Լքված քաղաք Z
«Լքված քաղաք Z» (անգլ.՝ The Lost City of Z), 2016 թվականի ամերիկյան արկածային պատմական դրամա է։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջեյմս Գրեյն է[8], որը հիմնվել է 2009 թվականի Դեյվիդ Գրանի կողմից գրված նույնանուն գրքի վրա։ Գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա, որը պատմում է բրիտանացի հետախույզ Փերսի Ֆոուսեթի մասին, որն ուղարկվել է Բրազիլիա և մի քանի անգամ փորձել է գտնել թվացյալ հնագույն լքված քաղաքը Ամազոնում[9]։ Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել են Չարլի Հանեմը, Թոմ Հոլանդը, Ռոբերտ Փեթինսոնը և Սիեննա Միլլերը։
Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 15–ին Նյու Յորքի կինոփառատոնում[10]։ Ֆիլմը «Amazon Studios»–ի և «Bleecker Street»–ի կողմից թողարկվել է ԱՄՆում 2017 թվականի ապրիլի 14-ին[11]։ «Լքված քաղաք Զ» ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից` չնայած, որ այն հավաքել է ընդամենը 19 միլիոն դոլար՝ 30 միլիոն դոլար բյուջեի դիմաց։ Չնայած ֆինանսական հաջողությունների բացակայությանը` Time շաբաթաթերթն այն ներառել է 2017 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում[12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է բրիտանացի հետախույզ Փերսի Ֆոսետի (Չարլի Հանեմ) մասին, որը 20–րդ դարի սկզբին ճանապարհորդում է Ամազոնով և բացահայտում նախկինում անհայտ, զարգացած քաղաքակրթության ապացույցները։
Չնայած գիտական հաստատության ծաղրուծանակին, որը բուն բնակչությունը որակում է վայրիություն, Ֆոսետը, իր հավատարիմ կնոջ (Սիեննա Միլլեր), որդու (Թոմ Հոլանդ) և համհարզի (Ռոբերտ Փաթինսոն) աջակցությամբ վերադառնում է ջունգլիներ և, ճշմարտությունն ապացուցելու փորձով, 1925 թվականին խորհրդավոր կերպով անհետանում է․․․
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլի Հանեմ՝ Փերսի Ֆոսետ
- Թոմ Հոլանդ՝ Ջեք Ֆոսետ
- Ռոբերտ Փեթինսոն՝ Հենրի Կոստին
- Սիեննա Միլլեր՝ Նինա Ֆոսետ
- Անգուս Մակֆադեն՝ Ջեյմս Մյուրեյ
- Դենիլել Հատլստոուն՝ Բրայան Ֆոսետ
- Էդվարդ Էշլի՝ Արտուր Մենլի
- Իան Մակդերմիդ՝ 'պարոն Ջորջ Հոլդի
- Ֆրանկո Ներո՝ Բարոն դե Գոնդորիզ
- Հարրի Մելինգ՝ Ուիլյամ Բարկլայ
- Ելենա Սոլովեյ՝ մադամ Կումել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 The Lost City of Z — 2016.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1212428/
- 1 2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=223754.html
- 1 2 3 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 The Movie Database(բազմ․) — 2008.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Fleming, Michael (2009 թ․ դեկտեմբերի 9). «James Gray, Brad Pitt find 'Lost City'». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Ancient Amazon Actually Highly Urbanized» (անգլերեն). scientificamerican.com. 2008 թ․ օգոստոսի 28.
- ↑ Kate Erbland. «New York Film Festival Announces James Gray's 'The Lost City of Z' As Closing Night Selection». IndieWire.
- ↑ Nordine, Michael (2016 թ․ սեպտեմբերի 1). «Amazon Studios Acquires James Gray's Rainforest Drama 'The Lost City of Z' Starring Charlie Hunnam». IndieWire. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Zacharek, Stephanie (2017 թ․ դեկտեմբերի 7). «The Top 10 Movies of 2017». Time. Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության գլխավոր էջ
- Wisdom embodied: Չինական բուդդայական և դաոսական քանդակը Արվեստի թանգարանում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լքված քաղաք Z» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2016 դրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գրքերի էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1905 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1906 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1911 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1914 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1916 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1923 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1924 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1925 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում