Լուկրինա Ֆետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկրինա Ֆետտի
Ծնվել է1600
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել է1651
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարչուհի և միանձնուհի
 Lucrina Fetti Վիքիպահեստում
Ապաշխարող Մարիա Մագդալենան, այժմ վերագրվում է նրա եղբորը, սակայն դրա պատճենը վերագրվում էր նրան

Լուկրինա Ֆետտի (իտալ.՝ Lucrina Fetti, 1600, Հռոմ, Պապական մարզ - 1651, Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա), իտալացի նկարչուհի, ծնվել է Հռոմում, ի ծնե անունը` Գիուստինա[1]։

Նա ավելի քիչ հայտնի նկարիչ Պիետրո Ֆետտիի դուստրն է և ընտանիքի առավել հայտնի նկարիչ Դոմենիկո Ֆետտիի քույրն ու աշակերտը[2]։

Նա ուղեկցել է իր ընտանիքին, երբ նրա եղբայրը հրավիրվել է աշխատելու որպես դատարանի նկարիչ Ֆերդինանդ Գոնզագայի մոտ[2]։ 1614 թվականի դեկտեմբերի 3-ին դուքս Ֆերդինանդը Գիուստինային բացառիկ կերպով տրամադրում է 150 սկուդո օժիտ, ինչի շնորհիվ նա կարողանում է դառնալ Սուրբ Օրսոլա կուսանոցի միանձնուհի[1]։ Դրանից հետո նա փոխում է իր անունը և սկսում է կրել Լուկրինա անունը[2]։ Նա հայտնի է իր կրոնական աշխատություններով։ Հայտնի է նաև Գոնզագա ընտանիքի անդամների դիմանկարներով[3]։

Լուկրինան և նրա արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի մտնելուց հետո Լուկրինան իր կյանքի մնացյալ մասն անց է կացրել կուսանոցի համար զարդարանքներ պատրաստելով կամ այնտեղ դաստիարակվող արքայադուստրերի դիմանկարները նկարելով[1]։ Նկարել սովորել է իր եղբորից` Դոմենիկոյից։ Վերջինս արդեն կրթություն էր ստացել, այսպիսով իր գիտելիքը փոխանցում էր ընտանիքի անդամներին[4]։

Գթության քույր դառնալուց հետո նրա հնարավորությունները նկարչության մեջ սահմանափակ են դառնում։ Նրա աշխատանքների ամբողջական հավաքածուն միայն վերջերս է հավաքվել, մինչ այդ նրա նկարների մեծ մասը շփոթվում էին եղբոր աշխատանքների հետ[1]։ Լուկրինան դիմանկարն անում էր առանց որևէ ֆինանսական ակնկալիքի։ Այս իրավիճակը բնորոշ է միանձնուհի-նկարչուհիների համար[1]։

Նրա աշխատանքները բաժանվում էին երկու խմբի. դրանք կամ դիմանկարներ էին, կամ` կրոնական թեմաներով աշխատանքներ։ Գերակշռում էր երկրորդը[5]։ Կրոնական թեմաներով Լուկրինայի կողմից ամբողջապես կամ մասամբ նկարված 10 աշխատանք է հայտնաբերվել կուսանոցի եկեղեցում։ Շատ աշխատանքներ հայտնաբերվել են Սուրբ Մարգարիտի մատուռում, նկարների մի մասն էլ արված է եղել եկեղեցու պատերին։ Դրանք բոլորը պատկերում էին Քրիստոսի կյանքը։ Աշխատանքները թվագրվում են 1629 թվականով[5]։

Նրա նկարների երկրորդ խումբը, Գոնզագա ընտանիքի կանանց դիմանկարները, մեծապես գնահատվել է Մարգարիտ Գոնզագայի կողմից, ով շատ աշխատանքներ է գնել Լուկրինայից[3]։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքների որակը մեծապես բարձրացել է 1618 թվականին, Մարգարիտի մահից հետո։ Ինչպես հայտնի է, կարևոր կանանց դիմանկարները մեծ ուշադրություն էին պահանջում մանրամասներին։ Լուկրինան մեծ ուշադրությամբ ու խնամքով է պատկերել Էլեոնորա Գոնզագայի դիմանկարը Կայսր Ֆերդինանդ 2-ի հետ ամուսնության ընթացքում[5]։ Նրա որոշ այլ դիմանկարներ պատկերում են Մարգարիտ Գոնզագային, երբ նա արդեն այրի էր[6]։

Այլ հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչությունից ազատ ժամանակ Լուկրինան օգնում էր կուսանոցին կազմակերպել ժառանգության հարցերը, որոնք կապված էին Դոմենիկոյի հետ[4]։ Մարգարիտի մահից 10 տարի անց, կուսանցը ֆինանսական դժվարություններ ուներ։ Այդ ժամանակ Լուկրինան տնտեսական ու քաղաքական գիտելիք է ցուցաբերում և կարողանում է հաղթել ժառանգականության հետ կապված վեճը։ Մահացել է մոտավորապես 1673 թվականին՝ կյանքի 60 տարին անցկացնելով որպես միանձնուհի, նկարիչ և տնտեսական հարցերի բանակցող[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sandra Cavallo and Silvia Evangelisti, Domestic Institutional Interiors in Early Modern Europe, 2009 (Vermont: Ashgate 2014), p166
  2. 2,0 2,1 2,2 Lucrina Fetti(չաշխատող հղում) in the RKD
  3. 3,0 3,1 Claudio Strinati and Jordana Pomeroy, Italian Women Artists from Renaissance to Baroque, 2007 (Italy: Skira Editore 2014), p183
  4. 4,0 4,1 4,2 Anne Larsen and Diana Robin and Carole Levin, editors, Encyclopedia of Women in the Renaissance: Italy, France and England (California: ABC-CLIO 2007), p144
  5. 5,0 5,1 5,2 Sandra Cavallo and Silvia Evangelisti, Domestic Institutional Interiors in Early Modern Europe, 2009 (Vermont: Ashgate 2014), p167
  6. Sandra Cavallo and Silvia Evangelisti, Domestic Institutional Interiors in Early Modern Europe, 2009 (Vermont: Ashgate 2014), p169

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lucrina Fetti Արխիվացված 2014-07-27 Wayback Machine in the Clara database of women artists
  • Lucrina Fetti on Artnet
  • Sandra Cavallo and Silvia Evangelisti, Domestic Institutional Interiors in Early Modern Europe, 2009 (Vermont: Ashgate 2014), p166-171
  • Claudio Strinati and Jordana Pomeroy, Italian Women Artists from Renaissance to Baroque, 2007 (Italy: Skira Editore 2014), p183
  • Anne Larsen and Diana Robin and Carole Levin, editors, Encyclopedia of Women in the Renaissance: Italy, France and England (California: ABC-CLIO 2007), 143-145
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրինա Ֆետտի» հոդվածին։