Լուսնային պրեցեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արեգակի ազդեցությունը Լուսնի ուղեծրի վրա

Լուսնային պրեցեսիա, երևույթ, որի ժամանակ մարմնի ուղեծրի պտույտը փոխում է ուղղությունը տարածության մեջ ուժի մոմենտի ազդեցությամբ: Լուսնի ուղեծիրը ունի երկու կարևոր պրեցեսիոն շարժումներ: Լուսնային պրեցեսիայի պատճառ է հանդիսանում Արեգակնային հոսանքների մեծ ակտիվությունը:  

Պատկեր:Moon apsidal precession.svg
Օրբիտալային պրեցեսիա Լուսնային ուղեծրի ասպիդային գծերի ուղղության փոփոխությունը 8,85 տարում

Ուղեծրային պրեցեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի ուղեծիրը առաջին աստիճանում Երկրից ունենում է էլիպսի տեսք: Սակայն այդ էլիպսի ասպիդի գիծը տարածության մեջ չի հանդիսանում անշարժ, այն պտտվում է արևելյան ուղղությամբ (այսինքն հենց այն ուղղությամբ, ինչ որ Լուսինը պտտվում է Երկրագնդի շուրջ): Ուղեծրային պրեցեսիայի հետևանքով արևադարձային ամիսը (Լուսնի՝ Երկրի շուրջ պտտվելու պարբերությունը՝ , կամ 27 օր 13 ժամ, 18 րոպե 33,2 վայրկյան) մի փոքր գերազանցում է Լուսնի պտույտին Արեգակի շուրջ (աստղային ամիս՝ , կամ 27 օր 7 ժամ 43 րոպե 11,5 վայրկյան): Լուսնային ուղեծրի պրեցեսիայի ժամանակահատվածը կազմում է մոտավորապես 3233 օր, կամ 8,85 տարի (մոտ 8 տարի 10 ամիս): Այս մեծությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Հանգույցների պրեցեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի հանգույցներ, Լուսնի ուղեծրի և Խավարածրի հանդիպման կետեր

Լուսնի ուղեծրի մակերևույթը ևս պտտվում է, տարածության մեջ հետագծելով լայն կոն: Դրա պատճառով Լուսնի ուղեծրի հանգույցները շարժվում են երկնքի տարածքով դեպի արևմուտք (այսինքն Լուսնի պտտման ուղղությանը ճիշտ հակառակ ուղղությամբ): Պրեցեսիայի հետևանքով Դրակոնիական ամսի (Դրակոնիկական ամիսը երկու համանուն հանգույցներով Լուսնի կենտրոնի երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է ։ Նրա տևողությունը հավասար է 27 օր 5ժ 5ր 35,8վ կամ 27,21 օր։) հանգույցները մի փոքր քիչ են Աստղային ամսից: Հանգույցների պրեցեսիայի ժամանակահատվածը հավասար է 6793 օր, կամ 18,6 տարի: Այս մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝

Ուղեծրային պրեցեսիայի շնորհիվ ամեն 18,6 տարին մեկ Լուսնի դիապազոնի Թեքումը հասնում է առավելագույն նշանակության:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бронштэн В. А. Как движется Луна?. — М.: Наука, 1990.