Լուսին (ֆիլմ, 1965)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսին
ռուս.՝ Луна́
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], գիտահանրամատչելի կինոնկար և կինոֆանտաստիկա
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Կլուշանցև[1]
ՊրոդյուսերՊավել Կլուշանցև[2]
Սցենարի հեղինակՊավել Կլուշանցև
ՕպերատորԱրկադի Կլիմով
ԵրաժշտությունԱլեքսանդր Չեռնով
Պատմվածքի վայրԼուսին
ԿինոընկերությունԼենգիտֆիլմ
Տևողություն51 րոպե

«Լուսին» (ռուս.՝ «Луна»), խորհրդային գիտահանրամատչելի և գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պավել Կլուշանցևը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին՝ գիտահանրամատչելի մասում պատմվում է Լուսնի հետազոտման ոլորտում գիտնականների վերջին (1960-ականների կեսերին) ձեռքբերումների մասին։ Գիտնականները պատմում են Լուսնի ծովերի ծագման հիպոթեզների, լուսնային մակերևույթի ջերմաստիճանի և Լուսնի բնահողի ենթադրյալ հատկությունների մասին։

Ժապավենի երկրորդ մասը գիտաֆանտաստիկ է։ Լուսինը ցույց է տալիս, թե ինչպես է մոտ ապագայում լուսինը յուրացվելու մարդկանց կողմից՝ հիպոթետիկ առաջին լուսնային արշավանքից մինչև լուսնային քաղաքներ և լաբորատորիաներ։

Մրցնականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստացել է Տրիեստ քաղաքի Ոսկե կնիք Ֆանտաստիկ ֆիլմերի IV միջազգային կինոփառատոնում (Իտալիա, 1966)[3]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Պավել Կլուշանցև
  • Օպերատոր՝ Արկադի Կլիմով
  • Նկարիչ՝ Յու. Շվեց
  • Ռեժիսոր-մուլտիպլիկատոր՝ Գ. Երշով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Չեռնով

Ֆիլմում ներգրավված գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Պ. Բարաբաշով - գիտական խորհրդատու
  • Վ. Ա. Ֆեդորեց
  • Ա. Վ. Մարկով
  • Վ. Լ. Կոզլովա
  • Մ. Ն. Մարկով
  • Վ. Ս. Տրոիցկի
  • Վ. Վ. Շարոնով - գիտական խորհրդատու
  • Ն. Ն. Սիտինսկայա
  • Ա. Վ. Պովալյաև -գիտական խորհրդատու

Գեղարվեստական առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Պավել Կլուշանցևի բնորոշ ոճով և սինթեզում է երկու ժանր՝ գիտահանրամատչելի կինո և գիտահանրամատչելի ֆանտազիա։

Ֆիլմի երկրորդ՝ ֆանտաստիկ մասում կիրառվել են մուլտիպլիկացիա և համակցված նկարահանումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]