Լուսամուտ հոգևոր-մշակութային նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսամուտ հոգևոր-մշակութային նախագիծ
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրվածմայիսի 5, 2004
Կայքlusamut.net

«Լուսամուտ» հոգևոր-մշակութային նախագիծը մշակութային նախագիծ է համացանցում, որը ստեղծվել է 2004 թ.մայիսի 15-ին և նպատակ է հետապնդում տարբեր անհատների միջոցով ներկայացնել հայկական հոգևոր–մշակութային արժեքները։

«Լուսամուտի» տվյալների բազան պարունակում է պատմաբանասիրական, թարգմանչական, աստվածաբանական և այլ գիտավերլուծական նյութեր։ «Լուսամուտ»–ի այլ բաժիններից մեկն է «Լուսամուտ ստուդիոն»՝ պատկերասրահը, որտեղ հնարավոր է գտնել ֆոտո և աուդիո նյութեր։ Նրա բաղկացուցիչ մասերից մեկն է «Լուսամուտ երկխոսության» քննարկումների բաժինը՝ ֆորումը, որտեղ տարբեր անհատներ քննարկում են բազմաբնույթ հարցեր։ «Լուսամուտ երկխոսության» ֆորումում գործում է «Միտք» ակումբը, որի նպատակն է մրցույթների և միջոցառումների միջոցով խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։ «Միտք» ակումբը կյանքի է կոչվել նաև հատուկ կրթության և խնամքի կարիք ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու համար։

«Լուսամուտ»–ը համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի, «Քրիստոնյա Հայաստան», «Շողակն արարատյան» թերթերի, «Շողակաթ» հեռուստաընկերության և «Նոյյան Տապան» լրատվական–վերլուծական կենտրոնի հետ։ Օգտվելով նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից՝ «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում ներկայացվում են ներկայիս աշխարհին հուզող հոգևոր–կրթամշակութային խնդիրներն ու անցուդարձը։

«Լուսամուտ»-ի վեբ-կայքը ունի նաև այլ լեզուններով տարբերակներ՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և ռուսերեն, սակայն առայժմ միայն վերջինն է, լիարժեք ինտեգրած կայքին։ «Լուսամուտ»–ն ունի բավականին կայուն լսարան, որն օրեցօր աճում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]