Լուտրա-Էդիպսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Լուտրա-Էդիպսու
Aidipsos.JPG
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էIstiaia-Aidipsos Municipality?
Բնակչություն2560 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ22260
Փոստային ինդեքսներ343 00
Կոորդինատներ: 38°51′20.040012100006″ հս․ լ. 23°2′46.870008099998″ ավ. ե. / 38.85556667002777687° հս․. լ. 23.04635278002777810° ավ. ե. / 38.85556667002777687; 23.04635278002777810

Լուտրա-Էդիպսու (հուն․՝ Λουτρά Αιδηψού), ծովափնյա փոքր քաղաք Հունաստանում: Կառուցվել է ծովի մակերևույթից 32 մ բարձրության վրա, մերձափնյա Եվբեայից հյուսիս-արևմուտք, Էդիպսոս ծովախորշի մուտքի մոտ, Խալկիդայից 66 կմ հյուսիս-արևմուտք, Լամիից 53 կմ արևելք և Աթենքից 114 կմ հյուսիս-արևմուտք: Մտնում է Արևմտյան Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Էվբեյա ծայրամասային միավորի Իստիեա-Էդիպսոս համայնքի մեջ: Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 2560 մարդ:

Ազգային ճանապարհ 77-ը Լուտրա-Էդիպսուն կապում է Խալկիդայի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասը հնագույն ժամանակներից հայտնի է որպես տաք բուժիչ աղբյուրներով բալնեոթերապիայի առողջարան[1]: Ժամանակակից առողջարանը կար դեռևս 1887 թվականից:

1920 թվականին Լուտրա-Էդիպսու քաղաքը բաժանվել է Էդիպսոսից: 1926 թվականին ստեղծվել է Լուտրա-Էդիպսու համայնքը[2]։ 1934 թվականին միությունը ճանաչվել է որպես համայնք (դիմա)[3]:

Լուտրա-Էդիպսուի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուտրա-Էդիպսու համայնքային միության մեջ մտնում է 7 բնակավայր և Այոս-Եորոս վանքը: Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 4519 մարդ: Մակերեսը 46,822 կմ² է:

Անուն Բնակչություն (2011), մարդ
Իլիյա 233
Լուտրա-Էդիպսու 2560
Մաունիս 0
Այոս-Եորոս վանք 7
Պեդուպոլի 2
Պարալիյա-Այիու-Նիկոլայու 448
Պալիլիֆոն 20
Էդիպսոս 1249

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 2426[4]
2001 2697
2011 2560

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страбон. География. IX, 4, 2; с. 425
  2. «Κ. Αιδηψού (Ευβοίας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-04-02 
  3. «Κ. Λουτρών Αιδηψού (Ευβοίας)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-04-02 
  4. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Греческая статистическая служба։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22