Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է
անգլ.՝ Spy Kids 3-D: Game Over
Երկիր ԱՄՆ
Ժանրլրտեսական ֆիլմ, մարտաֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվական2003, փետրվարի 5, 2004[1] և հուլիսի 25, 2003
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես[2][3][4][…]
ՊրոդյուսերԷլիզաբեթ Ավելլան և Ռոբերտ Ռոդրիգես
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդրիգես[5][6]
ԴերակատարներԴերիլ Սաբարա[3][4][7][…], Ալեքսա Վեգա[7][5][8][…], Ռիկարդո Մոնտալբան[6], Սիլվեստր Ստալոնե[3][4][7][…], Ռայան Փինքսթոն[3][7][9][…], Ռոբերտ Վիտո[3][7][9][…], Բոբի Էդներ[3][7][9][…], Ջայնս Քորթնի[3][7][9][…], Մայք Ջադջ[3][7][9][…], Սալմա Հայեկ[6], Անտոնիո Բանդերաս[3][10][7][…], Կառլա Գուջինո[3][10][7][…], Հոլանդ Թեյլոր[3][7][11][…], Էմիլի Օսմենթ[3][7][9][…], Մեթ Օ՚Լիրի[3][9][6], Ջորջ Կլունի[3][7][9][…], Չիչ Մարին[3][9][6], Դենի Տրեհո[3][7][9][…], Ալան Քամինգ[3][7][9][…], Թոնի Շալուբ[3][9][6], Սթիվ Բուշեմի[3][7][9][…], Բիլ Փեքսթոն[3][9][5][…], Էլայջա Վուդ[3][9][6], Սելենա Գոմես[3][11][9][…], Փիթեր Մարկվարդտ[6] և Գլեն Փաուել[6]
ՕպերատորՌոբերտ Ռոդրիգես
ԵրաժշտությունՌոբերտ Ռոդրիգես
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
ԿինոընկերությունTroublemaker Studios և Dimension Films
Տևողություն90 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ197 011 982 $
ՆախորդԼրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին
ՀաջորդԼրտեսների երեխաները 4D
Պաշտոնական կայքէջ

«Լրտեսների երեխաները 3» կամ «Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է» (անգլ.՝ Spy Kids 3-D: Game Over), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերի շարքի 3-րդ սերիա։ Նկարվել է 3D ձևաչափով։

Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունին «Օ Էս Էս»-ից հեռացել է, ինչպես երազում էր, բացել է իր սեփական հետախուզական գործակալությունը։ Իր վաստակած համեստ գումարները խնայում է հանելուկային կիբերհանճարի կողմից ստեղծված նոր «Game Over» վիդեոխաղը գնելու համար, որը խաղը մինչև վերջ անցնողներին խոստանում է մեծ մրցանակներ։

Ջունիին տեղեկացնում են, որ քույրը կորել է, և նա գնում է «Օ Էս Էս»։ Պարզվում է, որ Կարմենը վիրտուալ կերպով կորել է հենց նույն «Game Over» վիդեոխաղում և մնացել է 4-րդ մակարդակում, իսկ Ջունին պետք է գնա նրա ետևից։ Ջունին 12 ժամվա ընթացքում պետք է հասնի հինգերորդ մակարդակ և անջատի խաղը, որպեսզի կիբերհանճարը չկարողանա դուրս պրծնել բանտից և զավթել երիտասարդների խելքը։ Վիրտուալ իրականության մեջ նա ծանոթանում է խաղի փորձարկողների հետ՝ ուժեղ Առնոլդի, հանճար Ֆրենսիսի, զիլ տղա Ռեսի, ինչպես նաև հանելուկային աղջիկ Դեմետրայի հետ։ Տեսնելով, որ Ջունիի կյանքի միավորները արագ վերջանում են, «Օ Էս Էս»-ի մասնագետները նրան առաջարկում են օգնություն՝ խաղ ուղարկել ընտանիքի ևս մեկ անդամի։ Ջունին ընտրում է իր պապիկին՝ Վալենտինին, ում քայլելու կարողությունը խաղում կրկին վերադառնում է։ Ջունին անցնում է ռոբոտների մրցարշավը և այնտեղից խաղային կոստյումով դուրս գալիս որպես առաջին հաղթող։ Առնոլդը, Ֆրենսիսը և Ռեսը մտածում են, որ նա մարտիկ է և իրենց կտանի մինչև 5-րդ մակարդակ։ Իրականում չլինելով մարտիկ՝ Ջունին ամեն դեպքում որոշում է հաստատել նրանց խոսքերը, որպեսզի վերջիններս իրեն օգնեն գտնելու քրոջը։

3-րդ մակարդակում Ջունին և Առնոլդը ստիպված են լինում կռվել խաղում մնալու իրավունքի համար։ Ջունիի կյանքի միավորների սպառումնից հետո նրա տեղը անսպասելիորեն զբաղեցնում է Դեմետրան, իսկ Ջունիի կորցրած առողջությունը վերականգնվում է։ Դեմետրան պարտվում և դուրս է մնում խաղից։

Երեխաները հասնում են 4-րդ մակարդակին, որտեղ Ջունին հանդիպում է Կարմենին։ Նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի հրաբխային լեռ, որտեղ թաքնված է 5-րդ մակարդակի անցումը։ Հասկանալով, որ կիբերհանճարը երեխաներին թակարդն է գցում, «Օ Էս Էս»-ը փորձում է նրանց հեռացնել այդտեղից, սակայն փորձերն անհաջությամբ են ավարտվում։ Երեխաները անցնում են 5-րդ մակարդակ առանց իրական մարտիկի օգնության։ Ռեսը և Ֆրենսիսը հասկանում են, որ Ջունին իրեն ներկայացնում է որպես մարտիկ, սակայն նա մարտիկ չէ և սկսում են մտածել, որ իրականում նա խաղացող է, ով մյուսներին խաբելով տանում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չի լինի դուրս գալ։ 5-րդ մակարդակի մուտքի մոտ նրանք հանդիպում են մարտիկին և միասին անցնում հաջորդ մակարդակ։ Անսպասելիորեն մարտիկի վրա հարձակվում են, և նրա կյանքի ցուցիչը զրոյանում է, ինչի արդյունքում նա խաղից դուրս է մնում։ Հանկարծ խաղում նորից հայտնվում է Դեմետրան։ Պարզվում է, որ իրականում Դեմետրան խաբեբա է և նրանց տարել է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չէ դուրս գալ։ Իրական արցունք թափելով նա համոզում է երեխաների փախչել։ Անսպասելիորեն խաղում հայտնվում է կիբերհանճարը և նրանց մոտ ուղարկում է ռոբոտների։ Վալենտինը գտնում է խաղից դուրս գալու ելքը փորձում է դուրս բերել երեխաներին։ Դեմետրան պահում է անջատիչը, որպեսզի երեխաները փախչեն, սակայն Վալենտին չի ցանկանում լքել խաղը, որտեղ նա ունակ էր քայլելու։ Ջունին պապիկին համոզում է վերադառնալ իրական աշխարհ։

«Օ Էս Էս»-ի գործակալները գտնում են Ջունիի հետ խաղացած երեխաներին։ Հետագայում պարզվում է, որ խաղում եղել է երկու անջատիչ. մեկը խաղն անջատելու համար, մյուսը՝ կիբերհանճարին դուրս թողնելու, իսկ Վալենտինը պտտել է երկրորդ անջատիչը։ Սկսվում են սեյսմիկ տատանումներ։ Ջունին և Կարեմենը, փախչելով փողոց, հայտնաբերում են, որ խաղը տեղափոխվել է իրական աշխարհ։ Նրանք միայնակ չեն կարող գլուխ հանել և կանչում են իրենց ընտանիքին։ Սակայն ուժերը չեն բավարարում, որպեսզի հաղթեն կիբերբանակին։ Այդ ժամանակ Ջունին հիշում է Գերթիի խոսքերը. «Մենք բոլորս քո ընտանիքն ենք»։ Ջունին կանչում է բոլորին, ով կարող է։ Վերցնելով իրենց հետ 3D ակնոցներ ամբողջ ընտանիքով կռվում են ռոբոտների դեմ։ Միասին նրանց հաջողվում է հաղթել կիբերհանճարի ռոբոտներին։ Սակայն գլխավոր ռոբոտը, որը կառավարվում է կիբերհանճարի կողմից, գնում է իր գլխավոր թշնամու՝ Ջունիի պապիկի հետևից։ Վալենտինը 30 տարի փնտրել է Սեբաստիանին, որպեսզի ասի, որ ներում է նրան բոլոր սխալների համար։ Հին թշնամիները կրկին ընկերներ են դառնում, և կիբերհանճարը հայտարարում է խաղի ավարտը։ Խոստանալով ուղղվել՝ նա միանում է մեծ ընտանիքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
 Ջունի Կորտեզ Դերիլ Սաբրա
 Կարմեն Կորտեզ Ալեքսա Վեգա
 Գրեգորիո Կորտեզ Անտոնիո Բանդերաս
 Ինգրիդ Կորտեզ Կարլա Գուդջինո
 Իսիդոր «Մաչետե» Կորտեզ Դենի Տրեհո
 Վալենտայն (Պապիկ) Ռիկարդո Մոնտալբան
 Տատիկ Հոլան Թեյլոր
 Կիբերհանճար(Սեբաստիան) Սիլվեստր Ստալոնե
 Դոնահան Գիգլս Մայք Ջադջ
 Ֆրանչեսկա Գիգլս   Սալմա Հայեկ
 Գերի Գիգլս Մեթ Օ'Լիրի
 Գերթի Գիգլս Էմիլի Օսմենթ
 Արնլոդ Ռայման Փինկստոուն
 Ռես Ռոբերտո Վիտո
 Ֆրենսիս Բոբի Էդներ
 Դեմետրա Կորտին Ջայնս
 Դինկի Վինքս Բիլ Փեքսթոն
 Դևլին Ջորո Քլունի
 Ռոմերո Սթիվ Բուշեմի
 Մարտիկ Էլայջա Վուդ
 Այգու աղջիկ Սելենա Գոմես
 Ֆելիքս Գամմ Չիչ Մարին
 Ֆեգան Ֆլուպ Ալան Քամնգ
 Ալեքսանդր Մինյոն Թոնի Շալումբ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]