Jump to content

Լրիվ դրույքին համարժեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրիվ դրույքին համարժեք (անգլ.՝ full-time equivalent) կամ ամբողջ ժամանակին համարժեքը չափման միավոր, ցույց է տալիս աշխատողի (կամ ուսանողի) ծանրաբեռնվածությունը: Այն թույլ է տալիս համադրելի դարձնել աշխատանքային և ուսումնական ծանրաբեռնվածությունները տարբեր իրավիճակներում[1]: Լրիվ դրույքի համարժեք չափման միավորը հաճախ օգտագործվում է նախագծերում աշխատողի կամ ուսանողի ներգրավվածության աստիճանը չափելու, ինչպես նաև կազմակերպությունում ծախսերի կրճատմանը հետևելու համար: 1.0 լրիվ դրույքին համարժեքը համապատասխանում է մեկ լրիվ դրույքով աշխատողին կամ ուսանողին, իսկ 0.5 լրիվ դրույքին համարժեքը՝ կեսը[2]:

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ դաշնային կառավարման սահմանմամբ լրիվ դրույքին համարժեքը հաշվարկվում է հետևյալ կերպ. աշխատած ժամերի ընդհանուր քանակը բաժանվում է օրենքով սահմանված լրիվ աշխատանքային ծանրաբեռնվածության ժամերի առավելագույն քանակի վրա[3]: Օրինակ, ենթադրենք, որ մեկ եռամսյակի համար սահմանված աշխատանքային ծարաբեռնվածությունը 411.25 ժամ է (շաբաթական 35 աշխատանքային ժամ × (տարեկան 52 շաբաթ – 5 շաբաթ սահմանված արձակուրդ)/ 4), ապա հաշվարկը կլինի հետևյալ կերպ. մեկ աշխատակցի դեպքում, եթե նա այդ եռամսյակում աշխատել է 100 ժամ, ապա նրա լրիվ դրույքին համարժեքը կազմում է 0,24 (100/411.25): Խմբի դեպքում, եթե երկու աշխատակից միասին աշխատել են ընդհանուր 400 ժամ, ապա նրանց լրիվ դրույքին համարժեքը միասին կազմում է 0,97:

Կառավարման և բյուջեի գրասենյակը (OMB), որը հանդիսանում է նախագահի բյուջետային հարցերով վարչությունը, հաճախ սահմանում է լրիվ դրույքի համարժեքների առավելագույն քանակը, որը տվյալ գործակալությունը կարող է օգտագործել տարվա ընթացքում: Նախկինում, երբ գործակալություններին տրվում էր աշխատողների փաստացի քանակի սահմանաչափ (որը հեշտությամբ ներկայացվում էր տարվա կոնկրետ օրվա դրությամբ), գործակալությունը հնարավորություն էր ունենում տարվա մեծ մասն աշխատեցնել այդ թվից ավելի շատ մարդկանց: Այն ժամանակ, հաշվետվության վերջնաժամկետի մոտենալուն պես, աշխատակիցներին կարող էին ազատել աշխատանքից, որպեսզի հաշվետվության օրվա դրությամբ աշխատողների ընդհանուր քանակը համապատասխանեցվեր թույլատրելի սահմաչափին: Գործակալությունների համար լրիվ դրույքի համարժեքի սահմանաչափը կանխում է նաև մանիպուլյացիաները, քանի որ լրիվ դրույքին համարժեքը հաշվարկվում է բոլոր աշխատակիցների կողմից տարվա ընթացքում աշխատած ժամերի ընդհանուր քանակի հիման վրա՝ անկախ նրանից, թե տվյալ պահին փաստացի քանի աշխատող կա հաստիքացուցակում[4]:

Չնայած ռեսուրսների կառավարման ոլորտում ընդունված է կիրառել լիարժեք դրույքի համարժեք տերմինը, սակայն խոսակցական լեզվում այն հաճախ սխալմամբ օգտագործում են որպես հաստիքային հիմնական աշխատող՝ տարբերակելու համար պայմանագրային աշխատողից[5]։

Պայմանագրային աշխատողների կատարած աշխատանքը նկարագրելիս լրիվ դրույքի համարժեք տերմինի փոխարեն հաճախ օգտագործվում է աշխատանքային տարվա համարժեք տերմինը[6]:

Միացյալ Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում լրիվ դրույքին համարժեքը սովորաբար համախատասխանում է 40-ժամյա աշխատանքային շաբաթվան (օրական 8 ժամ, շաբաթական 5 օր) և իրենից ներկայացնում է այն ժամերի ընդհանուր քանակը, որը մեկ լրիվ դրույքով աշխատակիցն աշխատել է որոշակի ժամանակահատվածում: Սա գործատուներին թույլ է տալիս ունենալ միասնական չափանիշ՝ այն լրիվ դրույքի միջին ցուցանիշի հետ համեմատելու համար: Օրինակ՝ 40-ժամյա լրիվ աշխատանքային շաբաթն համարժեք է 1.0 լրիվ դրույքին, հետևաբար 0.5 դրույք աշխատանքը կլինի շաբաթական 20 ժամին համարժեք: Որոշ ոլորտներում, կախված կազմակերպությունից, գտնվելու վայրից կամ աշխատանքի բնույթից, որպես հիմք կարող է ընդունվել շաբաթական 35 ժամը: Լրիվ կամ ամբողջ դրույքի համարժեքը կիրառվում է նաև կրթական համակարգում սովորող ուսանողների դեպքում[7]:

Լրիվ դրույքով ուսանողների թիվը[8] բուհերում ընդունելության և ընդգրկվածության չափման հիմնական ցուցանիշներից մեկն է: Այս չափանիշը հաճախ ներկայացվում է տարեկան կտրվածքով՝ արտահայտելով ուսանողների տարեկան միջին լրիվ դրույքին համարժեք թիվը:

Ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են մեծացնել իրենց ներդրումը մի քանի ռազմավարությունների միջոցով.

ա) ավելացնել լսարանի ուսանողների թվաքանակը,

բ) դասավանդել նոր առարկաներ

գ) ղեկավարել ավելի շատ նախագծեր

դ) ղեկավարել ավելի շատ հետազոտողների:

Վերջին ռազմավարությունն ունի այն առավելությունը, որ նպաստում է համալսարանական մեկ այլ ցուցանիշի՝ նոր գիտելիքի ստեղծմանը, և հատկապես, բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածների հրապարակմանը: Այն կապված է նաև մեկ այլ առանցքային գործոնի՝ հետազոտական ֆինանսավորման հետ, որը հաճախ անհրաժեշտ է հետազոտողներ ներգրավելու համար:

Ավստրալիայում լրիվ դրույքին համարժեքին համապատասխանող ստանդարտացված չափանիշ է, որն օգտագործվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների ծանրաբեռնվածությունը չափելու համար։

Ակադեմիական դասախոսները երկու դասավանդում են երկու բակալավրի դասընթաց, երկու նախագիծ և չորս հետազոտող՝ միայն ատենախոսության միջոցով (հետազոտողները դասընթացների չեն հաճախում): Բակալավրի յուրաքանչյուր դասընթաց կազմում է ծրագրի կրեդիտների մեկ տասներորդը (0.1 լրիվ դրույքի համարժեք): Բակալավրական նախագիծը կազմում է երկու տասներորդը (0.2 լրիվ դրույքի համարժեք)։ Հետազոտական ատենախոսությունը կազմում է շրջանավարտական ծրագրի բոլոր կրեդիտները (1 LDE)։ Պրոֆեսորի ընդհանուր ներդրումը կազմում է 29.4 լրիվ դրույքի համարժեք։

Ներդրում Լրիվ դրույքի համարժեք (FTE) Ուսանողների քանակ Ընդհանուր FTE
Դասընթաց 1 0.1 100 10
Դասընթաց 2 0.1 150 15
Բակալավրիատի նախագծեր 0.2 2 0.4
Հետազոտական թեզ 1 4 4
Ընդամենը 256 29.4

Հետազոտական գործունեությունը խթանելու նպատակով որոշ համալսարաններ յուրաքանչյուր լրիվ դրույքով հետազոտողի համար հաշվարկում են 2 կամ նույնիսկ 3 լրիվ դրույքին համարժեք:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How to Calculate FTEs». carbon collective. 2021 թ․ մարտի 24.
  2. Danao, Monique; Bottorff, Cassie (2024-06-18). «What Is Full-Time Equivalent (FTE) & How Is It Calculated?». Forbes. ISSN 0015-6914. OCLC 6465733. Արխիվացված օրիգինալից 2024-12-02-ին. «A full-time equivalent (FTE) is a unit of measurement used to figure out the number of full-time hours worked by all employees in a business.»
  3. Orszag, Peter R. (2009 թ․ հունիսի 22). «Implementing Guidance for the Reports on Use of Funds Pursuant to the American Recovery and Reinvestment Act of 2009» (PDF). Executive Office of the President of the United States of America.
  4. «Preparation, Submission, and Execution of the Budget» (PDF). Executive Office of the President Office of Management and Budget. 2022 թ․ օգոստոսի 15.
  5. Martinez, Homero (2008 թ․ հոկտեմբերի 22). Dictionary for Air Travel and Tourism Activities. iUniverse. ISBN 9780595527090. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Proposal for FY2011: NASA OSMA SARP». Office of Safety and Mission Assurance. Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին. Վերցված է 2010-06-23-ին.
  7. FTE meaning: how to calculate full-time equivalent. Indeed
  8. «Full-time equivalent student Definition». OECD Glossary of Statistical Terms. 2003 թ․ մարտի 5. «Definition: A full-time equivalent (FTE) measure attempts to standardize a student's actual course load against the normal course load. Calculating the full-time/part-time status requires information on the time periods for actual and normal course loads.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]