Jump to content

Լուկիշկյուի բանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկիշկյուի բանտ
Հիմնական տվյալներ
Տեսակշինությունների համալիր և բանտ
ԵրկիրԼիտվա Լիտվա
ՏեղագրությունՎիլնյուս
Հիմնական ամսաթվերը1837
Հիմնադրված1837
Քարտեզ
Քարտեզ
 Lukiškės Prison Վիքիպահեստում

Լուկիշկյուի բանտ (լիտ.՝ Lukiškių tardymo izoliatorius kalėjimas), հայտնի լիտվական բանտ, որը գտնվում է Վիլնյուսի կենտրոնում՝ Լուկիշկյու 6 նրբանցք, 6 (Lukiškių skg. 6) հասցեով։

Բանտի վարչական շենքի, Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցու, արդյունաբերական շենքի, բանտի երկու շենքերի և 19,160 մ2 ընդհանուր մակերեսով աղյուսե բարձր ցանկապատի համալիրը պետության կողմից պահպանվող մշակութային ժառանգություն է և պահպանվում է պետության կողմից․ Լիտվայի Հանրապետության մշակութային ժառանգության գրանցամատյանում նրա ծածկագիրը 26365 է[1]։

Կառուցվել է 1901-1904 թվականներին։ Այն օգտագործվել է որպես ազատազրկման վայր իշխանության քաղաքական հակառակորդների համար ցարական Ռուսաստանի, Լեհաստանի Հանրապետության (1922-1939), գերմանական օկուպացիայի (1941-1944)[2] և Խորհրդային Միության (1940-1941) ժամանակ։

Ներկայում այն Լուկիշկյուի նախնական կալանքի կենտրոն է։ Լուկիշկյուի բանտի տարածքում կա վեց շենք՝ բանտի և բանտի հիվանդանոցի շենքերը, արդյունաբերական և վարչական շենքեր, Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցին և անցակետ։

Փակվել է 2019 թվականի հուլիսի 2-ին[3] (միացվել է Վիլնյուսի ուղղիչ գաղութին[4]), Լուկիշկյուի նախաքննական կալանավայր-բանտը մի քանի փուլով Վիլնյուսի կենտրոնից տեղափոխվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը[5][6]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին Լուկիշսկայա բանտն ունեցել է իր արտեզյան ջրհորը, ջրամատակարարման և կոյուղու կատարյալ ցանց, կենտրոնացված ջեռուցում և օդափոխման համակարգ։ Կառուցվել են բանտի խոհանոցը, հացաբուլկեղենի փուռ, բաղնիք, լվացքատուն, վարչական շենք։ Բանտը նախատեսված է եղել 700 բանտարկյալ պահելու համար։

Մասնաշենքի վերին երեք հարկերում, որտեղ պահում էին բանտարկյալներին, եղել է կաթոլիկական մատուռ։ Եղել են սինագոգի կառուցման նախագծեր։ 1905 թվականին կառուցվել է Սուրբ Նիկոլայ հրաշագործի քարե ուղղափառ եկեղեցի։

Նշանավոր բանտարկյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդրեյ Իվանովիչ Վոլինեց (1939)
  • Մենախեմ Բեգին (1940)
  • Միկոլաս Մարտինովիչ Բուրոկյավիչյուս (1999-2006)
  • Յակով Եֆիմովիչ Վիգոդսկի (1941)
  • Մաքսիմ Իվանովիչ Գորեցկի (1922)
  • Բորիս Վլադիմիրովիչ Կիտ (1933)
  • Մաշարա, Միխայիլ Անտոնովիչ (1928-1932)
  • Ֆեոդոր Գրիգորևիչ Մարկով (1936-1939)
  • Ֆրանտիշեկ Օլեխնովիչ (1914)
  • Մարյան Պեցյուկևիչ (1945)
  • Մաքսիմ Տանկ (1932, 1934)
  • Գրիգորի Շիրմա (1933)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pastatų kompleksas, vad. Lukiškių kalėjimo tvirtove». Kultūros vertybių registras (լիտվերեն). Kultūros paveldo departamentas prie Kultūros ministerijos. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  2. Kruk, Herman; Harshav, Benjamin (2002). The Last Days of the Jerusalem of Lithuania: Chronicles From the Vilna Ghetto and the Camps, 1939—1944. Yale University Press. pp. 53 n.22. ISBN 978-0-300-04494-2.
  3. Лукишкская тюрьма официально закрывается во вторник // «Литовский Курьер», 2 июля 2019
  4. Лукишкская тюрьма объединяется с Вильнюсской исправительной колонией // «Литовский Курьер», 3 апреля 2019
  5. Никаких исключений: из Лукишкской тюрьмы заключенных переведут в другие колонии // ru.DELFI.lt, 13 декабря 2018
  6. Вторая жизнь Лукишкской тюрьмы: в Вильнюсе обсуждают, как преобразить СИЗО // Sputnik в Литве, 9.07.2019

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկիշկյուի բանտ» հոդվածին։