Լուկա Չիգարինի
| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Toscanini[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1986[2][3][4] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեքիո Էմիլիա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուկա Չիգարինի (իտալ.՝ Luca Cigarini, հունիսի 20, 1986[2][3][4], Մոնտեքիո Էմիլիա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ռեջանա» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկա Չիգարինին սկսել է կարիերան «Պարմա» ակումբի մանկական թիմում[5]։ 2004/2005 մրցաշրջանում նա վարձույթով տրվել է «Սամբենեդետեզե» ակումբի С1 շարքին, որը մարզում էր Չիգարինիի «Պարմայի» նախկին մարզիչը՝ Դավիդե Բալլարդինին։ Դրանից հետո Չիգարինին վերադարձել է «Պարմա» և վերջինիս կազմում 2005 թվականի սեպտեմբերի 17-ին մեկնարկել է Սերիա A «Էմպոլիի» հետ խաղում, որում պարմացիները հաղթել են 1։ 0 հաշվով։ Ակումբում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Չիգարինին անց է կացրել 21 խաղ։ Կլաուդիո Ռանիերիի՝ ակումբ գալը Չիգարինիի համար ապահովել է հստակ տեղը հիմնական թիմում։ 2007 թվականի ապրիլի 15-ին նա խփել է իր առաջին գոլը՝ խոցելով «Կատանիա» ակումբի դարպասը․ խաղն ավարտվել է 1։ 0 հաշվով։ 2008 թվականի հունիսին Չիգարինիին գնել է «Ատալանտա» ակումբը, որը ձեռք է բերել ֆուտբոլիստի հանդեպ իրավունքների 50%-ը 5 միլիոն եվրոյով։ Այդ ակումբում նա անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով 3 գոլ։
2009 թվականի հուլիսի 3-ին Չիգարինին գնվեց «Նապոլի» ակումբի կողմից, որը վճարեց 4,8 միլիոն եվրո և «Ատալանտե»-ին տվեց Դյորդ Գարիչին, որի տրանսեֆը գնահատվում էր 5․5 միլիոն եվրո[6][7]։ Չիգարինին «Նապոլիի» ակոզմում դեբյուտել է 2009 թվականի օգոստոսի 23-ին «Պալերմո»-ի հետ հանդիպման ժամանակ՝ փոխարինման դուրս գալով Մարիանո Բոլյաչինոյին[8]։ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Սերիա А իր 100-րդ խաղին Չիգարինին «Միլանի» դարպասին գոլ խփեց․ խաղն ավարտվեց ոչ ոքի 2։ 2 հաշվով[9]։ Նապոլիում ընդհամենը առաջին մրցաշրջանում Չիգարինին իրականացրել է 29 խաղ և խփել 2 գոլ։
2010 թվականի ամռանը Չիգարինիի ծառայություններով հետաքրքրված էր «Սևիլյան»[10], ինչպես նաև «Լացիո» և «Էսպանյոլ» ակումբները[11]։ Օգոստոսի 3-ին խաղացողի տրանսֆերի գնման հնարավորությամբ 7 միլիոն ֆունտով Չիգարինին անցավ «Սևիլյա»-ին[12][13]։ Օգոստոսի 14-ին կիսապաշտպանը դեբյուտել է ակումբի կազմում Սուպերկոպա դե Իսպանիայի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ խաղում, որտեղ Լուկայի թիմը հաղթեց 3։ 1 հաշվով, իսկ Լուկան կատարեց գոլային փոխանցում[14]։
Հաջորդ տարում Չիգարինին անցավ «Ատալանտային»։ Շուտով «Ատալանտան» Չիգարինիի հետ պայմանագիր կնքեց հիմնական հիմունքով։
2016/2017 մրցաշրջանում Չիգարինին պայմանագիր է կնքել «Սամպդորիա» հետ, որտեղ նա համարյա չի խաղացել։
2017 թվականի ամռանը Չիգարինին «Կալյարի»-ի խաղացողը դարձավ, որտեղ նա 3 տարի եղել է հիմնական թիմի խաղացողը։
2020 թվականի սեպտեմբերի 8-ին պայմանագիր է կնքել «Կրոտոնե» ակումբի հետ, որը նոր էր վերադարձել Սերիա А։
2021 թվականին պայամագիր է կնքել «Ռեջանայի» հետ։ 2023 թվականին ակումբը դուրս է եկել Սերիա B
Ելույթներ հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին դեբյուտել է Իտալիայի հավաքականի համար (մինչև 18 տարեկան) և մասնակցել է ընդհամենը 2 խաղում։
2005-2009 թվականներին Չիգարինին ներգրավվեց Իտալիայի հավաքականի (մինչև 21 տարեկան) խաղերին, որի համար անց է կացրել 25 պաշտոնական խաղ և խփել 1 գոլ։
2008 թվականին հանդես է եկել Իտալիայի Օիլմպիական հավաքականի կողմից, որի կազմում նա իրականացրել է 8 խաղ։ Հավաքականի կազմում մասնակցել է Պեկինում 2008 թվականի Օլիմպիական խաղերին։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2020 թվականի հոկտեմբերի 28-ի դրության[15][16][17]՝
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
2004–05 | Սերիա A | –– | –– | –– | –– | ||||
![]() |
2004–05 | Սերիա С | 31 | 4 | –– | –– | 31 | 4 | ||
![]() |
2005–06 | Սերիա A | 17 | 0 | 4 | 0 | –– | 21 | 0 | |
2006–07 | 21 | 1 | 4 | 1 | 6 | 0 | 31 | 2 | ||
2007–08 | 32 | 3 | 0 | 0 | — | 32 | 3 | |||
Ընդհանուր «Պարմայի» համար | 70 | 4 | 8 | 1 | 6 | 0 | 84 | 5 | ||
![]() |
2008–09 | Սերիա A | 23 | 3 | 1 | 0 | –– | 24 | 3 | |
![]() |
2009–10 | Սերիա A | 28 | 2 | 1 | 0 | –– | 29 | 2 | |
![]() |
2010–2011 | Լա Լիգա | 6 | 0 | 4 | 1 | 6 | 2 | 16 | 3 |
![]() |
2011–12 | Սերիա A | 32 | 1 | 0 | 0 | –– | 32 | 1 | |
2012–13 | 27 | 2 | 2 | 0 | –– | 29 | 2 | |||
![]() |
2013–14 | 33 | 2 | 3 | 0 | –– | 36 | 2 | ||
2014–15 | 33 | 0 | 1 | 1 | –– | 34 | 1 | |||
2015–16 | 25 | 2 | 1 | 0 | –– | 26 | 2 | |||
Ընդհանուր «Ատալանտայի» համար | 150 | 7 | 7 | 1 | 0 | 0 | 157 | 8 | ||
![]() |
2016–17 | Սերիա A | 4 | 0 | 3 | 0 | –– | 7 | 0 | |
![]() |
2017–18 | Սերիա A | 26 | 2 | 1 | 0 | –– | 27 | 2 | |
2018–19 | 25 | 0 | 3 | 0 | –– | 28 | 0 | |||
2019–20 | 22 | 0 | 0 | 0 | –– | 22 | 0 | |||
Ընդհանուր «Կալյարիի» համար | 73 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 77 | 2 | ||
![]() |
2020–21 | Սերիա A | 5 | 0 | 1 | 1 | –– | 6 | 1 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 359 | 18 | 29 | 4 | 12 | 2 | 400 | 24 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «La Rosa del Parma 1997-'98». Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 2010-01-22-ին.
- ↑ «Dopo Quagliarella è ufficiale anche Cigarini». Արխիվացված օրիգինալից 2009-06-03-ին. Վերցված է 2010-01-22-ին.
- ↑ Cigarini è pronto: «Napoli l’ho voluta io!»(չաշխատող հղում)
- ↑ «Palermo-Napoli 2-1». Արխիվացված օրիգինալից 2009-08-20-ին. Վերցված է 2010-01-22-ին.
- ↑ «Napoli-Milan 2-2». Արխիվացված օրիգինալից 2009-10-31-ին. Վերցված է 2010-01-22-ին.
- ↑ «Дель Нидо: Чигарини — не единственная альтернатива». Արխիվացված է օրիգինալից 2010-07-22-ին. Վերցված է 2010-07-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 20 (օգնություն) - ↑ «Денис и Чигарини покинут «Наполи»». Արխիվացված է օրիգինալից 2010-07-02-ին. Վերցված է 2010-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Чигарини переходит в «Севилью» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2010-08-06-ին. Վերցված է 2010-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Cigarini, sevillista a falta del reconocimiento médico y la firma de los contratos». Արխիվացված է օրիգինալից 2011-06-11-ին. Վերցված է 2010-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Cigarini: «fue un partido muy bello»». Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է 2010-09-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «L. Cigarini». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2017-05-20-ին. Վերցված է 2017-05-31-ին.
- ↑ «Luca Cigarini » Club matches». worldfootball.net. Արխիվացված օրիգինալից 2017-04-21-ին. Վերցված է 2017-05-31-ին.
- ↑ «Luca Cigarini Statistics». ESPNsoccernet. Արխիվացված է օրիգինալից 2010-02-25-ին. Վերցված է 2010-09-30-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на figc.it
- Профиль на sscnapoli.it
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Չիգարինի» հոդվածին։
|