Լուս Գյորտս
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1986[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Hichtum, Սուդվեստ-Ֆրիսլան, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Լուս Գյորտս (հոլ.՝ Loes Geurts,հունվարի 12, 1986[1], Hichtum, Սուդվեստ-Ֆրիսլան, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, շվեդական «Հեկկեն» ակումբի դարպասապահ:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռես» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան: Մրցաշրջաններից մեկն անցկացրել է «Հերենվենի» ֆուտբոլի ակադեմիայում մարզվելիս։ Կարիերան սկսել է 2004 թվականին՝ մեկնելով սովորելու Արևմտյան Իլինոյսի համալսարանում, համալսարանի թիմի կազմում անցկացրել է 11 խաղ։ Մեկ տարի անց մեկնել է գերմանական «Հայկե Ռեյն» ակումբ՝ 29 խաղ անցկացնելով կանանց Բունդեսլիգայի երկու մրցաշրջաններում: 2007 թվականին վերադարձել է հայրենիք՝ «ԱԶ Ալկմարի» կազմում խաղալով 83 խաղ։ Ազ-ի կազմում հաղթել է 2008 և 2009 թվականների առաջնությունները, ինչպես նաև 2010/2011 թվականների գավաթը։ Գավաթում հաղթելուց հետո տեղափոխվել է «Թելսթար ՎՎՆԽ»։ 2012 թվականից հանդես է եկել Շվեդիայի առաջնությունում. նախ խաղացել է «Վիտշեում»[3], այնուհետև 2013 թվականի նոյեմբերին տեղափոխվել է «Գյոթեբորգ»՝ փոխարինելով կարիերան ավարտած Քրիստին Համմարստրյոմին[4]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի օգոստոսի 20-ին նորամուտն է նշել Ֆինլանդիայի հետ խաղում (4:0)՝ Օուլուում[5]։ 2006 թվականին Մարլեն Վիսինկի հեռանալուց հետո դարձել է հավաքականի առաջին համարը[6]։ 2009 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հանդես է եկել Շվեդիայում կայացած Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2018-2329.html
- ↑ Newcomers Vittsjö sign Netherlands national team kepper Արխիվացված է Հունիս 10, 2015 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ Höghäll, Marika (2013 թ․ նոյեմբերի 15). «Vittsjö tappar sin landslagsmålvakt» (շվեդերեն). Skånska Dagbladet. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Friezinnen in Oranje – Loes Geurts». Friese Voetballers. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Loes Geurts». UEFA.com. UEFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Trio miss cut in Netherlands squad». UEFA.com. UEFA. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուս Գյորտս» հոդվածին։ |
|