Լուսանկարչության թանգարան (Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարչության թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Մասն էMOMus
ՀասցեΑποθήκη Α΄, 1º piano, via Salonicco 38 - Porto di Salonicco54624
Հիմնադրվել է1997
Կայքthmphoto.gr(հուն.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին տեսքը

Սալոնիկի լուսանկարչական թանգարան (հուն․՝ Μουσείο Φωτογραφίας Θεσσαλονίκης), գտնվում է Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիայի Սալոնիկ քաղաքում։ Թանգարանը հիմնադրել են Արիս Ջյորջիուն, Ափոսթոլոս Մարոուլիսը և Յաննիս Վանիդիսը 1987 թվականին, սակայն պաշտոնապես բացվել է 1998 թվականին։ Այդ ժամանակ թանգարանի նախագահն է եղել Ջորջոս Մակրիսը, իսկ տնօրեն` Արիս Ջորջոսը[1]։ Այն այժմ գտնվում է Վերհաուս առաջին հասցեում, Սալոնիկի նավահանգստում, Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարանի մոտ։

Թանգարանի առաքելությունն է հավաքել նկարներ, հատկապես` Հունաստանի պատմական և գեղարվեստական նկարներ, կազմակերպել ցուցահանդեսներ և ցուցադրել թանգարանի հավաքածուն, միավորելով ուժերը այլ նմանատիպ կազմակերպությունների հետ` հրատարակել գրքեր լուսնկարչության մասին։

Թանգարանում են գտնվում լուսանկարիչ Նելլիի 57 լուսանկարներն ու 700 նեգատիվները, լուսանկարիչ Սոկրատես Հորդանիդեսի արխիվը. այս լուսանկարները վերաբերում են նորաձևությանը, նորություններին, քաղաքների արտաքին տեսքին` 1950-ական, 60-ական, 70-ական թվականներից։ Թանգարանը նախատեսել է գնել «Պատկեր և նկար» հավաքածուն (հույն 39 ժամանակակից լուսանկարիչների աշխատանքներ), լուսանկարիչ Ջիանիս Սթիլիանոսի արխիվը և «Նոր պատկերներ» հավաքածուի մի մասը։

Սկսած 1999 թվականից` թանգարանը համագործակցել է մի շարք հունական և միջազգային մարմինների հետ` նախաձեռնելով երկրի կարևոր և ամենաերկարատև լուսանկարչական հաստատությունը` «Photo Synkyria»-ն[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.thmphoto.gr Արխիվացված 2010-07-01 Wayback Machine
  2. Museums of Macedonia web site
  3. «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]