Վիետո սկսել է իր կարիերան «Էստուդիանտեսի» երիտասարդական թիմում։ Այնուհետև նա տեղափոխվել է արգենտինական «Ռասինգ»։ 2011 թվականին նա տեղափոխվել է արգենտինական թիմի առաջին կազմ։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին` «Լաունսի» դեմ խաղում[4]։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական հարձակվողը։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Սան Մարտինի» դեմ խաղում Վիետո դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Ռասինգի» կազմում[5]։
2014 թվականի ամռանը Վիետոն տեղափախովել է իսպանական «Վիլյառեալ»։ Տրանսֆերը արժեցել է 5.5 միլիոն եվրո։ Լա լիգայում իր դեբյուտը նշել է օգոստոսի 24-ին՝ «Լևանտեի» դեմ խաղում, փոխարինելով Ջովանի դոս Սանտոսին[6]։ Սեպտեմբերի 24-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլերը իսպանական ակումբի կազմում[7]։
Վիետոն 2012 թվականի դեկտեմբերին Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է՝ Չիլիի[10], Պարագվայի[11], Բոլիվիայի[12] և Կոլումբիայի հավաքականների դեմ խաղերին[13]։ Բոլիվիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ։