Պատճենահան ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատճենահան ապարատ, տարբեր նյութերի և փաստաթղթերի պատճեններ ստանալու սարքավորում։ Պատճենահան ապարատները ստորաբաժանվում են, գլխավորապես, ըստ պատճենահանման պրոցեսի ֆիզիկական սկզբունքի՝ լուսապատճենահան, ջերմապատճենահան, էլեկտրոնային պատճենահան, լուսանկարապատճենահան, էլեկտրալուսանկարչական։

Պատճենահան սարքը նախատեսված է փաստաթղթերի, լուսանկարների, թղթի և այլ նյութերի վրա պատկերված պատկերների կրկնօրինակները ստանալու համար։ Ի տարբերություն տպագրական մեքենաների՝ կարող է օգտագործվել գրքերի, բրոշյուրների (թռուցիկներ) և այլնի փոքր ծավալներով հրատարակումների համար։ Պատճենահան սարք կարելի է համարել նաև ֆաքս մեքենան, կրկնօրինակող սարքավորումը և իրար փոխկապակցված սկաները և տպիչը, որոնք կարող են ներառված լինել մեկ բազմաֆունկցիոնալ սարքավորման մեջ։

Պատճենահան սարք

Բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճենահան սարքի հիմնական առանձնահատկություններն են`

  • Բնօրինակի և պատճենի ձևաչափ։
  • Պատճենահանման արագություն։
  • Պատճենահանման արժեքը։
  • Առաջարկվող պատճենահանման ծավալը։

Պատկերների ստացման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

էլեկտրոգրաֆիայի (պատճենագրություն) ընդհանուր սխեման.1) Լուսաթմբուկի մակերևույթը ստանում է էլեկտրական հոսանք: 2) Պատճենահանվող փաստաթղթից անդրադարձվող լույսը մասնակիորեն լիցքաթափում է թմբուկի հատվածներ: 3)Թմբուկի վրա լցվում է գունավորող նյութը և մնում է դեռևս լիցքը պահպանող հատվածներում. 4) Երանգավորող նյութը թմբուկից անցնում է մեծ բացսական լիցք ունեցող թղթին:

Պատճենահան սարքերում ավելի շատ տարածված է տպագրման էլեկտրոգրաֆիկ եղանակը։ Մեծ ծավալների համար օգտագործվում է տրաֆարետային տպագրման եղանակը։ Նաև (ֆաքսի և էժանագին գունավոր պատճենահան սարքերում) օգտագործվում է շիթային և ջերմային տպագրման եղանակը։ Պատկեր ստանալու մնացած եղանակները տարածում չգտան և դուրս մղվեցին պատճենահան սարքավորումների շուկայից։

Ըստ սկզբնական պատկերի մշակման եղանակի` պատճենահան սարքերը բաժանվում են անալոգայինի և թվայինի։ Նրանք տարբերվում են պատկերը բնօրինակից պատճենին փոխանցելու եղանակով։ Անալոգային սարքերում (էլեկտրոգրաֆիկ) լույսը, որը արտացոլվում է բնօրինակից շարժվող հայելիների և ոսպնյակի համակարգով, փոխանցվում է լուսաթմբուկին։ Թվայիններում, պատկերը բնօրինակից սկզբում սկանավորվում է լուսազգայուն (ֆոտոդիոդներ) տարրերի քանոնի միջոցով վերահսկիչ հիշողության մեջ, մշակվում է հատուկ ալգորիթմով (երբեմն սխալներ է պարունակում[1]), հետո դուրս է գալիս տպագրման՝ տպիչի միջոցով, որը տվյալ դեպքում հանդիսանում է պատճենահան սարքի անբաժան մասը (բազմաֆունկցիոնալ սարքավորում)։

Թվային պատճենահան սարքերը բաժանվում են միագույնի և լիագույնի։

Ըստ արտադրողականության` առանձնացնում են ցածր (մինչև 20 օրինակ/րոպե), միջին (20-40 օրինակ/րոպե) և բարձր (40 և ավելի օրինակներ/րոպե) պատճենիչներ։ Ըստ կազմի` պատճենիչները լինում են հատակի և սեղանի։ Սեղանի պատճենիչները լինում են անձնական (շարժական)։

A ձևաչափի ցածր արտադրողականության սեղանի պատճենիչները սովորաբար անվանում են անձնական։ Առանձին տարբերակում են մեծ ձևաչափի (A0, A1) պատճենիչներ, որոնց հաճախ անվանում են ինժեներական համակարգեր։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ չափերի`
    • շարժական
    • սեղանի
    • արտադրողական ստացիոնար
  • Ըստ սկանավորման սկզբունքների`
    • անալոգային
    • թվային
  • Ըստ գույնի հաղորդման`
    • միագույն
    • լիագույն
  • Ըստ գործունեության`
  • ստանդարտ (նախատեսված է A4, A3 թղթի համար)
    • առանձնահատուկ ( հրատարակչական համալիրների համար)
    • լայն ձևաչափով (գծագրեր պատրաստելու համար)
  • Ըստ թույլատրելի բեռնվածության`
    • 30 օրինակ/օր
    • 100 օրինակ/օր
    • 600 օրինակ/օր
    • 10000 օրինակ/օր
    • 1000000 օրինակ/օր
  • Ըստ պատճենահանման արագության`
    • մինչև 6 օրինակ/րոպե
    • մինչև 20 օրինակ/րոպե
    • մինչև 40 օրինակ/րոպե
    • մինչև 100 օրինակ/րոպե

Արդյունաբերողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canon
  • HP
  • Konica Minolta
  • Kyocera

  • Océ
  • Panasonic
  • Ricoh

«Քսերոքս» անվանման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում «քսերոքսներ» անվանում էին ցանկացած պատճենահան տեխնիկա՝ անկախ արտադրող ֆիրմայից, այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում արտերկրից բերված առաջին պատճենահան մեքենաները XREOX ֆիրմայի արտադրանք էին (արտասանվում է«զիրոկս», սակայն ռուսալեզու երկրներում ավելի հարմար էր օգտագործել «քսերոքս» բառը)։ Համապատասխանաբար, փաստաթղթերի պատճենները սկսեցին անվանել «քսերոկոպիաներ»։

Չնայած «քսերոքս» անվանման լայն գործածությանը՝ պաշտոնական գրականության մեջ և հատկապես գովազդային նյութերում փորձում են խուսափել այդ անվանումից՝ ՔՍԵՐՈՔՍ ընկերության անվանումին չնմանակելու համար:Այդ ընկերության՝ պատճենագրության վրա հիմնված սարքավորումները (ծագել է հունարեն «չոր» և «գրություն» բառերից) մի ժամանակ գերակշռում էին շուկայում՝ դուրս մղելով պատճենահանման համար նախատեսված այլ տեխնոլոգիաները, այդ պատճառով էլ այդ ընկերության ապրանքանիշը դարձավ անվանական արժեք մի ամբողջ դասի սարքավորումների համար։ Պատճենահան սարքավորումների՝ հենց « Քսերոքս» անվանումը, որը հիմնաված է պատճենագրության տեխնոլոգիայի (կամ, ավելի գիտականորեն ասած - էլեկտրոգրաֆիայի) վրա և նախատեսված է պատճենահան սարքերի համար, դեռ առաջարկվել է այդ մեթոդի ստեղծող Չասթեր Կարլսոնի կողմից, իսկ Քսերոքս ընկերությունը այդ անունը ստացել է վերանվանումից հետո, երբ այդ անվանմամբ իր սարքավորումները դարձան բավականին հայտնի[2][3]։

Ռուսերենում «քսերոքս» բառը ներմուծվեց 1970 - ականներին, երբ ԽՍՀՄ-ում հայտնվեցին ՔՍԵՐՈՔՍ ընկերության պատճենահան մեքենաները։ Այդ ժամանակահատվածում լայն տարածում ստացան նաև հայրենական արտադրության «ЭРА» և «PЭМ» պատճենահան մեքենաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dkriesel.com/_media/blog/2014/xerox-ccc-davidkriesel.pdf
  2. «The Story of Xerography» (PDF) (անգլերեն). Xerox. 08/09/1999. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Alan Chodos. «October 22, 1938: "Invention of Xerography" - This Month in Physics History» (անգլերեն). AMERICAN PHYSICAL SOCIETY News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 689