Լրաբեր (թերթ, Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լրաբեր (այլ կիրառումներ)

«Լրաբեր», հասարակական֊քաղաքական շաբաթաթերթ (սկզբում՝ երկօրյա, ապա՝ եռօրյա)։ Ստեղծվել է Ամերիկահայ առաջադիմական միության նախաձեռնուությամբ։ Լույս է տեսնում 1938 թ.-ից Նյու Յորքում, 1979 թվականից՝ Լոս Անջելեսում՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիրներ՝ Պ. Մելյան, Մ. Մարտենց, Վ. Ղազարյան (1967 թ.-ից), Լ. Թաբակյան (1979 թվականից)։ Կարևոր «Լրաբեր» շաբաթաթերթի գլխագիրը դեր է կատարում ազգապահպանման օժանդակման, սփյուռք-հայրենիք կապի ամրապնդման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սատարել է Խորհրդային Միությանը։ Ետպատերազմյան շրջանում զգալի ավանդ է ներդրել ներգաղթը հաջողությամբ կազմակերպելու գործում։ Լուսաբանում է ՀԽՍՀ տնտեսության և մշակույթի նվաճումները, արտատպում հանրապետական մամուլի նյութեր, տպագրում հայ սովետական գրողների ստեղծագործությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։