Լրտես (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լրտես
անգլ.՝ Spy
Երկիր ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ
Թվականմայիսի 21, 2015[1] և հունիսի 4, 2015[2][3][4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Ֆեյգ
ՊրոդյուսերՓիթեր Չերնին և Փոլ Ֆեյգ
Սցենարի հեղինակՓոլ Ֆեյգ
Դերակատարներ50 Սենտ[5], Էլիսոն Ջեննի[5], Björn Gustafsson?[5], Բոբի Կանավալե[5], Ջեյսոն Սթեթհեմ[5], Ջեսիկա Չաֆին[5], Ջուդ Լոու[5], Մելիսա ՄակՔարթի[5], Միրանդա Հարթ[5], Մորենա Բաքարին[5], Նարգիս Ֆակրի[5], Նիա Լոնգ, Փիթեր Սերաֆինովիչ[5], Ռոուզ Բիրն[5], Վերկա Սերդյուչկա[5], Զաք Վուդս[5], Քեյթի Դիփոլդ[5], Ռիչարդ Բրեյք[5], Սթիվ Բաննոս[5], Կառլոս Պոնսե[5], Ուիլ Յուն Լի[5], Մայքլ ՄակԴոնալդ[5], Lukács Bicskey?[5], Ատիլա Բարդոցի[5], Ատիլա Արփա[5], Ջեյմի Դենբո[5], Ալեսանդրո դե Մարկո[5], Յուրժ Բացցի[5], Բեն Ֆալկոնե[5], Իվան Կամարաշ[5], Փոլ Ֆեյգ[5], Միտչ Սիլփա[6] և Raad Rawi?
ՕպերատորՌոբերտ Յոմեն
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԲուդապեշտ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն120 րոպե
Շահույթ235 700 000 $[7]
Պաշտոնական կայքէջ

Լրտես[8] (անգլ.՝ Spy), ռեժիսոր և սցենարիստ Փոլ Ֆեյգի ամերիկյան կատակերգություն մարտաֆիլմի տարրերով։ Հատուկ գործակալ Սյուզան Քուփերի գլխավոր դերը, Ջեյմս Բոնդի կանացի կատակերգական տարբերակը, խաղաց Մելիսա Մաքարթին։ Հիմնական չարագործին խաղաց Ռոուզ Բիռնը, իսկ Ջեյսոն Սթեթհեմը և Ջուդ Լոուն՝ Սյուզան Քուփերի գործընկերները։

Ֆիլմի շնորհանդեսը կայացավ SXSW կինոփառատոնի շրջանակներում։ 2015 թվականի մարտին ֆիլմն արժանացավ գավասանքի քննադատների կողմից, ովքեր նշում էին, որ Սյուզան Քուփերը լավագույն դերն է Մելիսա Մաքարթիի կարիերայում[9][10]։ Լայն թողարկման ֆիլմը դուրս է եկել 2015 թվականի հունիսի 4-ին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Քուփերը (Մելիսա Մաքարթի) ամբողջ կյանքում երազել է դառնալ գաղտնի գործակալ և նույնիսկ աշխատանքի է տեղավորվել ԿՀՎ-ում, բայց այնտեղ նա շատ ձանձրալի աշխաըանք է կատարում՝ նա լրտես Բրեդլի Ֆայնի (Ջուդ Լոու) վերլուծաբանը և համակարգողն է։ Մի անգամ Ֆայնը գնում է Բուլղարիա, որպեսզի լինի Տիխոմիր Բոյանովի (Ռաադ Ռավի) տանը, որտեղ նա թաքցնում է հզոր միջուկային ռումբ։ Անհեթեթ պատահականության բերումով Ֆայնը առանց դիտավորության սպանում է Բոյանովին, իսկ ռումբը շրջական միջավայրում չի գտնվում։ Մահվանից առաջ Բոյանովը հասցնում է ասել, որ միայն ինքը գիտի, թե որտեղ է գտնվում ռումբը։ ԿՀՎ-ին հաջողվում է պարզել, որ, հնարավոր է, Տիխոմիրի դուստր Ռեյնա Բոյանովան (Ռոուզ Բիրն) կարող է իմանալ ռումբի գտնվելու վայրը, և ուղարկում են նրա մոտ Ֆայնին։ Լրտեսը ընկնում է թակարդը. նրան կրակում է Ռեյնան, ով հիանալի գիտի ԿՀՎ-ի բոլոր առաջատար գործակալներին դեմքով։ ԿՀՎ-ն որոշում է Բոյանովայի մոտ նոր գործակալ ուղարկել։ Սյուզանը, ով մինչև այդ ոչ մի տեղ չէր «փայլել» և ցանկանում էր վրեժ լուծել Ֆայնի մահվան համար, որպես կամավոր է հանդես գալիս։ Ղեկավարություն է հնարավորություն է տալիս նրան, բայց միայն մի պայմանով, որ Սյուզանը չի փորձելու որևէ շփման մեջ մտնել Բոյանովայի հետ։ Բայց հանգամանքները այնպես են դասավորվում, որ Սյուզանը ստիպված է լինում ամեն-ինչ այլ կերպ անել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մելիսա Մաքքարթի Սյուզան Կուպեր Սյուզան Կուպեր Բրեդլի Ֆայնի վերլուծաբան և համակարգող
Ջուդ Լոու Բրեդլի Ֆայն հատուկ գործակալ Բրեդլի Ֆայն
Ջեյսոն Սթեթհեմ Ռիկ Ֆորդ հատուկ գործակալ Ռիկ Ֆորդ
Ռոուզ Բիրն Ռեյնա Բոյանովա Ռեյնա Բոյանովա
Ջեննի ԷԼիսոն Էլեյն Կրոկեր ԿՀՎ-ի տնօրեն Էլեյն Կրոկեր
Միրանդա Հարթ Նենսի Արթինգսթեյլ Նենսի Արթինգսթեյլ ԿՀՎ-ի վերլուծաբան
Բոբբի Կանավալե Սերխիո դե Լուկա միջնորդ Սերխիո դե Լուկա
Պիտեր Սերաֆինովիչ Ալդո Ալդո Գործակալ Հռոմում
Մորենա Բաքարին Քարեն Ուոքեր հատուկ գործակալ Քարեն Ուոքեր
Ջեսիկա Չաֆին Շերոն Շերոն Ռիկ Ֆորդի վերլուծաբան և համակարգող
Ռաադ Ռավի Տիխոմիր Բոյանով Տիխոմիր Բոյանով ատոմային ռումբի վաճառող
Նարգիս Ֆակխրի Լիա Լիա դե Լուկայի մարդ
Բյորն Գուստաֆսոն Անտոն Անտոն Ռեյնայի թիկնապահը
Սերգեյ Օնոպկո Խրիստո Խրիստո դե Լուկայի մարդ
Կառլոս Պոնսե Մեթյու Ռայթ հատուկ գործակալ Մեթյու Ռայթ
Ուիլլ Յուն Լի Թիմոթի Քրես հատուկ գործակալ Թիմոթի Քրես
Ռիչարդ Բրեյք Դուդաև ահաբեկիչ Դուդաև
Ֆիֆթի Սենթ կամեո
Վերկա Սերդյուչկա կամեո

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Փոլ Ֆեյգը հայտնեց, որ նա մշակում է «Susan Cooper» լրտեսական կատակերգությունը 20th Century Fox կինոընկերության համար։ Ֆեյգը ինքն է գրել սցենարը և պլանավորել է նկարահանել այն, նա նաև սկսել է որոնել դերասանուհի գլխավոր դերի համար։ Նոյեմբերի 12-ին 20th Century Fox-ը հայտարարել է շնորհանդեսի օրը՝ 2015 թվականի մայիսի 22։ 2014 թվականի մարտի 28-ին ֆիլմի անվանումը փոխել են «Spy»

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 25-ին դերասանուհի Մելիսա Մաքարթիին հաստատեցին որպես գլխավոր դերասանուհի։ Հոկտեմբերի 17-ին նրան միացավ դերասանուհի Ռոուզ Բիռնը։ Հոկտեմբերի 21-ին Ջեյսոն Սթեթհեմը հանդիպեց Փոլ Ֆեյգի հետ, որպեսզի քննարկի իր մասնակցությունը ֆիլմում։ 2014 թվականի փետրվարի 26-ին նա պաշտոնապես միացավ ֆիլմին։

2014-ի մարտի 6-ին դերասան Ջուդ Լոուն մտավ ֆիլմում իր մասնակցության մասին բանակցությունների վերջնական փուլ։ Նարգիս Ֆագխրին միացավ մարտի 12-ին։ Հայտնել էին, որ նա խաղալու է գաղտնի գործակալներից մեկին։ Մարտի 28-ին ֆիլմին միացան Ջեննի Էլիսոնը, ով խաղաց ԿՀՎ-ի ղեկավարի դերը, Բոբբի Կանևալեն և Միրանդա Հարթը։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ 50 Cent-ը ֆիլմում կխաղա ինքն իրեն։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Անդրեյ Դանիլկո / Վերկա Սերդյուչկան «Dancing Lasha Tumbai» երգով, որով նա մասնակցել էր Եվրատեսիլ 2007 երգի մրցույթին Ուկրաինայի կողմից։

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվել են մարտի 31-ին, Բուդապեշտում, Հունգարիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 Internet Movie Database — 1990.
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Box Office Mojo — 1999.
  8. «Премьера сразу двух трейлеров комедии «Шпион»!». Двадцатый Век Фокс СНГ. ВКонтакте. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  9. Justin Chang (26 марта 2015). «SXSW Film Review: 'Spy'». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  10. «Melissa McCarthy's Best Role Yet: From 'Bridesmaids' to Ass-Kicking CIA 'Spy'». The Daily Beast. 17 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]