Լունա Լավգուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարի Փոթերի աշխարհի կերպար
Ges.jpg
Լունա Լավգուդ
Սեռ իգական
Մազերի գույն շիկահեր
Ֆակուլտետ Ռևենքլո
Կողմ Փյունիքի Միաբանություն,
Դամբլդորի ջոկատ,
Ալբուս Դամբլդոր
Առաջին հայտնվելը «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»
Դեր ֆիլմերում էվաննա Լինչ

Լունա Լավգուդ, կախարդ, Քսենոֆիլիուսի և Պանդորա Լավգուդի միակ երեխան և դուստրը: Ծնվել է 1981 թվականի փետրվարի 13-ին[1]: Նրա մայրը պատահաբար մահացել է իր հմայախոսքերի փորձարկման ժամանակ, երբ Լունան 9 տարեկան էր: Նա մեծացել է իր հոր հետ, ով «Քեբլեր» ամսագրի խմբագիրն էր: 1992-1999 թվականներին Լունան հաճախում է Հոգվարթս կախարդության և մոգության դպրոց և ընտրվում Րեյվենքլոյի ֆակուլտետի աշակերտ: Լունան 14 տարեկանում մտնում է Դամբլդորի ջոկատ, որին ուսուցանում և առաջնորդում է Հարրի Փոթերը: Հետագայում Լունան դառնում է կարևոր անդամ այդ ջոկատում: Նա մասնակցեց Առեղծվածների բաժնի (1996) և Աստղագիտության աշտարակի ճակատամարտերին (1997): Դամբլդորի ջոկատը վերակազմավորվեց, երբ Հոգվարթսը գտնվում էր Լորդ Վոլան դե Մորտի իշխանության տակ: Լունայի հայրիկի քաղաքական տարբեր հայացքների պատճառով մահաբերները Լունային առևանգում են և փրկագին պահանջում: Լունային բանտարկում են Մալֆոյների կալվածքում: Նա ազատեց Դոբիին մի քանի բանտարկյալների հետ 1998 թվականի գարնանը: Նրանք հանգրվանեցին Շելլ ամառանոցում։ Լունան մտնում է Հոգվարթս և մասնակցում վերջնական Երկրորդ պատերազմին:


Պատերազմից հետո Լունան վերադառնում է և Մագիզոլագետի (կախարդ բնագետ) հետ հայտնաբերում և դասակարգում է բազմաթիվ բուսատեսակներ, որոնք առաջ երբեք չեն հանդիպել։ Նա ամուսնացել է Ռոլֆ Սկամանդերի հետ և ունեցել 2 զույգ տղաներ՝ Լորքանը և Լիսանդերը։ Լունայի լավ ընկերներն էին Հարրի Փոթերը և Ջինի Ուիզլին: Վերջիններս իրենց երրորդ աղջկա անունը դնում են ի պատիվ Լունայի՝ Լիլի Լունա Փոթեր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավգուդների տան մանրակերտը

Վաղ կյանքը (1981-1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունան ծնվել է 1981 թվականի փետրվարի 13-ին։ Քսենոֆիլիուսի և Պանդորա Լավգուդի միակ երեխան է։ Նրա մայրը պատահաբար մահացել էր, իր հմայախոսքերի փորձարկման ժամանակ, երբ Լունան 9 տարեկան էր։ Լունան մեծացել է իր հոր հետ։ Քանի որ ականատես էր եղել իր մոր մահվանը, Լունան կարողանում էր տեսնել թեսթրալսներին՝ կախարդական ձիերին, որոնք առաջնորդում են Հոգվարթսի կառքերը։

Հոգվարթսի տարիներին (1992-1998)[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png -Շատ մարդիկ իրականում ինձ անվանում էին "Լունի" Լավգուդ
- Լունան՝ իր անվան մասին
Aquote2.png

Լունան հաճախում է Հոգվարթս՝ կախարդության և մոգության դպրոց՝ 1992-1999 թվականներին և ընկնում է Րեյենքլոյի հոսք: Մի անգամ, մինչ Հարրի Փոթերի հայտնի դառնալը՝ Լունան նրա վրա նկատում է թեսթրալսների, հենց ուսումնական տարվա առաջին օրը, 1982 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հոգվարթսի տարիներին իր տարօրինակ վարքի և տարօրինակ համոզմունքների շնորհիվ գտնվում էր այլ աշակերտների ուշադրության կենտրոնում: Հոգվարթսի տարիների ընթացքում նրան հիմնականում անվանում էին «Լունի Լավգուդ»: Լունան հետագայում ընկերանում է Ջինի Ուիզլիի հետ: 1994 թվականի ամռանը Լունան իր հոր հետ ուղևորվում է Քվիդիչի աշխարհի առաջնության:

Հոգվարթսի ուսումնառության երրորդ տարում նա ընտրում է գուշակությունը որպես առարկա, քանի որ 1996-1997 թվականներին Պրոֆեսոր Թրելոնին պնդում էր, որ նա խուսափել է իր դասից: Լունան բացատրում է, որ այս տարի Ֆիրենզի մոտ է: Նա այս տարի պետք է հատուկ ուշադրություն դարձնի Հին Ռուների ուսումնասիրությանը, քանի որ 1995-1996 թվականներին նա կարդացել էր The Quibbler-ի ռուների մասին գրված մի հոդված[2]:

Չորրորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png - Այնտեղ կա մի սենյակ, որտեղ միայն Լունի Լավգուդն է. մի եղիր հիմար, նա միանգամայն ճիշտ է:
- Ջինի Լունային ներկայացրեց Նևիլ Լոնգբոթոմի
Aquote2.png
Րեյենքլոյի զինանշանը

Լունան իր չորրորդ տարում հանդիպում և ընկերանում է Հարրի Փոթերի, Ռոն Ուիզլիի, Հերմիոնա Գրեյնջերի և Նևիլ Լոնգբոթոմի հետ։ Լունան այն միակներից էր, ով հավատաց Հարրիի այն հայտարարությանը, որ Լորդ Վոլան դե Մորտը հետ է վերադարձել։ Քանի որ այդ տարի ստեղծվեց Դամբլդորի ջոկատը, Լունան բազմաթիվ մարդկանց հրավիրեց մթին արվեստներից պաշտպանություն դասավանդող Դամբլդորի ջոկատ, որը ուսուցանում և առաջնորդում էր Հարրի Փոթերը։ Այս կազմակերպությունը սովորեցնում էր գործնական պաշտպանություն։ Նրանք ջանք չէին խնայում մարդկանց հավատացնելու համար, որ Հարրիին ճիշտ է։ Հերմիոնան հարցազրույց է կազմակերպում «Երեք ցախավել» պանդոկում Ռիտա Սքեթերի հետ, իսկ Լունան ուղեկցում է նրանց և համոզում իր հորը, որ հրատարակի վերցվող հարցազրույցը Քաբլերում։ Նյութը հրատարակվեց և վաճառվեց։ Յուրաքանչյուր ուսանող կարող էր այն գնել, սակայն չէր թույլատրվում դպրոցի տարածքից դուրս որևէ կախարդություն գործածել։

Այդ տարվա վերջին, Հարրիին տեսլանում է նրա կնքահայր Սիրիուս Բլեքը, ով չարչարանքներ էր կրում Լորդ Վոլան դե Մորտի կողմից՝ մոգության նախարարության առեղծվածների բաժնում։ Լունան և Ջինին որպես պահակ կանգնեցին, երբ Հարրին և Հերմիոնան ներխուժեցին Պրոֆեսոր Ամբրիջի գրասենյակ՝ օգտագործելով բուխարին, Սիրիուսի հետ կապվելու համար։ Իսկ այդժամ Ռոնը փորձել էր Ամբրիջի ուշադրությունը շեղել։ Սակայն Ամբրիջի մարդիկ կարողացել էին բռնել Նևիլին։ Նրանք բոլորը զսպում էին իրենց, իսկ Լունան անհանգստացած պատուհանից էր նայում։ Հարրին, Հերմիոնան Ամբրիջի հետ ներխուժեցին Արգելված Անտառ, իսկ Լունան, Ջինին, Ռոնը և Նևիլը կարողացան խուսափել Ինկվիզիցիոն ջոկատից օգտագործելով տարբեր հմայություններ և կախարդանքներ։ Երբ բոլորը նորից հանդիպեցին Արգելված անտառում , Հարրին որոշեց գնալ Մոգության նախարարություն։ Լունան հիշեցրեց Հարրիին թեսթրալների մասին, և խորհուրդ տվեց օգտագործել դրանք՝ Նախարարություն հասնելու համար։ Այնուհետև նա ամրացրեց թեսթրալի կողմնակի թամբը: Նա օգնեց Ռոնին, Հերմիոնային և Ջինիին գտնել նրանց թեսթալսները, քանի որ նրանց համար կենդանիները անտեսանելի էին: Նրանց տեսնելու համար պետք էր ներկա գտնվել մահվան: Դամբլդորի Ջոկատի վեց անդամները թռչում են Լոնդոն և մտնում Մոգության նախարարության Առեղծվածների բաժին, որտեղ Լունան ձայներ է լսում Մահվան կամարից, ինչպես Հարրին: Դամբլդորի Ջոկատը շուտով սկսում է մենամարտել 12 մահաբերների հետ:

Լունան մասնակցեց տեղի ունեցող ճակատամարտին։ Նա պաշտպանեց Ռոնին, ով հմայում էր և ինչը նրան շփոթեցրեց։ Լունան հարձակվեց այն մահաբերի վրա, որը վնասել էր Ջինիի կոճը «Ռիդուկտո» հմայքով: Լունան առաջնորդեց վիրավորված Ջինիին և Քոնֆունդուս հմայախոսքով կախարդված Ռոնին՝ մինչ Հարրիին և Նևիլին հանդիպելը: Լունան վերջին Դամբլդորի Ջոկատի անդամն էր. գրեթե բոլոր անդամները սպանվել էին: Ուսումնական տարվա վերջին Լունան խոսեց Հարրիի հետ, ով սգում էր իր կնքահոր մահը: Լունան նրան պատմեց իր մոր մահվան մասին, և հավատացրեց, որ կարողանում է տեսնել իր մորը, որը մխիթարիչ միտք էր Հարրիի համար: Այս ամառ Լունան և իր հայրը գնացին Շվեդիա՝ օգտագործելով Մարգարեի օրաթերթի գումարները, որոնք նրանք ստացել էին Հարրի Փոթերից վերցրած հարցազրույցի համար[3]:

Առեղծվածների բաժնի ճակատամարտի վայրը

Հինգերորդ տարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարի Լունայի համար քննական տարի էր։ Հոգվարթս գնալու ճանապարհին՝ Հոգվարթսի Ճեպընթացում, Լունան իր վագոնը կիսեց Հարրի Փոթերի հետ, Լունային ուղեկցում էր նաև Նևիլ Լոնգբոթոմը։ Լունան Քաբլեր ամսագրի համար նոր հրատարակություն էր պատրաստում, որը, ըստ նրա, հայտնի էր դառնալու Հարրիի հարցազրույցի համար։ Նա շատ հիասթափված էր, որ Դամբլդորի ջոկատը չէր շարունակելու գործել այս տարի։ Երբ Ռոմիլդա Վենսը հարցրեց Հարրիին, որ նա արդյոք ցանկանում է միանալ նրան և նրա ընկերներին մեկ ուրիշ խցիկում, (այդպես արհամարհում էր Լունային և Նևիլին) Հարրին սառնասրտորեն պատասխանեց նրան, որ կմնա իր ամենհավատարիմ ընկերների հետ։ Լունան ճշտորեն նկատեց՝ մարդիկ մտածում են, որ Հարրին շփվում է սառը մարդկանց հետ, նաև ավելացրեց, որ Լունան և Նևիլը իր ամենալավ և վստահելի ընկերներն են:

Սուրբ Ծնունդին Լունան սփոփում է Հերմիոնա Գրեյնջերին, երբ Ռոն Ուիզլին ծաղրում էր նրան կերպարանփոխության պատճառով, և Հերմիոնան լացելով վազում է դեպի աղջիկների լոգարանը: Լունան Հերմիոոնային գտնում է լացելիս, իսկ Հարրին փնտրում է Հերմիոնային, ապա վերադարձնում գրքերը, որոնք Հերմիոնան թողել էր Կերպարանփոխության դասարանում: Հարրին Լունային հրավիրում է Պրոֆեսոր Սլաքհորմի Սուրբ Ծնունդյան խնջույքին, և Լունան ուրախությամբ ընդունում է հրավերը: Մինչ այդ Լունան ծանոթացավ բազմաթիվ մարդկանց հետ և խնդրեց նրանց, որ պատմեն իրենց հյուրի՝ Սանգուինի վամպիրի մասին։ Սնեյփը, իմանալով Հարրիի ցանկությունը՝ դառնալ Աուրոր, ծաղրել էր նրան, իսկ երբ Լունան պատմեց Հարրիին Ռոտֆիգի դավադրության մասին Հարրին ծիծաղեց և մեղրաջուրը նրա քթերից հետ եկավ: Հետագայում Լունան շարունակեց պրոֆեսոր Թրելոնիի հետ քննարկել Ռոտֆագի դավադրությունը, ով ծաղրեց նրա այդքան մեծ հետաքրքրասիրությունը այդ բնագավառում։ Լունան ներկա էր նաև, երբ Դրակո Մալֆոյը դուրս էր եկել անկողնուց, և Ֆիլչը ժամեր անց բռնել էր նրան և տարել խնջույքի, քանի որ Դրակոն պնդում էր, որ հրավիրված է խնջույքին, սակայն նրա սուտը պարզվեց։

Այդ տարի Լունան փոխարինեց Զաքարիա Սմիթին` Քվիդիչի խաղերում՝ որպես մեկնաբան: Շատերը Լունային չէին պատկերացնում մեկնաբանողի դերում, քանի որ Լունան մոռանում էր խաղացողների անունները, և խաղի ժամանակ խոսում էր ամպերի հետաքրքիր ձևերի մասին:

Լունան մի անգամ Հարրիին տվեց Ալբուս Դամբլդորից մի երկտող, որտեղ ասվում էր, որ իր գրասենյակին մոտենա մասնավոր դասի համար: Տարեվերջին Հոգվարթսի ամրոցը հայտնվում է մի քանի մահաբերների հարձակման թիրախում: Աստղագիտության աշտարակում տեղի ունեցած ճակատամարտում մասնակցում է նաև Լունան. ճակատամարտին մասնակցում էին նաև Դամբլդորի ջոկատի այլ անդամներ՝ Հարրին, Ռոնը, Ջինին և Հերմիոնան: Հարրին խնդրեց Լունային և Հերմիոնային հսկել Սնեյփի սենյակը, սակայն Սնեյփը հայտնում է, որ դպրոցում մահաբերներ կան և ուղարկում է նրանց հսկելու պրոֆեսոր Ֆլիթվիքի սենյակը: Դամբլդորի ջոկատի անդամները՝ օգտագործելով Ֆելիքս ֆելիցիս, կռվի ժամանակ չվնասվեցին, բացի Նևիլը, ով վիրավորվեց, սակայն շուտափույթ ապաքինվեց: Լունան օգնեց Նևիլին ներկա գտնվել Ալբուս Դամբլդորի հոգեհանգստի արարողությանը[4]:

Վեցերորդ տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի օգոստոսի 1-ին Լունան և իր հայրը հրավիրված էին Բիլ Ուիզլիի և Ֆլոր Դելակուրի հարսանիքին: Լունան կարողանում է ճանաչել Հարրիին, ով օգտագործել էր ձևափոխող դեղաթուրմ: Լունան այդ օրը հագել էր դեղին զգեստ, իսկ մազերի մեջ արևածաղիկ էր դրել: Նրա հայրը հավատում էր, որ հարսանիքների արևի գույն ունեցող զգեստ կրելը կբերի հաջողություն: Լունան, Հարրին, Հերմիոնան և Ռոնը նստած էին մի սեղանի շուրջ: Երբ Լունան խմում է գաճաճի թուք, ընկնում է խմիչքի ազդեցության տակ և սկսում է պարել ինքն իր հետ: Տեսարանը շատ տարօրինակ էր մի շարք ականատեսների համար:

Այդ նույն օրը Հոգվարթսը և Մոգության նախարարությունը գրավվում է Վոլան դե Մորտի կողմից, այսինքն մոգական աշխարհի կառավարումը ստանձնում է Սև լորդը: Դա Լունայի վեցերորդ տարին էր Հոգվարթսում: Սեպտեմբերի 1-ին, երբ ուսանողները վերադառնում են դպրոց, մահաբերները Հոգվարթսի ճեպընթացում փնտրում են Հարրի Փոթերին, որպեսզի ձերբակալեն, սակայն անհաջողության են մատնվում, քանի որ նա չէր ժամանել: Սևերուս Սնեյփը դառնում է դպրոցի տնօրեն, իսկ մահաբերներ Ալեկտո և Ամիքուս Քրոուները՝ փոխտնօրեններ: Նույն տարում Լունան, Նևիլը և Ջինին փորձում են տնօրենի սենյակից գողանալ Գրիֆինդորի սուրը, որպեսզի այն տան Հարրիին և այդպես օգնեն նրան: Սնեյփը բռնում է նրանց հանցանքի վայրում և ուղարկում Արգելված անտառ Ռուբեուս Հագրիդի հետ՝ որպես պատժամիջոց: Նրանք երեքով վերակազմեցին Դամբլդորի ջոկատը և ամեն ինչ արեցին մահաբերների ղեկավարումը դպրոցում տապալելու համար, քանի որ ցանկանում էին օգնել ոսկե եռյակին Վոլան դե Մորտի հորքրուքսների որսի հարցում:

Սուրբ ծննդին մահաբերները ձերբակալեցին Լունային, քանի որ նրա հայրը հոդվածներ էր գրում՝ ի պաշտպանություն Հարրի Փոթերի[5]:

Ձերբակալում և փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբբի գլխի մոդելը

Ենթադրվում է, որ Լունան Ազքաբանում գերի էր ընկել, չնայած որ նա իրականում փակված էր Մալֆոյ Մանորի նկուղում երկար ժամանակ՝ հայտնի կախարդ Գերիք Օլիվանդերի հետ։ Լունայի հայրը այնքան հուսահատ էր, որ համաձայն էր Հարրիին, Հերմիոնային և Ռոնին մատնել նախանախարարությանը՝ Լունայի ազատության համար։ Սակայն եռյակը փախչում է։ Հերմիոնան հավաստիացրեց, որ Քսենոֆիլիուսը նկատել է Հարրիին՝ հեռանալու ժամանակ և հետք թողել, տեղեկացրել Մահվան պարգևներին, այնպես որ ոչ նա և ոչ էլ Լունան կպատժվեն։ Մալֆոյ Մանորի նկուղում բանտարկվածները շուտով միացան Հարրիին, Ռոնին, Դեն Թոմասին և Գոբլին Գրիփուկին, մինչ Հերմիոնան ինֆորմացիա էր խոշտանգում Բելատրիսա Լեյսթրեյնջերի և իր խցիկի մասին։ Այդ ժամանակ Լունան պարանները կտրեց, և Դոբբին՝ տնային էլֆը եկավ նրանց օգնության։ Նա Լունային, Դենին և Օլիվանդերին տարավ Բիլ և Ֆլյուր Ուիզլիների տուն։ Այնտեղ վերադարձան Հարրին, Հերմիոնան, Ռոնը և Գրիփուկը, իսկ Մանորը մահացավ ճանապարհին։ Մինչև Հոգվարթսի ճակատամարտը, Լունան մնում է խրճիթում՝ պատերազմից ողջ մնացածների հետ։ Լունան Դոբբիի թաղման ժամանակ փակում է տնային էլֆի աչքերը՝ շնորհակալություն հայտնելով՝ իրեն փրկելու համար։ Այդտեղ մնալու ընթացքում, Լունան զբաղվում էր իր փայտիկով, որը Օլիվանդերն էր նրա համար պատրաստել։ Այդ ընթացքում նա կարծես ընկերացել էր Դենի հետ։ Անհասկանալի էր, որ Լունան Հարրիի, Հերմիոնայի և Ռոնից հետո Շել Քոդիջին կարգադրեց կոտրել Գրինգոթսի կախարդական բանկը։ Սակայն նա հետ վերադարձավ Հոգվարթս, երբ Նևիլը նրան հայտնեց Եռյակի վերադարձի մասին։ Դամբլդորի ջոկատի բոլոր անդամները վերամիավորվեցին և պատրաստ էին հետագա մարտին։

Հոգարթսի ճակատամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռովենա Ռևենլոյի թագը

Եռյակը Ռովենան Ոևենքլոյի թագի մասին հարցնում է Դամբլդորի ջոկատի Ռեվենքլո ֆակուլտետի անդամներին, քանի որ նրանք ավելի շատ էին ծանոթ Ռեվենքլոյի թագի պատմությանը, սակայն Լունան ասաց կորցրած էր թագի հավանական գտնվելու վայրը։ Նա Հարրիին տանում է Ռեվենքլոյի ընդհանուր սենյակ: Մտնելու համար նա պատասխանում է «Ի՞նչն է եղել առաջինը, Փյունիկը, թե՞ բոցը» հարցին «Շրջանակը սկիզբ չունի» պատասխանով։ Այնտեղ նա շշմեցնում է Ալեքթո Քարրոուին, ով սպասում էր նրանց՝ Լորդ Վոլան դե Մորտի պատվերների համաձայն։ Հետագայում նա միացավ ճակատամարտին ավելի շուտ, քան մնացած կրտսեր աշակերտները։ Նա միշտ կանգնած էր Դամբլդորի ջոկատի, անդամների, ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորների կողքին, և օգնեց նաև բռնել Վոլան դե Մորտի մահաբերներին և մութ արարածներին:

Անհայտ է՝ ինչ արեց Լունան Հարրիին Րեյենքլոյի աշտարակ տանելուց հետո: Էրնիե Մաքմիլանի և Սիմուս Ֆինիգանի հետ, օգտագործելով պատրոնուս համայախոսքը, հետ է մղում դեմենտորներին: Լունան Հարրիին խորհուրդ է տալիս մտածել մի լավ բանի մասին, որպեսզի կարողանա հաղթել դեմենտորներին: Հարրիի պատրոնուսի շնորհիվ էլ վերջնականապես դեմենտորները ցրվեցին: Լունան և մյուսները վերադարձան ճակատամարտին: Նա այնտեղ էր, երբ Վոլան դե Մորտը հայտարարեց Հարրիի մահվան մասին և Նևիլը քաջաբար կանգնեց նրա դիմաց:

Ճակատամարտի ավարտին Լունան Հերմիոնայի և Ջինիի հետ միասին կռվում էր Բելլատրիսա Լեսթրեյնջի դեմ, ում սպանեց Մոլի Ուիզլին՝ Ջինիի մայրը: Լունան ականատես եղավ, թե ինչպես Հարրին վերջնականապես կործանեց Վոլան դե Մորտին:

Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո, Լունան դառնում է կախարդուհի բնագետ, ամուսնանաում է Ռոլֆ Սքամանդերի հետ, ճանապարհորդում է աշխարհով մեկ նոր արարածներ բացահայտելու համար: Նա բացահայտում է մի շարք չդասակարգված արարածների, որոնք առաջ չէին հանդիպել: Այսպիսով, նա ստիպված է եղել հասկանալ այն փաստը, որ կան որոշ բաներ, որոնք պարզապես գոյություն չունեն: 2008 կամ 2009 թվականին ծնվեց Հարրիի և Ջինիի աղջիկը՝ Լիլին, որի անունը դրել էին ի պատիվ Լունայի, քանի որ նրան համարում էին իրենց մոտիկ ըկերը: Լունան Ռոլֆը ուշադրություն են դարձնում 2014 թվականի Քվիդիչի աշխարհի գավաթի խաղին, Դամբլդորի ջոկատի մյուս ընկերների հետ: Նա հագնում է 16 տասնյակ երկրների դրոշներից պատրաստված թիկնոցը: 2014 թվականի Քվիդիչի աշխարհի գավաթի եզրափակչում նա նստեց VIP օթյակում՝ Դամբլդոր ջոկատի և իր ամուսնու՝ Ռոլֆի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «J.K. Rowling on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01 
  2. «Harry Potter and the Order of the Phoenix»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01 
  3. «Harry Potter and the Order of the Phoenix»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01 
  4. «Harry Potter and the Half-Blood Prince»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01 
  5. «Harry Potter and the Deathly Hallows»։ Harry Potter Wiki (անգլերեն)։ Վերցված է 2018-11-01