Լրջուն
Լրջուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Isatideae |
Ցեղ | Լրջուն (Isatis) L., 1753 |
Լրջուն կամ լրջաբույս (լատին․՝ Isatis), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տեսակի ներսում ընդգրկում է մոտ 30 տեսակ, տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում։
Ռուսերեն անունը «вайда» վերցված է գերմ.՝ Waid[1] բառից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր ՝ 40-80 սմ։ Արմատամերձ տերևները երկարավուն-նշտարաձև են, ատամնաեզր, ցողունայինները՝ նստադիր՝ նետանման հիմքով։ Ծաղկաբույլը վահանանման հուրան է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը կախված, միասերմ, միաբուն պատիճակ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, խոտածածկ լանջերին, հազվադեպ՝ ցանքսերում և ճամփեզ լրջուններին։ Առնոլդի շրջունի (Isatis arnoldiana) և Սևանի լրջունի տեսակներն աճում են Սևանի ափին, [*Բունգեյին լրջունը (Isatis bungeana) հանդիպում է Արագածոտնի լեռների ապարափլվածքներում,
- Բուշերին լրջունը (Isatis buschiorum)՝ Դվին գյուղի շրջակայքում (Արարատի մարզ)։
Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 12 (13) տեսակ՝
- ստևենի լրջուն (Isatis steveniana),
- կարյագինի լրջուն (Isatis karjaginii),
- թախտաջյանի լրջուն (Isatis takhta-janii),
- ներկատու լրջուն (Isatis tinctoria),
- Սևանի լրջուն (Isatis sevangensis) և այլն։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկատու լրջունի տերևները պարունակում են կապույտ և կանաչ ներկանյութ, սերմերը՝ ճարպայուղ, միրոզին, ֆերմենտ, արմատները՝ գլիկոզիդ։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում են նաև սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց, բորբոքումների և դիզենտերիայի ժամանակ։ Մեղրատու է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://dic.academic.ru/dic.nsf/vasmer/37495/вайда Этимологический словарь русского языка Макса Фасмера — вайда
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրջուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրջուն» հոդվածին։ |
|
|