Լուսնի ծագում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ժամանակակից տվյալներով՝ Լուսինը շատ հատկանիշներով տարբերվում է Երկրից, առաջին հերթին՝ քիմիական բաղադրությամբ. ընդհանրապես ջուր չկա (թեպետ բևեռամերձ շրջաններում հայտնաբերվել են սառույցի զգալի պաշարներ), կա ցնդող տարրերի և միացությունների սակավ պարունակություն[1]: Լուսնի ապարների քննությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Լուսինը, ի տարբերություն Երկրի, ամբողջովին հալվել է: Լուսինը խտությամբ նման է Երկրագնդի վերին մանթիային, բայց նրա երկաթ-նիկելային միջուկը շատ փոքր է:

Լուսինը


Սակայն հայտնաբերվել են Լուսնի և Երկրի բազմաթիվ նմանություններ: Ռադիոիզոտոպային հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ երկու երկնային մարմիններն էլ նույն տարիքն ունեն՝ մոտավորապես 4.5 միլիարդ տարի: Թթվածնի կայուն իզոտոպների հարաբերակցությունը Լուսնի և Երկրի վրա համընկնում է՝ միևնույն ժամանակ տարբերվելով բոլոր հայտնի երկնաքարերի նմանատիպ հարաբերակցությունից: Սա վկայում է այն, որ Երկիրն ու Լուսինը ձևավորվել են հարևանությամբ՝ Արեգակից միևնույն հեռավորության վրա գտնվող պրոտոմոլորակային ամպի նյութից: Ընդհանուր հատկությունների այդպիսի համադրությունը և Լուսնի ու Երկրի կառուցվածքի էական տարբերությունները ծնել են Լուսնի ծագման մասին իրար բացառող երեք վարկած.

1. Լուսնի և երկրի համատեղ ձևավորումը միևնույն պռոտոմոլորակային ամպից

2. վրա արդեն ձևավորված Երկրի կողմից լուսնի գրավումըը

3. Լուսնի գոյացում հահռելի բախման արդյունքում


Պատմական հայացքներ Լուսնի առաջացման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեայի և Երկրի բախումը, որից, ենթադրաբար, առաջացել է Լուսինը

Լուսինն իր տեսքով և գոյության փաստով միշտ զարմացրել է մարդկությանը: Հնում շատ ժողովուրդներ երկրպագել են Լուսինը որպես աստվածության: Հին հույները, հավանաբար, առաջինն են սկսել գիտականորեն ուսումնասիրել Լուսինը: Ք.ա 3-րդ դարում Արիստարքոս Սամոսացին Լուսնի խավարումների ժամանակ դիտելով Լուսնի վրա երկրի ստվերը, Լուսնի հեռավորությունը գնահատել է վաթսուն երկրային շառավիղ:

Լուսնի առաջացման առաջին գիտական տեսությունը1878 թվականին առաջ է քաշել բրիտանացի աստղագետ Ջորջ Դարվինը[2]: Համաձայն այդ տեսության, Լուսինը երկրից առանձնացել է կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ մագմատիկ զանգվածի տեսքով: Ըստ «զավթման այլընտրանքային տեսության»՝ Լուսինը գոյություն ուներ որպես երկրի գրավիտացիոն դաշտի կողմից զավթած առանձին Պլանետեզեմալ[2]. Теория совместного формирования предполагает одновременное формирование Земли и Луны из единого массива мелких обломков породы[2]: Համատեղ ձևավորման տեսությունը ենթադրում է Լուսնի և Երկրի միաժամանակյա ձևավորումը ապարների մանր կտորների միասնական զանգվածից[2]: Ապոլոնի ձեռք բերած գրունտի հետազոտությունը ցույց տվեց, որ լուսնային գրունտը բաղադրությամբ էականորեն տարբերվում է երկրայինից: Բացի դրանից, ժամանակակից համակարգչային մոդելները ցույց տվեցին կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ Երկրից մեծազանգված մարմնի առանձնացման անհնարինությունը[3]: Այսպիսով, երեք նախնական տեսություններից ոչ մեկը քննադատության չի դիմանում:

Լուսնի ուսումնասիրման նոր դարաշրջանը սկսվեց 1960-ականներին՝ խորհրդային ավտոմատացված կայանների և ամերիկյան Ապոլոնների դեպի լուսին կատարած թռիչքներով: Առաջացավ նոր գիտություն՝ Սելենալոգիա: Երկիր բերվեցին լուսնային ապարների նմուշներ, որոնք պարարտ հող ստեղծեցին նոր մտորումի և հին գաղափարները վերագնահատելու համար:

Լուսնի ծագման վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՍԱ ՝ Լուսնի գնահատում 2012.[4]
Դրա հիման վրա առաջ քաշվեցին հետևյալ վարկածները.

* Կենտրոնախույս բաժանման վարկած. կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ  արագ պտտվող պրոտոերկրից առանձնացավ նյութի կտոր, որից էլ հետագայում առաջացավ լուսինը: Այդ վարկածը կատակով անվանում են «դուստր» վարկած:
  • Զավթման վարկած. Երկիրն ու Լուսինը գոյացել են իրարից անկախ` Արեգակնային համակարգի տարբեր կողմերում: Երբ լուսինն անցնում էր Երկրի ուղեծրի մոտով, այն զավթվեց Երկրի գրավիտացիոն դաշտի կողմից և դարձավ նրա արբանյակը: Այդ վարկածը կատակով անվանում են «ամուսնական»:
  • Համատեղ գոյացման վարկած. Երկիրն ու Լուսինն առաջացել են միաժամանակ, անմիջականորեն իրար մոտ: ⟨Կատակով՝ քույրական վարկած⟩:
  • Գոլորշիցման վարկած. հալված պրոտոերկրից տարածության մեջ գոլորշիցել են նյութի զգալի զանգվածներ, որոնք հետո սառել են: Կոնդենսացվել են ուղեծրում և առաջացրել պրոտոլուսինը:
  • Շատ լուսինների վարկած. Երկրի ձգողականությունը զավթել է մի քանի փոքր լուսիններ, այնուհետ նրանք բախվել են միմյանց, փլուզվել, և կտորներից առաջացել այժմյան Լուսինը:
  • Բախման վարկած... պրոտոերկիրը բախվեց մեկ այլ երկնային մարմնի և բախման արդյունքում դուրս մղված զանգվածից առաջացավ Լուսինը:
  • Բնական միջուկային ռեակտորի պայթյուն: Բնական միջուկային ռեակտորն անցավ կրիտիկական ռեժիմի: Պայթեց և Երկրից դուրս շպրտեց մի զանգված, որը բավարար էր Լուսնի առաջացման համար: Եթե այդ ռեակտորը մանտիայի և միջուկի սահմանին մոտ գտնվեր և հասարակածից ոչ հեռու, ապա լեռնային ապարների զգալի քանակ կհայտնվեր հասարակածային ուղեծրում[5]:

Լուսնի, Երկրի և Երկիր-Լուսին համակարգի առանձնահատկությունների ընդհանրությունն ու յուրահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի առաջացման մասին ցանկացած վարկած պետք է ոչ միայն համապատասխանի ֆիզիկայի օրենքներին, այլ նաև պարզաբանի հետևյալ հանգամանքները. Լուսնի միջին խտությունը 3,3 գ/սմ3 է, ինչը զգալիորեն զիջում է Երկրի միջին խտությանը՝ 5,5 գ/սմ3: Պատճառը Լուսնի շատ փոքր երկաթանիկելային միջուկն է, որը կազմում է արբանյակի ընդհանուր զանգվածի 2-3 %-ը (ըստ ՆԱՍԱ-ի «Lunar Prospector» առաքելության): Երկրի մետաղական միջուկը կազմում է մոլորակի մոտ 30 %-ը: Լուսնի վրա Երկրի համեմատ շատ քիչ է դյուրաշարժ կամ դյուրաթռիչք / легколетучих / տարրերի՝ ջրածնի, ազոտի, ֆտորի, իներտ գազերի քանակությունը: Եվ հակառակը, Լուսնի վրա առկա է դժվարահալ մետաղների՝ օրինակ, տիտանի, ուրանի և թորիումի որոշակի ավելցուկ: Թթվածնի 160, 170, 180 կայուն իզոտոպերի հարաբերակցության տեսանկյունից Լուսնի կեղևի ապարներն ու Երկրի կեղևի ապարներն ու մանթիան գործնականորեն նույնական են (այդ հարաբերակցությունը երբեմն անվանում են «թթվածնային ստորագրություն»): Համեմատության համար կարելի է նշել, որ Արեգակնային համակարգի տարբեր մասերի (այդ թվում և այսպես կոչված մարսյան) մետեորներն ունեն թթվածնի իզոտոպների բոլորովին այլ հարաբերակցություն: Այս նույնականությունը վկայում է, որ Երկիրն ու Լուսինը (կամ առնվազն Լուսնի մակերևույթը) ձևավորվել են планетезималей մոլորակային նույն շերտից, Արեգակից միևնույն հեռավորության վրա: Լուսինը 60-80 կիլոմետրանոց հզոր ու կայուն կեղև ունի (երկրակեղևից մի քանի անգամ հաստ), որը գոյացել է Լուսնի հալման արդյունքում առաջացած анортозитовых ապարներից: Դրանից էլ ենթադրվում է, որ Լուսինն ինչ-որ ժամանակ հալվելու աստիճան շիկացել է: Ընդուված է այն կարծիքը, որ Երկիրը երբեք ամբողջովին չի հալվել: Արեգակնային համակարգի մյուս արբանյակների համեմատ, Լուսինն ու Երկիրը արբանյակի և մոլորակի զանգվածների արտառոց հարաբերակցություն ունեն՝ 1:81 (ավելի բարձր են միայն Քարոնինն ու Պլուտոնինը, սակայն վերջինս այլևս մոլորակ չի համարվում): Երկիր-Լուսին համակարգն իմպուլսի արտառոց բարձր անկյունային մոմենտ ունի (զիջելով կրկին միայն Քարոն-Պլուտոն համակարգին): Լուսնի ուղեծրի հարթության թեքությունը (5°) չի համընկնում Երկրի հասարակածային հարթության թեքությaնը` 23,5 °):

Եզրափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970 թվականների ամերիկյան լուսնային արշավախմբերի հիմնական նպատակներից էր այն ժամանակ գերիշխող վարկածներից մեկի՝ «Մեծ եռյակ» վարկածի ապացույցներ գտնելը (կենտրոնախույս բաժանման, զավթման և համատեղ ընդլայնման аккреции վարկածներ): Բայց ստացված հենց առաջին փաստերը հակասում էին բոլոր երեք վարկածներին: Գտնում են (ովքե՞ր), որ ներկայումս հավաքված բոլոր փաստերն «Ապոլլոնների» թռիչքների ժամանակ դեռևս գոյություն չունեցող՝ ահռելի բախման վարկածի օգտին են խոսում (աղբյուրը նշված չէ 115 օր): 2000-ականների սկզբին պարզվեց, որ ահռելի բախման վարկածը բավարար չափով չի պարզաբանում, թե Լուսնի վրա Երկրի համեմատ ինչու են ցնդող բաղադրիչներն ավելի քիչ , իսկ ավելի կոնկրետ՝ չի համընկնում իզոտոպների մասնատմանը, ինչը պիտի տեղի ունենար բախումից հետո թռչող բաղադրիչների գոլորշիցման...


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • W. K. Hartmann & D R. Davis: Satellite-Sized Planetesimals and Lunar Origins, Icarus 24 (1975): 504—515.
  • Hartmann, W. K., et al., eds 1986: Origin of the Moon (Houston: Lunar and Planetary Institute)
  • Dana Mackenzie, «The Big Splat, or How Our Moon Came to Be», 2003, John Wiley & Sons, ISBN 0-471-15057-6.
  • Роберт Хейзен История Земли: От звездной пыли — к живой планете: Первые 4 500 000 000 лет = Robert Hazen. The Story of Earth. The First 4.5 Billion Years, from Stardust to Living Planet. — М.Исторические взгляды на происхождение Луны: Альпина Нон-фикшн, 2017. — 364 p. — ISBN 978-5-91671-706-8
  • Иэн Стюарт Математика космоса. Как современная наука расшифровывает Вселенную. = Stewart Ian. Calculating the Cosmos: How Mathematics Unveils the Universe. — Альпина Паблишер, 2018. — 542 p. — ISBN 978-5-91671-814-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Звёздная дорога Поднебесной (беседа корр. с Д. А. Гулютиным, проработавший 15 лет инженером-испытателем и инженером-конструктором в Государственном космическом научно-производственном центре имени М. В. Хруничева. Сейчас Дмитрий Гулютин — заведующий сектором Отдела музейной педагогики Мемориального музея космонавтики. // Независимая газета, 2012 г., 25 апреля
  2. 2,0 2,1 2,2 2,3 Хейзен, 2017, էջ 49
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ h56 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. GSFC
  5. Стюарт, 2018, "Непостоянная Луна", էջ 80

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]