Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն
Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն անգլ.՝ Lucy Christiana | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 20, 1935[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Putney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ |
Ամուսին | James Stewart Wallace? և Cosmo Duff-Gordon? |
Ծնողներ | հայր՝ Douglas Sutherland?[2] |
Երեխաներ | Esme Wallace?[2] |
Lucy, Lady Duff-Gordon Վիքիպահեստում |
Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն ( անգլ.՝ Lucy Christiana, Lady Duff-Gordon, օրիորդական ազգանունը Սազերլենդ, հունիսի 13, 1863[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 20, 1935[1][2][3][…], Putney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբի բրիտանացի առաջատար մոդելներից մեկը, մասնագիտական հարթակում հայտնի է որպես Լուսիլ։ Նրա Լոնդոնյան նորաձևության հեղինակավոր տան մասնաճյուղերը բացվել են Փարիզում, Նյու Յորքում և Չիկագոյում[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսի Դաֆֆ Գորդոնն առավելապես հայտնի է եղել ներքնազգեստների և երեկոյան զգեստների իր մոդելներով։ Նրա հաճախորդների թվում են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մերի Փիքֆորդը, Բիլի Բըրքը, Գաբի Դեսլիսը, Ջերիթ Միլարը և Լիլի Էլզին։
Լեդի Դաֆ Գորդոնը ստեղծել է նաև հագուստի մոդելներ շատ թատերական ներկայացումների համար, ինչպիսիք են՝ «Ուրախ այրին» (1907) օպերետը, և «Զիգֆելդի խելագարությունը» (1915-1921) Բրոդվեյյան շոուն[6]։ 1910-1922 թվականների ընթացքում Լյուսին վարել է «Հարփերի բազար» (Harper’s Bazaar) և «Լավ տնային տնտեսություն» (Good Housekeeping) ամսագրերի նորաձևության բաժինները։
1917 թվականի նոյեմբերին Լեդի Դաֆ Գորդոնը ներգրավվել է հայտնի դատական գործի մեջ, երբ որոշել էր դադարեցնել պայմանագիրը իր ամերիկացի գործակալի հետ, ով ըստ պայմանագրի՝ հագուստ և աքսեսուարներ էր վաճառում Գորդոնի անունով։ Արդյունքում գործը ի վնաս Գորդոնի լուծվեց[7]։
1910-ական թվականների վերջին, իր ձեռնարկության կառուցվածքային փոփոխությունների պատճառով, «Լուսիլե» (Lucile, Ltd․) ընկերությունը սկսել է աստիճանաբար փլուզվել։ Եվ 1922 թվականին Լյուսին դադարել է հագուստի մոդելավորման աշխատանքը[8]։ Դրանից հետո նա չի լքել նորաձևության համաշխարհային հարթակը՝ մնալով նորաձևության ազդեցիկ մեկնաբան և քննադատ։
Տիտանիկի ուղևոր․ հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Դաֆ Գորդոնը նաև՝ 1912 թվականին խորտակված «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորներից մեկն է եղել[7]։ Թիվ 1 նավակը, որով փրկվել են Գորդոնը և նրա ամուսինը, նախատեսված էր 40 մարդու համար, բայց նավակով տեղափոխվել էին միայն 12 հոգի։ Հետագայում, ամուսիններին մեղադրանք է առաջադրվել առանց մյուս ուղևորներին սպասելու և նավից վաղաժամ հեռանալու համար, բայց նրանց հաջողվել է հերքել այն[9]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Դաֆ Գորդոնը մահացել է 1935 թվականին Լոնդոնի հարավում գտնվող ծերանոցում, 71 տարեկանում, թոքաբորբի բարդությամբ կրծքագեղձի քաղցկեղից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopedia Titanica — 1996.
- ↑ Georgina O’Hara, The Encyclopedia of Fashion (1986), 164; Hamish Bowles, «The Look of the Century», Vogue, Nov. 1999, 453 (անգլ.)
- ↑ Sir Cecil Beaton, The Glass of Fashion (1954), 32-34, 94; Irene Castle, Castles in the Air (1958), 135—136; Robert Baral, Revue: The Great Broadway Period (1962), 59-61.
- ↑ 7,0 7,1 222 N.Y. 88, N.E.214
- ↑ Robert Forrest Wilson, Paris on Parade (1924), 67
- ↑ http://ria.ru/titanic_interactive/20120227/565379086_9.html Состоятельные пассажиры «Титаника»
- ↑ "Died:Lady Duff Gordon, " Time, April 29, 1935, 67; «Lady Duff Gordon Dies at 71,» New York Herald Tribune, April 22, 1935, 10; "Lady Duff Gordon, Style Expert Dies, " New York Times, April 22, 1935, 17; "She Changed Eve’s Dress, " London Daily Sketch, April 22, 1935, 1-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն» հոդվածին։ |
|