Լուչանո Բեկկիո
![]() | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Ազգությունը | արգենտինացի | |||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 1983[1][2][3] (39 տարեկան) | |||||
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա | |||||
Հասակ | 187 սմ | |||||
Քաշ | 85 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | առանց ակումբի | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուչանո Էկտոր Բեկկիո (իսպ.՝ Luciano Héctor Becchio, դեկտեմբերի 28, 1983[1][2][3], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս հարձակվողի դիրքում
«Նորվիչ Սիթի» ակումբից առաջ արգենտինացին հանդես է եկել «Լիդս Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 200 խաղ և խփել է ավելի քան 80 գոլ։ Զբաղեցնում է 10-րդ տեղը Անգլիայի առաջնությունում «Լիդս» ակումբի լավագույն ռմբարկուների շարքում[4]։
Ակումբային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուչանոն սկսել է իր կարիերան «Բուենոս-Այրեսում»՝ հանդես գալով «Բոկա Խունիորս» ակումբի երիտասարդական կազմում։ Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց իր տեղն ամրապնդել թիմի հիմնական կազմում, նա որոշում է տեղափոխվել Եվրոպա։ Իր իտալական արմատների շնորհիվ Բեկկիոն ստացել է Իտալիայի քաղաքացիություն[5], որը նրան թույլ է տալիս խաղալ Իտալիայում՝ չունենալով սահմանափակումներ լեգեոներության տեսանկյունից։ 2003 թվականից մինչև 2008 թվականը Լուչանոն հասցրել է խաղալ իտալական մի շարք ակումբների կազմում, սակայն իսկապես նրան հաջողվեց ամրապնդվել «Մերիդա» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2007/08 թվականներին Լուչանոն դարձել է առաջնության լավագույն ռմբարկու իր խփած 22 գնդակներով[6]։ Դա «Մերիդեին» թույլ է տվել ընդգրկվել չորս ուժեղագույնների շարքում և պատմության մեջ առաջին անգամ պայքարել իսպանական Սեգունդայում տեղ գրավելու համար։ Սակայն «Մերիդան» երկու խաղերի արդյունքում զիջել է «Պոնֆերրադինային»[7]։
Լիդս Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի ամռանը Լուչանոն մեկնել է մասնակցելու դիտումների Լիդսում։ Նա լավ տպավորություն է թողել «Լիդսի» այդ ժամանակվա մարզիչ Գարի Մակալլիստերի վրա, և հուլիսի 31-ին Յորքշիրի ակումբը նրա հետ կնքել է եռամյա պայմանագիր[8]։ 2009/10 մրցաշրջանում «Լիդսը» շահել է Չեմպիոնշիփին մասնակցելու ուղեգիր, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը[9]։ 2013 թվականի հունվարի 1-ին Բեկկիոն խփել է իր 76-րդ գոլը Անգլիայի առաջնությունում և շրջանցել Արթուր Հայդսին՝ դառնալով տասներորդը Անգլիայի առաջնությունում «Լիդսի» ռմբարկուների ցանկում[4]։
Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսպանական Սեգունդա Բ-ի կիսաեզրափակչի մասնակից
- Լիգա 1-ի արծաթե մեդալակիր (անցում Չեմպիոնշիփ)
Անձնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեմպիոնշիփ - ամսվա խաղացող ըստ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցացիայի (2010 թվականի նոյեմբեր)
- Իսպանական Սեգունդա Բ-ի Պիչիչի հաղթնշանի դափնեկիր որպես 2007/08 մրցաշրջանի լավագույն ռմբարկու (22 տարեկան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 «LUCIANO'S A TOP TEN HIT!»։ 02.01.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2017-08-08
- ↑ Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ↑ «Luciano Becchio Striker»։ Leeds Utd 365։ հուլիսի 22, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 10, 2011
- ↑ Play offs — 2008 — Segunda B Semi-finals — Soccer — scoresway — Results, fixtures, tables and statistics
- ↑ «Leeds complete deal for Becchio»։ BBC Sport։ օգոստոսի 1, 2008։ Վերցված է մայիսի 1, 2010
- ↑ «Leeds 2–1 Bristol Rovers»։ Leeds United։ մայիսի 8, 2010։ Վերցված է սեպտեմբերի 10, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|