Լռիր և պարիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռիր և պարիր
ՍերիալՍև հայելի
Տևողություն52 րոպե[1]
ԸնկերությունZeppotron
ՌեժիսորJames Watkins?
Գլխավոր
դերերում
Ալեքս Լոուտեր, Ջերոմ Ֆլին, Susannah Doyle?, Hannah Steele?, Camilla Power?, Ivanno Jeremiah?, Natasha Little?, Paul Bazely? և Լիեն Բեսթ
Թեմաշորթում
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՍցենարիստCharlie Brooker? և William Bridges?
Playtest? San Junipero?

«Լռիր և պարիր» (անգլ.՝ Shut Up and Dance), «Սև հայելի» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի երրորդ դրվագը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջերոմ Ֆլինը և Ալեքս Լոուտերը։ Սցենարը գրել են Չառլի Բրուքերը և Ուիլյամ Բրիջեսը։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Նեթֆլիքսով։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը (Սյուզաննա Դոյլ) մեքենան կայանում է ավտոկայանատեղիում, բանալիները նյարդային տեղավորեց ակներից մեկում, ստացավ հաղորդագրություն և հեռացավ։

Դեռահաս Քեննին (Ալեքս Լոուտեր) ստիպված է անտիվիրուսային ծրագիր տեղադրել իր դյուրակիր համակարգչում այն բանից հետո, երբ այն օգտագործել էր քույրը։ Տղան ջնջում է վիրուսը, սակայն անհայտ հաքերը նրա դյուրակիր համակարգչի վեբ տեսախցիկին միանալու հնարավորություն է ստանում և տեսագրում է, թե ինչպես է Քեննին ինքնաբավարարվում։ Քեննին տեսաձայնագրությամբ հաղորդագրություն է ստանում։ Հասկանալով, որ իր դյուրակիր համակարգչը «ջարդել են», անջատում է այն։ Հաքերը ևս մեկ հաղորդագրություն է ուղարկում նրան՝ պահանջելով ուղարկել հեռախոսի համարը, այլապես սպառնում է տեղադրել հոլովակը համացանցում և տարածել նրա շրջապատում։ Քեննին կատարում է նրա պահանջը։ Դրանից հետո հաքերը պահանջում է հեռախոսը պահել միացված և լիցքավորված, ինչպես նաև տեղագրության հնարավորությունը միացրած, որպեսզի միշտ իմանա, թե որտեղ է գտնվում Քեննին։ Հաքերը նաև կարգադրում է Քեննիին սպասել, մինչև որ նա «կակտիվանա»։

Աշխատանքի գնալով՝ Քեննին հաղորդագրություն է ստանում հաքերից, որը պահանջում է նրան կայանատեղիում լինել ուղիղ կեսօրին։ Քեննին ղեկավարին (Աննա Սթոլ) ասում է, որ հիվանդ է, հասցնում է ժամանակին լինել տեղում և հանդիպում է տոպրակով մոտոցիկլիստի։ Մոտոցիկլիստը ևս լինում է հաքերի զոհ, որին ևս կարգադրած են լինում լինել այդտեղ։ Մոտոցիկլիստը (Իվաննա Երեմիա) Քեննիին է փոխանցում տուփ, որի մեջ տորթ էր, և լուսանկարում է նրան՝ որպես ապացույց, որ փաթեթը փոխանցվել է։ Քեննին պետք է տորթը հասցներ հյուրանոցի համարում գտնվող տղամարդուն։ Համար մտնելով՝ Քեննին հանդիպում է Հեկտորին (Ջերոմ Ֆլին), որին ևս գրում էր հաքերը։ Քեննին կատարում է Հեկտորի հաստատող լուսանկար, ինչից հետո հրամայվում է, որ երկուսով գնան կայանատեղի և նստեն մեքենան, որը թողել էր կինը։

Հաքերն ասում է քաղաքի այն վայրերը, որոնք նրանք պետք է գնային երկուսով։ Հեկտորը բացատրում է, որ հաքերները ձևացրել են մարմնավաճառ Մինդիին, որին ինքը սպասում էր հյուրանոցում։ Ամուսնացած լինելով՝ ինքն ստիպված է կատարել հաքերի հրամանները, որպեսզի չկորցնի երեխաներին տեսնելու հնարավորությունը։ Նա պատմում է Քեննիին, որ ինքը Մինդիին ուղարկել է անպարկեշտ նկարներ և հաղորդագրություններ, որոնցով էլ նրան սկսել են շանտաժի ենթարկել։ Քեննին սկսում է լացել՝ հասկանալով, որ իր հետ ևս նույն կերպ են վարվել։ Երբ նրանք հասնում են նշված վայրը, նրանց հրամայվում է նայել տորթի ներսը։ Փորփրելով տորթը՝ նրանք ներսում գտնում են ատրճանակ, հովարով գլխարկ, պայուսակ և համակարգչով զբաղվելու դեղին ակնոց, ինչից հետո նրանց հրամայվում է բանկ թալանել։ Նրանք որոշում են, որ Հեկտորը կլինի վարորդը, իսկ Քեննին, որը վարորդական իրավունք չուներ, կլինի կողոպտողը։ Չնայած սահմռկեցուցիչ վախին՝ Քեննիին ամեն դեպքում հաջողվում է բանկ թալանել։ Նրանք հեռանում են հանցագործության վայրից։

Հեկտորին պարտադրում են ինքնուրույն ոչնչացնել մեքենան։ Այդ նույն ժամանակ Քեննին ստիպված էր գումարը հասցնել մոտակա անտառը։ Նրանք իրարից բաժանվում են։ Քեննին գնում է հրամայված տեղը և այնտեղ հանդիպում է անօդաչու թռչող սարքով մարդու (Փոլ Բեյզլի)։ Այդ մարդը նրան պատմում է, որ ինքը ևս հաքերի զոհն է և այժմ իրենք պետք է կռվեն մինչև մահ։ Հաղթողը կվերցնի փողերը։ Ինչպես նաև տղամարդը հարցնում է այն մասին, թե ինչքան փոքր էին նրանք, որոնցով Քեննին ինքնաբավարարվում էր։ Վերջինս հանում է ատրճանակը, նախ ցանկանում է սպանել տղամարդուն, սակայն հետո փորձում է դրա փոխարեն իրեն կրակել։ Պարզվում է, որ ատրճանակը լիցքավորված չէր։ Նրանք սկսում են կռվել, ԱԹՍ-ի տեսախցիկը հետևում է նրանց։

Հեկտորը տուն է վերադառնում և հաքերից ստանում է ևս մեկ հաղորդագրություն՝ trollface-ի պատկերով նկար։ Հեկտորը հասկանում է, որ իր կինը գիտի, որ ինքը մարմնավաճառ է վարձել։ Հաքերի մյուս զոհերը ևս ստանում են նմանատիպ հաղորդագրություն։ Տեղեկատվությունը, որոնցով նա շանտաժ էր անում, հրապարակված էր։ Քեննին հեռանում է անտառից՝ արնաթաթախ և փողով լի պայուսակով։ Նրան զանգահարում է մայրը և պատմում, որ համացանցում հայտվել է մանկական պոռնոյի ընթացքում նրա ինքնաբավարարման հոլովակը։ Քեննին ոչինչ չի պատասխանում և ստանում է տրոլֆեյսով հաղորդագրություն։ Անսպասելիորեն նրան հետապնդում է ոստիկանական մեքենաների որոնողական լուսաբռնկումների կապույտ լույսը։ Նրան ձերբակալում են։ Քեննին լուռ է ընդունում դա։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցի ժամանակ Չառլի Բրուքերը պատմել է, որ ստեղծման ժամանակ դիպաշարը կրել է բազմաթիվ փոփոխություններ և էպիզոդում սկզբնապես չի նախատեսվել սյուժեի ավարտային շրջադարձ[2]։ Նա նաև հաղորդել է, որ սցենարի տարբերակներից մեկում առհասարակ չի եղել նկարագրված իրադարձությունների պատճառը, իսկ մյուս տարբերակում դերերն այլ էին, և Ջերոմ Ֆլինի կերպարն ունեցել է չափազանց մռայլ գաղտնիք[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Hollywood Reporter-ից Թիմ Գուդմենը Ալեքս Լոուտերի խաղը նկարագրել է որպես
«2016 թվականի լավագույն երևույթներից մեկը»[3]։
  • Մյուս կողմից Collider կայքից Ադամ Չիթվուդը նշել է, որ թեպետ «ոչ վատ դրվագին», սակայն այն ստացվել է
«ճնշող լարված, փոքր-ինչ երկարավուն և եթերաշրջանի ամենամռայլներից մեկը»[4]։
  • The Daily Telegraph-ից Ռոբի Քոլինը դրվագին դրել է 5/5՝ նկարագրելով այն որպես
«հոգեպես վառ ու անընդհատ հարվածող»[5]։
  • The Atlantic-ից Սոֆի Գիլբերտը համեմատել է դրվագը «Սև հայելի» հեռուստասերիալի մեկ այլ՝ «Սպիտակ արջ» դրվագի հետ, որտեղ անմեղ տեսքով մարդ պարզվում է, որ հանցագործ է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Black Mirror postmortem: Showrunner talks season 3 twists». Entertainment Weekly. 2016 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «'Black Mirror' Season 3: TV Review». The Hollywood Reporter. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «'Black Mirror' Season 3 Review: The Future Is Slightly Sunnier on Netflix». Collider. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. «Black Mirror, season 3, Shut Up and Dance, review: 'soul-scorching, dark and riveting'». The Daily Telegraph. 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Gilbert, Sophie (2016 թ․ հոկտեմբերի 21). «'Black Mirror' Is Back: 'Shut Up and Dance' Is a Horrifying Thriller». The Atlantic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]