Լուսիկ Բառնակյան
Արտաքին տեսք
Լուսիկ Բառնակյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1924 (100 տարեկան) |
Ծննդավայր | Ախուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և մանկագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1948) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Լուսիկ Բառնակյան Վիքիդարանում |
Լուսիկ Աղասիի Բառնակյան (դեկտեմբերի 24, 1924, Ախուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Դուզքենդ (այժմ՝ Ախուրյան) գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1949-1954 թվականներին աշխատել է Լենինականի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար, ապա հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում և Ն. Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանում։ Ռուսական դպրոցների համար կազմել է հայոց լեզվի «Այբբենարան»[1]։
Երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թե ինչպես մուկը կատու կերավ, Երևան, «Պիոներ» ամսագրի հրատարակչություն, 1957, 32 էջ։
- Հեքիաթ անվախ Անահիտի մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 83 էջ։
- Սպիտակ փաթիլներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 136 էջ։
- Ես ու իմ մեծ քույրիկը, Երևան, Հայպետհրատ, 1963, 108 էջ։
- Արցունքի կաթիլը, Երևան, «Հայաստան», 1966, 220 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Լ. Բառնակյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
- Ճստան մկնիկն ու հարևան սկյուռիկը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
- Բարի լույս, փոքրիկս, Երևան, «Հայաստան», 1972, 164 էջ։
- Մոռանում ենք ապրելու համար, Երևան, «Հայաստան», 1976, 92 էջ։
- Ես շրջում եմ Անիի հետ, Երևան, «Սովետական գրող», 1979, 100 էջ։
- Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Լ. Բառնակյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
- Ծաղիկը չեն կիսում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 68 էջ։
- Ես ուսուցչուհի եմ, Երևան, «Լույս», 1989, 168 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիկ Բառնակյան» հոդվածին։ |
|