Լուսին ու վեցպենսանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսինն ու վեցպենսանոցը Վ. Սոմերսետ Մաուգամի վեպն է, որը առաջին անգամ հրատարակվել է 1919 թ.-ին: Գրքում ականատեսի կողմից էպիզոդիկ ձեւով պատմվում է գլխավոր հերոս Չարլզ Ստրիկլանդի, մի տարեց անգլիացի բրոքերի մասին , որը թողնում է իր կնոջն ու երեխաներին ձգտելով նկարիչ դառնալ: Պատմությունը մասամբ հիմնված է նկարիչ Պոլ Գոգենի կյանքի վրա:

Ամփոփ ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հիմնականում գրված է հեղինակի տեսանկյունից։ Նա առաջին անգամ հանդիպում է Սթրիկլանդին նրա կնոջ միջոցով։ Սթրիկլանդը աչքի էր ընկնում իր ոչ ուշագրավ տեսքով։ Գրքի որոշ գլուխներ ամբողջությամբ ներկայացնում են հեղինակի հիշողությունները, որոնք ընտրողաբար խմբագրված են կամ միացված են իրար։ Սթրիկլանդի մասին հատվածները այնպես են ներկայացված, որ ցույց տան գլխավոր հերոսի ով լինելը, քանի որ նա հիշատակվում է որպես քչախոս մարդ, ով ավելի հակված էր օգտագործելու ժեստեր և շարժումներ։ Սթրիկլանդը բորսայի միջնորդ էր, ով ապրում էր Լոնդոնում XIX դարի վերջին XX դարի սկզբին և ուներ բարեկեցիկ կյանք։ Վեպի սկզբում նա լքում է իր ընտանիքը և գնում Փարիզ։ Նա այնտեղ ապրում է աղքատ, ուրիշների նկատմամբ անտարբեր, բայց արտիստին բնորոշ կյանքով։ Նա նկարիչ է, ապրում է խղճուկ հյուրանոցում և դառնում է հիվանդությունների և քաղցի զոհ։ Չնայած այդ ամենին՝ Սթրիկլանդը ոչ մի ֆիզիկական անհարմարավետություն չի զգում և անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Նրան մեծապես օժանդակում է հեղինակի ընկերը՝ հոլանդացի նկարիչ Դիրկ Սթրովը, ով, լինելով աննշան արտիստ և միաժամանակ ֆինանսապես ապահովված մարդ, միանգամից նկատում է Սթրիկլանդի հանճարը։ Այնուհետև, երբ Դիրկը օգնում է Սթրիկլանդին դուրս գալ կյանքի համար անբարենպաստ պայմաններից, նրա կինը՝ Բլանշը, լքում է Դիրկին հանուն Սթրիկլանդի։ Սակայն Սթրիկլանդը բացատրում է Բլանշին, որ իր բուն նպատակը միայն բնորոդուհի ունենալն է, այլ ոչ թե ընկերակից։ Բայց Բլանշը չի լքում նրան։ Հետագայում Սթրիկլանդը չի արժևորում այդ կնոջ քայլը։ Որոշ ժամանակ անց Բլանշը ինքնասպանություն է գործում.ահա ևս մեկ պատահական զոհ Ստրիկլանդի ինքնանպատակ արվեստի և գեղեցկության որոնման ճանապարհին.առաջին զոհը նրա բարեկեցիկ ընտանիքն էր։ Փարիզյան կյանքից հետո պատմությունը շարունակվում է Թաիթի կղզում։ Սթրիկլանդը արդեն մահացել է, և այնտեղ հեղինակը փորձում է կտորներով հավաքել նրա կյանքի պատմությունը՝ հիմնվելով այլոց պատմությունների վրա։ Նա իմանում է, որ Սթրիկլանդն Թաիթիում կրկին ամուսնացել է, ունեցել է երկու երեխա և ամբողջապես տրվել է նկարելուն։ Պարզվում է, որ մինչև Թաիթի մեկնելը նա կարճ ժամանակով բնակվել է Ֆրանսիայի նավահանգիստ Մարսելում։ Թաիթիում ապրել է մինչև կյանքի վերջը և մահացել բորոտությունից։ Սթրիկլանդը թողել էր բազմաթիվ նկարներ, բայց նրա գլուխգործոցները՝ նկարված Թաիթիի իր տան պատերին, կրակի էին մատնվել նրա կնոջ կողմից՝ Սթրիքլանդի վերջին պատվիրանի համաձայն։

Ոգեշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակին ոգեշնչել է նկարիչ Պոլ Գոգենի կյանքի պատմությունը, ով պրիմիտիվիզմի հիմնադիրն է կերպարվեստում։ Հիմնական տարբերությունը Գոգենի (Gauguin) և Սթրիկլանդի (Strickland) միջև այն է, որ Գոգենը ֆրանսիացի է, ոչ թե անգլիացի։ Մինչ Մոեմը (Maugham) նկարագրում է Սթրիկլանդին որպես չափազանց անտեղյակ իր ժամանակակիցների ստեղծագործություններին, Գոգենն իրականում քաջատեղյակ էր նրանց արվեստին, և նրա ստեղծագործությունները ցուցադրվել են այլ իմպրեսիոնիստների աշխատանքների հետ։ Բացի այդ՝ 1880-ականներին նա ապրել է Վան Գոգի հետ հարավային Ֆրանսիայում։

Վերնագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների վերնագիրը ,որն առանձնապես կապ չունի գրքի հետ վերցված է Մաուգամի <<Մարդու գերություն>> վեպից, որտեղ վեպի հերոսը Ֆիլիպ Կարին նկարագրվում է որպես մարդ "որն այնքան ձգտեց լուսնին,որ չնկատեց իր ոտքի տակ ընկած վեցպենսանոցը."[1] Համաձայն Մաուգամի նամակի,գրված 1956թ-ին , "եթե դուք նայեք գետնին փնտրելով վեցպենսանոցը,դուք ոչ միայն չեք գտնի այն,այլ բաց կթողնեք լուսինը"

Հարմարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը ակնարկվում է Ագաթա Քրիստիի (Agatha Christie) «Հինգ փոքրիկ խոզեր» (Five Little Pigs) դեդեկտիվ վեպում։ Հետազույզ Փորիոտը (Poirot) հարցնում է իր կասկածյալներից մեկին (Angela Warren)՝ արդյոք նա կարդում էր «Լուսինը և վեցպենսանոցը» այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հանցագործությունը։

Գիրքը նաև բազմիցս ակնարկվում է Ստեֆան Կինգի (Stephen King) 1998 թ. գրված « Ոսկորներով լի պայուսակը » (Bag of Bones) վեպում։

Ռեյ Նոբելի (Ray Noble) 1932 թ. պարային խմբի հիթերից է "We've Got the Moon and Sixpence", որը երգում է Ալ Բոուլը (Al Bowlly)։ Երգը անվանվել է գրքի անունով։

Ջեք Կերուակը (Jack Kerouac) ակնարկում է գիրքը իր (The Subterraneans) նովելում 1958 թ. ։.

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Վարգասի <<Դրախտի ճանապարհը>> վեպը նույնպես հիմնված է Պոլ Գոգենի կյանքի վրա:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Կուրտիսը եւ Ջոն Ուայթհըրը, Էդսը, Վ. Սոմերսեթ Մաուգամը, Քննադատական ժառանգությունը, 1987, էջ 10:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Լուսին ու վեցպենսանոց

The Moon and Sixpence Գուտենբերգ նախագծի կայքում

Կաղապար:W. Somerset Maugham

  1. Anthony Curtis and John Whitehead, eds, W. Somerset Maugham, The Critical Heritage, Routledge, 1987, p.10.