Լուսիկ Քոշյան
Լուսիկ Քոշյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լուսիկ Գևորգի Քոշյան |
Ծնվել է | 1921 ապրիլի 2 Բաքու Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1984Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | (տարիքը 63)
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Լուսիկ Գևորգի Քոշյան (ապրիլի 2, 1921, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հոկտեմբերի 26, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաքվում։ 1938-1961 թթ. եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում՝ Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի, Է. Մանուկյանի ղեկավարությամբ։ Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։ Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1961 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 474)։ ![]() |