Լուպենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուպենի
Տեսակmunicipality of Romania?
Երկիր Ռումինիա
ՎարչատարածքՀունեդոարա
ԲԾՄ675 ± 50 մետր
Մակերես77,73 ± 0,01 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Լուպենի[1] (ռումիներեն՝ Lupeni), քաղաք Ռումինիայի արևմուտքում՝ Տրանսիլվիանիայում։ Լուպենը մեկն է Ջիուի հովտի ամենահին և ամենամեծ քաղաքներից։ Քաղաքը գտնվում է Ջիու գետի ափին, ծովի մակարդակից 630-760 մ բարձրության վրա; Քաղաքի անունը գալիս է ռումինական (ռումիներեն՝ Lup) բառից, որը նշանակում է գայլ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեղանքում բնակված մարդկանց մասին առաջին հիշատակումները վերաբերում են նախապատմական ժամանակներին, ինչի մասին վկայում են պահապան-Լուպենի (քարանձավ|քարանձավ) գտածոները, որտեղ հայտնաբերվել են հնագույն խեցեղեն։ Լուպենի քաղաքի գոյությունն առաջին անգամ գրավոր վկայվել է 1770 թվականին։ Միջնադարում Ջիու հովիտը նոսր էր բնակեցված, նրա բնակիչները ապրում էին փոքր գյուղերում, և նրանց հիմնական զբաղմունքը հովվությունն էր[2]։ Լուպենին առաջացել է Վալյա Սթրեյլուիից և Ցարա-Հացեգուլուիից մարդկանց ինտենսիվ միգրացիայի հետևանքով, ներգրավել են տարածաշրջանի հարուստ արոտավայրերն ու դաշտերը։ Վալյա Լուպուլուի գյուղի բնակիչները (թարգմանվում է որպես «գայլի հովիտ») ենթադրաբար եղել են Լուպենի հիմնադիրները։ 1840 թվականից հետո Լուպենի շրջանում սկսում է զարգանալ հետախուզություն և օգտակար հանածոների հանքարդյունաբերություն։ Տեղի են ունենում լուրջ տնտեսական և սոցիալական փոփոխություններ։ Օտարերկրյա աշխատողները հիմնականում լեհ, չեխ և աստրիացի, սլովակիացի և հունգարացի հանքագործներ, ինչպես նաև ռումինացի հանքագործների հետ միասին ներգրավվում են աշխատելու Ջուի հովտում։ Օգտակար հանածոների արդյունահանումը սկսվել է Լուպենիից հարավ, որը շուտով դարձել է մոնոինդուստրիալ զարգացման խոշոր ածուխ արտադրող կենտրոն, որտեղ բնակչության մոտ 80% - ն ապրում է օգտակար հանածոների արդյունահանման և դրա հետ կապված այլ գործունեության հաշվին։ Քաղաքը ծաղկում էր, նրա բնակչության շարունակական աճ էր նկատվում; Սակայն շրջանի արդյունաբերական զարգացումը լրջորեն ազդել է տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում[2]։ 1929 թվականից սկսած` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Ռումինիայի տնտեսական վիճակը բարդանում է։ 1929 թվականի ամռանը ածխի շրջանի կենտրոնում գտնվող «Վուլկան» ածխահանքի փակումից հետո ԺԻՈւ-ից հեռացվում են 3 հազար հանքափոր։ Հեռացումը պատճառ է դառնում Լուպենի հանքափորների գործադուլի աշխատավարձի բարձրացման և 8-ժամյա աշխատանքային օրվա ներդրման պահանջով (այդ ժամանակ հանքափորների համար սահմանվել էր 12-ժամյա աշխատանքային օր), որը տևում է 1929 թվականի օգոստոսի 5-ից մինչև 7-ը և գնդակոծվում է ռումինական զորքերի կողմից[3][4]։

Լուպիենը կրկին աշխատանքային ելույթների ժամանակ դառնում է էպիկենտրոն (գործադուլ հանքագործների հովտում 1977)։ Կոմունիստական ռեժիմի օրոք հանքերը ազգայնացվում են իշխանությունների կողմից; Լուպենին քաղաք էր հայտարարվել 1941 թվականին, երբ այնտեղ բնակվում էր 12 000 մարդ։ Ռումինիայի 1989 թվականի հեղափոխության ժամանակ՝ 1990-ականներին, հանքարդյունաբերությունը մտնում է վերակազմավորման գործընթացը, որը շատ ուժեղ սոցիալական և տնտեսական ազդեցություն է ունենում քաղաքի վրա։ Մեծ թվով հանքեր փակվում են, և դա նաև ազդում է այլ հարակից գործունեությունների վրա, ինչպիսիք են նյութերի, սարքավորումների և ծառայությունների մատակարարումը, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտը։ Այնուամենայնիվ, հետագա տարիներին ի հայտ են գալիս Լուպենի տնտեսական զարգացման նոր ուղղություններ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, անտառային արդյունաբերությունը, հացի արտադրությունը և առևտուրը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
  2. 2,0 2,1 2,2 «Istoric Lupeni». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Лупенский расстрел 1929 // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986.
  4. С. И. Самойлов. Подъём революционного рабочего движения в Румынии в годы мирового экономического кризиса 1929—1933 // «Вопросы истории», № 8, 1954. стр.33-47