Լուչանա Պալուցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լուչանա Պալուցի
իտալ.՝ Luciana Paluzzi
Luciana Paluzzi cropped.jpg
Ծնվել է հունիսի 10, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (80 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Իտալիա Հռոմ, Լացիո
Քաղաքացիություն Իտալիա Իտալիա
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1953–1978
Ամուսին(ներ) Բրեթթ Հալսեյ (1960–1962; բաժանված են) 1 երեխա, Միքայել Ջայ Սոլոմոն (1980–ներկայումս)
Երեխա(ներ) Քրիստիան Հալսեյ Սոլոմոն
IMDb ID ID 0658885

Լուչանա Պալուցի (իտալ.՝ Luciana Paluzzi, հունիսի 10, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։ Ավելի հայտնի է մարդասպան Ֆիոնա Վոլպեի դերով Ջեյմս Բոնդի չորրորդ ֆիլմից (Thunderball)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչանա Պալուցիի առաջին դերը եղել է ռոմանտիկ Կատակերգություն՝ «Երեք մետաղադրամ շատրվանում» (1954)։ Նա շարունակում էր հայտնվել էկրաններին, և ֆիլմերից շատերը ստեղծվել են, նրա հայրենիքում՝ Իտալիայում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմերի նկարագրություններում նրան անվանել են Luciana Paoluzzi:

Պալուցին առաջին հերթին հայտնի է որպես չարագործ Ֆիոնա Վոլպե, Բոնիդի չորրորդ ֆիլմից («Thunderball »)։ Ուշագրավ է, որ նա փորձում էր Դոմինետտա Պետաչչիի դերում, Ջեյմս Բոնդի ընկերուհու, բայց պրոդյուսերները ընտրեցին այդ դերի համար Կլոնդին Օժեին, փոփոխելով սցենարը՝ Դոմինոյին իտալացուց ֆրանսիացու և անվանափոխելով նրան՝ Դոմինիկ Դերվել։

Պալուցին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, որոնցից են՝ Muscle Beach Party (1964) և Chuka (1967)։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1960 թվականներին նա Դեյվիդ Հեդիսոնոմի հետ հայտնվել է ոչ շարունակական «Հինգ մատներ» հեռուստասերիալում։ 1962 թվականին խաղացել է «Չարի գույնը» թրիլերում կնոջ-մարդասպանի դերը։ 1964 թվականին խաղացել է ևս մեկ չարագործ, բայց գրավիչ լրտես Անժելիկայի դերը «The Man from U.N.C.L.E.» ֆիլմում։ 1967 թվականին Պալուցին խաղացել է գրավիչ արտասահմանցի լրտես՝ Մարլ Վալեմսկիի դերը «Matchless» ֆիլմի «Mr. Teriffic» սերիայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Լուչանա Պալուցին ամուսնացել է դերասան՝ Բրեթ Հելսի հետ, ով դեռ նոր էր բաժանվել իր կնոջից՝ Ռենատա Հոյից, ով դերասանուհի էր և «Միսս Գերմանիա» 1954 թվականին։ Պալուցին ամուսնու հետ միասին խաղացել է նորապսակների դեր «Պեյտոն Պլեյսի վերադարձը» ֆիլմում։ Ամուսինները ունեցել են տղա՝ Կրիստիանը։ 1962 թվականին Հելսին ամուսնացել է գերմանացի դերասանուհի և երգչուհի Հայնդի Բրյուլի հետ։

1980 թվականին Լուչանան կրկին ամուսնացել է ամերիկացի մեդիա-մագնատ, Warner Bros International Television-ի նախկին նախագահ Մայքլ Սոլոմոնի հետ։ Նրանք տեղափոխվել են էլիտար թաղամաս Խաղաղ օվկիանոսի մոտ Խալիսկոյում (Մեքսիկա), որը հայտնի է նաև, որպես «Casa Dos Estrellas»: 2005 թվականին նրանք վաճառել են ունեցվածքը այնտեղ, որպեսզի ապրեն Նյու Յորքում և Հռոմում, մոտ ընտանիքին։

Ընտրված ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Three Coins in the Fountain (film)|Three Coins in the Fountain (1954)
  • Sea Fury (film)|Sea Fury (1958)
  • The Tiger of Eschnapur (1959)
  • Carlton-Browne of the F.O. (1959)
  • Journey to the Lost City (1959)
  • Return to Peyton Place (film)|Return to Peyton Place (1961)
  • Muscle Beach Party (1964)
  • To Trap a Spy (1964)
  • Thunderbal (1965)
  • The One Eyed Soldiers (1966)
  • The Venetian Affair (film)|The Venetian Affair (1967)
  • Chuka (film)|Chuka (1967)
  • OSS 117 - Double Agent (1968)
  • A Black Veil for Lisa (1968)
  • The Green Slime (1968)
  • The Forgotten Pistolero (1969)
  • Carnal Circuit (1969)
  • Captain Nemo and the Underwater City (1969)
  • Black Gunn (1972)
  • La mala ordina|Manhunt in Milan (1972)
  • Tragic Ceremony (1972)
  • The Two Faces of Fear (1972)
  • War Goddess (1973)
  • The Great Kidnapping (1973)
  • The Klansman (1974)
  • Manhunt in the City (1975)
  • L'Infermiera|The Sensuous Nurse (1975)
  • ...a tutte le auto della polizia|Calling All Police Cars (1975)
  • Nick the Sting (1976)
  • The Greek Tycoon (1978)
  • Deadly Chase (film)|Deadly Chase (1978)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]