012-08-31։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Первенство ФНЛ. Протокол матча «Нефтехимик» (Нижнекамск) — «Химки» 1:2»։ Официальный сайт ФНЛ։ 2012-09-06։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Красно-черные расстаются с троими футболистами»։ Официальный сайт ФК «Химки»։ 2012-12-01։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ ««Анжи» дозаявил Левани Гвазава»։ Официальный сайт ФК «Анжи» (Махачкала)։ 2014-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին
- ↑ Владимир Лесничий. (2012-11-14)։ ««Химки» не заслуживают последнего места»։ Чемпионат.com։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2017-02-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Վրաստանում ծնվածներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Նալչիկի ֆուտբոլիստներ
- Ալանիայի ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ