Լուկրեցիա Վիցանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկրեցիա Վիցանա
Ծնվել էհուլիսի 3, 1590(1590-07-03)[1]
Բոլոնիա, Պապական մարզ
Մահացել էմայիսի 7, 1662(1662-05-07)[1] (71 տարեկան)
Բոլոնիա, Պապական մարզ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, երգչուհի և religious sister
Գործիքներերգեհոն

Լուկրեցիա Օրսինա Վիցանա (իտալերեն՝ Lucrezia Orsina Vizzana, հուլիսի 3, 1590(1590-07-03)[1], Բոլոնիա, Պապական մարզ - մայիսի 7, 1662(1662-05-07)[1], Բոլոնիա, Պապական մարզ[2]), իտալացի երգչուհի, կոմպոզիտոր և երգեհոնահար։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկանում Լուկրեցիա Օրսինան մտել է Բոլոնիայի Սուրբ Քրիստինա կամալդուլյան վանք, որը հայտնի է իր երաժշտական ավանդույթներով։ Հարուստ ընտանիքներից շատ աղջիկներ այնտեղ երաժշտություն էին սովորում կամ դառնում այդ կարգի անդամ։ Նույն վանքում էին նաև Լուկրեցիայի երկու քույրերը և երեք մորաքույրները։ Մի քանի տարի անց նա վանական ուխտ է արել[3]։

Լուկրեցիային, հավանաբար, երաժշտություն սովորեցրել են նրա մորաքույր Կամիլա Բոմբաչին, որը երգեհոնահար էր մենաստանում, և Օտտավիո Վերնիցին, որն այնտեղ երաժշտություն է դասավանդել 1615-1623 թվականներին[4]։ Չնայած աշխարհից մեկուսացմանը՝ վանական երաժիշտները հստակորեն ծանոթ էին սուրբ երաժշտության վերջին միտումներին[3]։

Լուկրեցիա Օրսինան դարձել է Սուրբ Քրիստինա վանքի միակ կոմպոզիտորը, ում ստեղծագործությունները հրատարակվել են։ Դրանք առանձնանում են իրենց ընդգծված ժամանակակից ոճով, որը լիովին տարբերվում է այն երաժշտությունից, որն այն ժամանակվա կոմպոզիտորները (Ադրիանո Բանկիերի, Գաբրիելե Ֆատորինի, Ջ. Բիոնդի, Էրկոլե Պորտա) նվիրել են Սուրբ Քրիստինայի միանձնուհիներին, և որը, հավանաբար, հնչել է վանքում[5][4]։

1623 թվականին Վենետիկում լույս է տեսել Լուկրեցիա Վիցանայի մոտետների ժողովածուն՝ «Componimenti musicali de motetti concertati a 1 e più voci»[3]։ Այն ժամանակ դա միակ հրատարակված երաժշտական ստեղծագործությունն էր, որը պատկանում էր Բոլոնիայի միանձնուհուն[5]։ Վիրտուոզ զարդանախշերը, դեկլամատիվ բնույթի ներդրված արտահայտությունները և դիսոնանսների արտահայտիչ պահպանումը միավորում են Վիցանայի մոտետները Մոնտեվերդիի և Պորտայի ստեղծագործությունների հետ[4]։

1995 թվականին Վաշինգտոնի համալսարանի երաժշտության պրոֆեսոր Քրեյգ Մոնսոնը (Craig A. Monson) հրատարակել է «Դիվաները մենաստանում» («Divas in the Convent») գիրքը, որի գլխավոր դերակատարը Լուկրեցիա Վիցանան է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Présence Compositrices — 2020.
  3. 3,0 3,1 3,2 Women Composers of Classical Music, 2011, էջ 24
  4. 4,0 4,1 4,2 Grove Music
  5. 5,0 5,1 Pendle, Boyd, 2010, էջ 748
  6. James McAuli (2012)։ «"Divas in the Convent": Price of Making Music in a Renaissance Convent»։ The Seattle Times 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]